Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց հանդիպել Ալիևի հետ Լոնդոնում

Լոնդոնյան համդիպման հավանակության մասին խոսվում էր դեռ մեկ ամիս առաջ, և վերջին պահին Փաշինյանի մերժումը՝ հանդիպել Ալիևի հետ, շատերի մոտ զարմանք առաջացրեց: Մանավանդ, որ ընդամենը շաբաթներ առաջ, նման հանդիպում եղել էր Գերմանիայում, կանցլեր Շոլցի նախաձեռությամբ:

Այն վարկածը, թե իբր Փաշինյանը չէր ուզում հանդիպել Ալիևի հետ Մեծ Բրիտանիայի վարչապետի միջնորդությամբ, մեղմ ասած՝ քննադատությանը չի դիմանում: Մանավանդ, որ այդ հարթակում Բրիտանիայի նորընտիր վարչապետն ընդամենը տեխնիկապես էր մասնակցելու այդ հանդիպմանը:

Իրական պատճառը գտնվում է այլ հարթությունում: Բանն այն է, որ Ադրբեջանը որպես, այսպես կոչված՝  «խաղաղ պայմանագրի» ստորագրման նախապայման, պահանջում է, որ Հայաստանը վերափոխի իր սահմանադրությունը, որտեղ պիտի չլինեն Ադրբեջանին տարածքային պահանջներով կետեր: Ադրբեջանի այս պայմանը ընդունվում է նաև ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների կողմից: ԱՄՆ-ի համար, գլխավոր խնդիրն է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի բոլոր վիճելի հարցերը, գոնե թղթի վրա վերանան, որպեսզի Փաշինյանը լեգիտիմ կարգով կարողանա  հիմնավորել հայ հանրությանը, թե ինչու պիտի Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից և մտցնել ամերիկյանի, իսկ իրականում՝ Թուրքիայի ազդեցության տակ:

Ադրբեջանը, տեսնելով ամերիկացիների այդ շահագրգրվածությունը, փորձում է անվերջ  զիջումներ կորզել Փաշինյանից:

Վերջինս, սակայն ամբողջովին կորցրել է իր վարկանիշը Հայաստանում և հասկանում է, որ ցանկացած ընտրական գործնթացի պարագայում, նա կարող է կորցնել իր իշխանությունը:

Իսկ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն պահանջում են Փաշինյանից հենց դա. անցկացնել հանրաքվե և փոխել սահմանադրությունը:

Փաշինյանն այս իմաստով հայտնվել է ծանր երկընտրանքի առաջ. բավարարել ԱՄՆ-ի և Ադրբեջանի պահանջը, նշանակում է կորցնել իշխանությունը: Չբավարարել այդ պահանջը, նշանակում է՝ կորցնել վստահությունը ԱՄՆ-ի առջև և Ադրբեջանի համար  լեգիտիմ հիմք ստեղծել նոր ագրեսիահի համար:

Փաշինյանին մնում է երկու տարբերակ.

Տարբերակ առաջին

- խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ինչը կնշանակի լեգիտիմ հիմք տալ Ալիևին նոր հարձակման համար: Այդ պարագայում, Հայաստանը կհայտնվի ամբողջովին անպաշտպան վիճակում և ադրբեջանական բանակը կարող է օկուպացնել Հայաստանի կեսը: Դրանից հետո հայկական փողոցը կսրբի թե՛ Փաշինյանին, և թե՛ իրեն իբր «տիտղոսային ընդդիմադիր» հռչակած շրջանակներին, որի արդյունքում, Հայաստանը կազատվի Փաշինյանից,   Հայաստանի  տարածքի կեսի կորստի գնով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Դրա արդյունքում պատասխանատվության կենթարկվեն, ոչ միայն Փաշինյանն ու իր շրջապատը, այլև բոլոր նրանք, ովքեր եղել են փաշինյանական իշխանության հենարանը, քանի որ հայկական վրեժը հնարավոր չի լինի կանգնեցնել  իրավական հարթակներով:

Տարբերակ  երկրորդ

Այս տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի կարող դուրս գալ ռուսական կառույցներից և բնականաբար, չի կարող ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները   բարձրացնել ռազմավարական գործնկերության աստիճանի:

Այս պարագայում հարց  կարող է առաջանալ, թե ինչպիսի ճակատագիր կունենա հայ-ադրբեջանական գործնթացը:

Եթե այստեղ էլ Փաշինյանը «հանկարծակի հիշի» նոյեմբերի 9-ի համաձայնագրի  դրույթները, և համաձայնի, որ հայ-ադրբեջանական գործընթացում առանց միջնորի չի կարող առաջ ընթանալ և նույնիսկ ակտիվացնի ռուսական կողմին, ապա այստեղ  ճգնաժամը փոքր ինչ, գոնե ժամանակավոր, կարող է մեղմվել, և բոլորի համար պարզ կդառնա, որ Փաշինյանը, Բայդենի օրինակով, պիտի  քայլ կատարի և խոստովանի, որ իր ողջ ռազմավարությունը ամբողջովին տապալվել է:

Դրանից հետո  Հայաստանի քաղաքական հարթակը կունենա նոր կոնֆիգուրացիա իր նոր տիտղոսային իրական ընդդիմությամբ, իսկ ինքը՝ Փաշինյանը կարող է ստանալ   քաղաքական «հումանիտար միջանցք»՝  խաղաղ հեռանալու համար ոչ միայն իշխանությունից, այլև երկրից, ինչպես ժամանակին, այդպիսի միջանցք ստացավ Սաակաշվիլին:

Ընտրությունը Փաշինյանինն է, թե որ տարբերակը գերադասի՝ դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>