«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է
16
Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Պատերազմ Արցախում
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ

«...Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Չէ, բայց եկեք մի հատ էլ կրկնենք. 1 միլիարդ դրամ՝ շուրջ 50 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այսինքն, առավելագույն ու թանկարժեք հարմարավետություն մի կառավարության ու պաշտոնյաների համար, որոնք մեր բոլորի կյանքը վերածել են առավելագույն անհարմարության, եթե չասենք՝ մղձավանջի:

Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Այդուամենայնիվ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Հապա ինչպե՞ս չասես՝ հապա ինչո՞ւ եղածով, որը հաստատ 30 հատ չէ, այլ բազմակի անգամ շատ, չեք բավարարվում: Գլուխը՝ քարին, թե 6 տարվա մեջ սա «պադավատներ» ձեռք բերելու ու դրա վրա պետական գումարներ քամուն տալու միակ դեպքը լիներ: Բայց փաստն այն է, որ գրեթե ամեն տարի, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն եկել են իշխանության, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար հատկացումներ են արվել, մեքենաներ են գնվել, հիմնականում՝ թանկարժեք: Ու այդ «ոսկե գետակը» ոչ միայն չի սմքում, այլև գնալով ավելի է վարարում: Իրենք՝ փաշինյանենք հայտարարում էին, թե՝ ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, անգամ տոկոսներ էին նշում (հնչել է 40 տոկոս թիվ), սակայն լրատվամիջոցները արագորեն բացահայտել են նաև այդ ստերը: Հանրագումարում պարզվում է, որ գոնե մի երկու տարի առաջվա դրությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը գործնականում գրեթե նույնն է մնացել, ինչ «նախկինների» ժամանակ, նույնիսկ մի քանի միավորով ավելացել է:

Բայց թիվը՝ դեռ իր հերթին: Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, միլիարդներ են ծախսվել դրա համար: Սա՝ մի պետության մեջ, որը փող չունի կամ գումար է «տնտեսում»՝ ինչ-որ գոմանման տարածք զինվորների կացարանի տեղ շահագործելու համար, ինչի հետևանքով այդ կացարանում բռնկված հրդեհը 15 երիտասարդի կյանք է խլում... Այն «նախկինների» ժամանակվա Փաշինյանը ասում էր. «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը որոշել է «հակառակ կողմից կյանքի կոչել այն ամենը, ինչի մասին «սուր-սուր» արտահայտվում էր: Դե, ոստիկանապետությունն արդեն ավելի քան իրագործել է: Ոստիկանապետության պադավատապետացումն ընթացքի մեջ է ու նոր բարձունքներ է գրավում, այդ թվում՝ հարկատուների միջոցները մսխելու իմաստով: Ի դեպ, ընդդիմադիր «աշխատող» Փաշինյանը ժամանակին մի այդպիսի կարգախոս էլ ուներ՝ «ոչ Հայաստանի ադրբեջանականացմանը»:

Արդեն պարզ է, թե ինչ աղետի մասին է դա վկայում:
Բայց շարունակենք այս «պադավատապետության» դիտարկումները: Նույն փաշինյանական կարկառունները դեռևս 2018-ին լիաբերան հայտարարում էին ոչ միայն ծառայողական մեքենաները կրճատելու մասին, այլև «հեղափոխական» գաղափարներ էին առաջ մղում, թե մի քանի հատ «պադավատ» կարելի է թողնել, մյուսները թող տաքսիներով գործի գնան: Հայտարարում էին, թե նախատեսում են 90 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Կառավարության վերջին նիստի որոշումն ու միլիարդից ավելի հատկացում անելը վկայում են, թե ինչ «կրճատել» են «կրճատել»: Դե, «պադավատը», պետք է ենթադրել, շատ ավելի հրատապ, կենսական խնդիր է, դա հո թոշա՞կ չէ, որ 2 տարին մեկ մի 3000 դրամով բարձրացնեն կամ չբարձրացնեն: Պադավատը, դա... պադավա՜տ է (փաշինյանական ոճով ասած): Ու եթե միայն դա լիներ: Փաշինյանի կառավարությունը, առհասարակ քպական իշխանությունը, չնայած պաշտոնավարում է 6 տարի, բայց արդեն հասցրել է տալ-անցնել իր նախորդներին՝ պետական միջոցների հաշվին օտարերկրյա ճամփորդությունների, վոյաժների, շրջագայությունների հարցերում: Դե, պարգևավճարների մասին լռում ենք:

Ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ պետական միջոցների հաշվին շրջագայելու, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ֆռֆռալու, ալամ-աշխարհ պտույտ գալու համար: Էլի թող ճամփորդեին, բայց դրանից գոնե ինչ-որ օգուտ լիներ երկրին, պետությանը, պետության անվտանգության ապահովմանը: Չէ, միայն վնաս է: Կամ զուտ տուրիստ են գնում, կամ գնում են՝ թշնամիներին որևէ բան հանձնելու կամ հանձնել խոստանալու հետ կապված, կամ էլ՝ իշխանության հաճույքները վայելելու: Հատկանշական է, որ դա անում են նրանք, առաջին հերթին՝ Փաշինյանը, որ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում առ այն, թե իշխանության լինելը տառապանք է, չարչարանք է, այլ ոչ թե վայելք: Դե, սա արդեն «ինչ ասում է, դուք հակառակը հասկացեք» դրսևորումների շարքից է: Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ չեն հեռանում: Դե, պատասխանատվության վախը հասկանալի է, դա՝ իր հերթին: Բայց իշխանության տված վայելքները երևի ուրիշ քաղցրություն ունեն քպականների համար: Այս ամենը թողնեն ու վերադառնան իրենց «կոտրված տաշտակի՞ն»: Այն էլ՝ լավագույն դեպքում: Նրանք հո իրենց անցյալը չեն մոռացել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>