Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում

Ինտերնետն էլ հանձնե՞ց․ բա վա՞ղը ինչ կհանձնեն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանի բազմահազար քաղաքացիներ երեկ ինտեռնետ չունեին երկար ժամանակով։ Քաղաքացիներից մեկը զանգել-հարցնում էր՝ Նիկոլը էս էլ հանձնե՞ց։ Կատակի տվեցինք, բայց իրականում այո, դա էլ հանձնեց։ Երեկ՝ հուլիսի 10-ին, փակվեց հայ-վրացական միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում։ Կամուրջն ու ճանապարհը հանձնեցին ադրբեջանցիներին։ Հայաստանի կառավարությունը փաստացի ադրբեջանցիներին հանձնեց հայկական հերթական տարածքը։ Սա հանձնումների ո՛չ սկիզբն է, ո՛չ վերջը, լիքը հանձնել են ու դեռ հանձնելու են, քանի կան։ Չգիտեմ, թե ինչ բառերով պետք է հիմնավորեն, որ դա էլ են անում ՀՀ քաղաքացու համար, բայց քաղաքացին այսպես ասած՝ «հանուն իրեն» արվող գործընթացներից միայն տուժում է։

Ճանապարհային դեպարտամենտը հայտարարում է, թե ժամանակավորապես փակվում է Կիրանցի ճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով։ Ժամանակավորապես փակվելը ո՞րն է, որ․ ասեք՝ հանձնել ենք։ Ըստ երևույթին՝ ժամանակավորապես ասելով նկատի ունեն, մինչև մի նորմալ իշխանություն գա, փորձի հետ բերել։ Նոր շրջանցիկ ճանապարհը մոտավորապես նման է լինելու Գորիս-Կապան մայրուղին հանձնելուց հետո կառուցած ճանապարհին, որը տարին մի քանի անգամ քանդվում է, դառնում խցանումների պատճառ, դժվար երթևեկելի։ Ընդ որում, պայմանավորվել էին մի 20 օրից նոր հանձնել, բայց ամիս 10-ին արդեն հանձնեցին․ դե ասել եմ՝ Նիկոլը հանձնումների հարցում չեմպիոն է, ափալ-թափալ տալիս է պրծնի «բեռից»: Կրկին շեշտեմ, որ ուղղակի փողոց, տուն չեն հանձնել, այլ՝ հանրապետական նշանակության ճանապարհ։

Այդ հատվածով, որ մնաց թշնամուն, անցնում էին միջազգային կապուղիներ, մալուխներ, որոնք պետք է տեղափոխեին ու վնասվեցին, ինտեռնետ կապը կորավ։ Ժողովրդի կեսը սկսեց Կիրանց գյուղի մասին մտածել իր ինտեռնետը անջատվելու շնորհիվ։ Ինտեռնետ չունենալը վատ նախերգանք է, ու մի գաղտնիք էլ բացեմ․ մեր մեջ մնա, բայց էդ տարածքով է անցնում նաև գազամուղը, ու կամ դա էլ պետքա տեղափոխեն, որը դժվար անեն, իսկ որ մնա կարող է Ադրբեջանը մի օր որոշի ու «իր տարածքում գնվող» մեր գազն էլ կտրել։ Արցախի շրջափակումը հիշեք՝ ինտեռնետն էլ անջատեցին, հետո գազը, հետո լույսը։

Ասում էին սահմանազատումն անում ենք ժողովրդի համար․ բայց համաձայն հարցումների՝ ժողովրդի 57 տոկոսը բացասական է գնահատել սահմանազատումը այնպես, ինչպես անում է  Նիկոլը և ընդամենը 16,7 %-ն է լիովին դրական գնահատում։ Այսինքն՝ փոքրամասնությունը։ Իսկ նիկոլը ավելի քան 4 տարի փոքրամասնությամբ է կառավարում երկիրը։ Չէ, չեմ ասում էլ կողմ չկա, վստահ եմ՝ ադրբեջանցիների մեծամասնությունն էլ է կողմ, որ Հայաստանից ձրի հողեր ու մայրուղիներ ստանա՝ իր կաբել գազամուղներով․ տուն ա, թող լինի էլի, կարողա մի օր մեզ խելոք չպահենք, բա չկարողանա՞ն գազ անջատել, որ խելոքանանք։

Բա որ գնացին ՔՊ-ական պաշտոնյաները, նկարվեցին մի ծառի տակ, եկան-ասացին Կիրանց գյուղում սաղ գոհ են, ու հանձնեցին մայրուղին։ Շատ նման էր Արցախում արված լուսանկարին՝ մեջը այսօրվա ԱԳ փոխնախարարն է, ԱԽ քարտուղարը, ՔՊ-ական դեպուտատ ու ամերիկացիներ․ նկարը վերնագրել էին «ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»։ Իբր հումոր էին անում, պարզվեց՝ մարդիկ լուրջ էին։ Այդպես էլ եղավ։ Հիմա ասում են՝ սահմանազատմամբ ռիսկեր ենք նվազեցրել․ ո՞ր ռիսկն եք նվազեցրել․ դու սահմանագծում անելուց հետո էդ հատվածում հողեր ու դիրք ես տվել, այսինքն՝ ոչ մի ռիսկ ոչ միայն չես նվազեցրել, այդ ռիսկը սարքել ես դաժան իրականություն։

Արարատ Միրզոյանը երեկ Վաշինգտոնում ասում էր՝ Հայաստանն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Կամքը ո՞րն է, կարո՞ղ եք բացատրել․ որովհետև մենք տեսնում ենք, որ դուք կամքի լիակատար բացակայություն ունեք ու պատրաստ եք ցանկացած գնով, ցանկացած բան ստորագրելու, հանուն ձեր իշխանության պահպանման։ Ուրեմն, կամքը մի վկայակոչեք, այլ՝ աթոռը։ Բայց դուք էլ գիտեք, որ ո՛չ խաղաղություն է լինելու, ո՛չ բարեկեցություն, իսկ պետությունը, ինչպես սկսել եք քանդել ներսից ու դրսից, վերջնական կվերացնեք։ Բայց կպահեք ձեր իշխանությունը։ Լուրջ Արարատ Միրզոյանը վստահություն ունի, որ կնքելու ե՞ն էդ պայմանագիրը․ իհարկե՝ ոչ։ Նա շատ լավ գիտի, որ Ալիևը այդպիսի բան չի անի, իմաստը չկա, պարզապես չկա։

2021 թվականից ասում են Հայաստանը մոտ է խաղաղությանը․ 2022 թվականին Բլինքենն ասում էր Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը։ Դրանից անցել է երկու տարի, հիմա ասում են՝ մոտ են խաղաղությանը։ 2022 թվին ասում էին երբեք այսքան մոտ չեն եղել։ 2 տարի կուտ են տալիս խաղաղություն ասելով ու հանձնում են։ Ո՛չ մենք գիտենք վերջը որն է, ո՛չ նիկոլենք գիտեն, ո՛չ ամերիկացիները գիտեն, ո՛չ Ադրբեջանը գիտի։ Հատկապես Ադրբեջանը ինչքան հնարավոր է՝ արագ-արագ ուզում է, քանի դեռ Հայաստանում Նիկոլն է․ արագացնում է, մինչև էն պահը, երբ մեկը կգա իշխանության, ձեռքը կխփի սեղանին ու կասի՝ հերիք է, ստոպ։ Քանի էդ ստոպը չկա, հլը մի գյուղի սահմանասյունը չտեղադրած՝ երկրորդն են վերցնում։ Ու Ալիևն ամեն ինչ անում է, որ ուրիշը չգա։

Հարգելի ՀՀ քաղաքացի, դու գիտե՞ս ինչքան ու ինչ պետք է հանձնես, որ լինի խաղաղություն կամ խաղաղության պայմանագիր։ Ես, օրինակ, երկու ձեռքով կողմ եմ խաղաղությանը, բայց չգիտեմ որ դեպքում է դա գալու, գալո՞ւ է, թե ոչ։ Ես չգիտեմ, Նիկոլն էլ չգիտի ու ոչ մեկ չգիտի՝ որ ՀԱՊԿ ղեկավարների նիստին չեն մասնակցում, բայց ՆԱՏՕ-ի ծննդյան միջոցառմանը մասնակցում են, խաղաղությունը դրա մեջ է, թե ոչ։ Սրանք գործընթացներ են անում, որից ընդհանրապես գլուխ չեն հանում ու չգիտեն, թե վերջնարդյունքը ինչն է, ասում են՝ դե սա էլ փորձենք՝ կտեսնենք։ Ասում էր՝ մի թուղթ կբանակցեմ Ղարաբաղի մասին, դա չստացվեց՝ ուրիշ թուղթ կբանակցեմ, ու այ էդպես «ուրիշ թղթերով» ինչ կար՝ տվեց։

Իսրայել-Պաղեստին պատերազմ է ընթանում, ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է ուզում Իսրայելը, ինչ է ուզում Պաղեստինը ու որ դեպքում կդադարի։ Ուկրաինան ու Ռուսաստանը պատերազմում են, ու բոլորը գիտեն էն պայմանը, որով դադարելու է։ Հայաստանում կա՞ մեկը, թեկուզ իշխանական վերնախավից, որ գիտի, թե ինչ է էդ խաղաղության պայմանագիրը, երբ է գալու, ոնց է գալու, ինչ է լինելու դրանից հետո։ Հլը որ հիմա առանց պայմանագրի էսքան հանձնում է, բա պատկերացնում ե՞ք, թե ինչ պայմաններ են լինելու էդ թղթի մեջ։ Նոյեմբերի 9-ի թուղթը հիշեք, 9 կետից 8-ը մի բան հանձնելու ու զիջելու մասին էր։

Սա ասում է՝ մենք չենք ուզում մաքառել, չենք ուզում պայքարել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում զոհաբերվել ուզում ենք ապրել։ Այսինքն՝ թեկուզ հանձնվենք, բայց ապրենք, մեր գլխին չբամփեն, խելոք-խելոք կատարենք ասածները, հանձնենք ինչ ուզում են ու ապրենք։ Դուք էլ եք հասկանում, որ դա ապրել չէ։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան սա ոչ թե վերլուծություն էր, այլ էն իրականությունը, որի մեջ բոլորս ենք, կլինի ժողովուրդ, թե կառավարություն, ընդդիմադիր, թե իշխանական։ Բնականաբար՝ ես ձեզ կոչ չեմ անում ինչ-որ բան անել, կանխել և այլն, որովհետև դուք ինքներդ տեսնում եք ինչ է տեղի ունենում․ մեկը՝ իր տան պատուհանից, մեկը ինտեռնետի բացակայությունից, մեկը լրահոսը թերթելուց, մեկը Ալիևի ու Նիկոլի ելույթներից և այլ ճանապարհներով։ Բայց վստահաբար՝ մեծամասնությունդ տեղյակ եք, թե էս ճանապարհի վերջը ինչ է։ Եվ դուք, ինչպես երեկ ինտեռնետի բացակայությունն էիք ձեր մաշկի վրա զգում, այնպես էլ զգալու եք վաղը ապրանքի թանկացումը, երբ հիմնական ճանապարհը հանձնելու պատճառով խոչընդոտներ սկսեն ու զգալու եք մյուս բոլոր բացասական իրողությունները, որ պարգևում է ձեր վարչապետը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>