Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
20
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին

Գործող նախագահի ելույթը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում հիմնականում հուզական և մակերեսային քննարկման արժանացավ: Հասարակության ընդդիմադիր հատվածը Սերժ Սարգսյանի խոսքի ընդամենը մի հատվածն արձանագրեց, իսկ լրատվամիջոցներին նրա խոսքերը հետաքրքրեցին միայն ներիշխանական պայքարի տեսանկյունից: Ցավոք, բովանդակային վերլուծություն այդպես էլ չեղավ, մինչդեռ խնդիրը չափազանց կարևոր է։

Ելույթում հնչեցրած մի շարք դրույթներ կարող են համարվել երկրի զարգացման տեսլական ու խորքային քայլերի պատրաստակամություն։ Միաժամանակ՝ Ս. Սարգսյանի խոսքում բացակայում էին այլ կարևոր հարցերի պատասխաններ։

«Այլնտրանքային նախագծեր խումբը», կարևորելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները, ներկայացնում է խնդրի իր տեսլականները՝ փորձելով ամբողջականացնել մոտեցումները, քանի որ դա անհրաժեշտ է նախ և առաջ պետության շահերի տեսանկյունից՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այսօր վերաբերվում իշխանություններին:

Համառոտ նշենք, թե ինչ ուղերձներով հանդես եկավ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի շեշտադրումները

- տեղական մարմինները չեն արժանանում լուրջ ուշադրության, և քաղաքական ուժերն ակտիվ չեն մասնակցում այդ մարմինների ձևավորմանը, ինչը վատ է

- համայնքների խոշորացումը ճիշտ գործընթաց է, որովհետև կատարվում է տեղական ռեսուրսների օպտիմալացում, ինչը պետական կառավարման տեսանկյունից դրական գործընթաց է

- համայնքներն իրենք պետք է առաջարկեն իրենց տարածքների զարգացման ծրագրեր, քանի որ իրենցից ավելի լավ իրենց պրոբլեմները ոչ ոք չգիտի

- մենք այնպիսի ենթակառուցվածքներ պիտի ստեղծենք, որպեսզի մարդկանց կենսամակարդակը շեշտակիորեն բարձրանա, և մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ արժեքը մեկ շնչի մասով հասնելու է 10 000 դոլարի

- Համայնքների զարգացման հարցում պետք է հաշվի առնել համաշխարհային փորձը, դրա համար պետք է մշակել և իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր

- համայնքների զարգացման հարցում մեծ դեր կարող են կատարել նաև մասնավոր հիմնադրամները, որոնց պետք է խրախուսել և այս հարցում իր դերն ունի Հայաստանի ԿԲ

- այսօր մեր տեղական մարմինների ու գործադիր կենտրոնական իշխանությունների կապը լավ չի աշխատում

- պետք է փոխվի մարզպետների դերակատարումը, նրանք պետք է դիտորդի դերում չլինեն

- մարզերում հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու համար կառավարությունը պետք է լրացուցիչ շահագրգռման մեխանիզմներ ստեղծի

Մի քանի նախնական հետևություն Սերժ Սարգսյանի խոսքից.

Իշխանություններն անկեղծորեն մտահոգված են Հանրապետության մարզերի ներկայիս տխուր պատկերով, սակայն այս պահին խնդիրների լուծումը տեսնում են հիմնականում տեխնիկական, կառավարչական քայլերի և փոփոխությունների միջոցով: Մինչդեռ մեծ է հավանականությունը, որ նման մեթոդներով այս խնդիրները չեն լուծվի: Միջազգային և, մասնավորապես, եվրոպական փորձն այստեղ կաշխատի, եթե ամբողջական մոտեցում լինի խնդրին :

Ինչ ենք մենք առաջարկում

Այլընտրանքային նախագծեր խումբը գտնում է. եթե երկրում փոխվում է կառավարման ձևը, ապա դա լավ առիթ է՝ փոխելու ողջ տեղական ինքնակառավարման համակարգը:

Եկեք անկեղծ լինենք. այս 21-22 տարիների ընթացքում մեր տեղական ինքնակառավարման համակարգը վերջնականապես քայքայվել է: Այստեղ գրեթե չկան ինքնուրույն մտածող գործիչներ, մարդիկ տեղերում վերջնականապես իրենց օտարված են զգում իշխանությունից: 21-րդ դարում բուռն զարգացում են ապրում ֆեոդալական տեղական բարքերը, որի արդյունքում բնակչության մի մասը, կորցնելով իր ինքնուրույնությունը, դարձել է տեղի իշխանության կցորդը, մյուս մասն ատելությամբ է լցված իշխանությունների հանդեպ ընդհանրապես, իսկ երրորդ մասը հեռանում կամ հեռացել է երկրից:

Այսպիսի պոտենցիալով՝ իրավիճակը հնարավոր չի լինի փոխել պարզապես տեխնիկական լուծումներ առաջարկելով: Տեղերում մարզպետներն իրենց զգում են որպես տեղի ֆեոդալներ, որոնց համար նախագահի կամ վարչապետի խոսքերն արարողակարգային բնույթ ունեն, իսկ քաղաքապետերի ու գյուղապետերի դերը միջնորդ լինելն է հասարակ բնակչի ու մարզպետի միջև: Մարզպետն էլ իր հերթին միջնորդի դեր է կատարում մարզի ու Երևանի միջև:

Մինչև սահմանադրորեն չփոխվեն այս փոխհարաբերությունները, մարզերում ոչինչ հնարավոր չի լինի փոխել:

Առաջին

Երկրում վերջապես պետք է վերականգնել իրական տեղական ինքնակառավարման համակարգը։ Սա 1999 թվականին առաջարկեց վարչապետ Վազգեն Սարգսյանը: Այն է. մարզպետների ինստիտուտը պետք լինի ընտրովի, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում: Համայնքների խոշորացման ուղին ճիշտ է, սակայն այստեղ էլ պետք է դրսևորել նրբանկատություն:

Մենք առաջարկում ենք մարզպետների ինստիտուտը դարձնել ընտրովի, ձևավորել նաև մարզային օրենսդիր մարմին-Մարզային Ժողով, որի պատգամավորներին կընտրի մարզի բնակչությունը: Մարզային Ժողովն էլ իր հերթին կընտրի Մարզային Ժողովի Նախագահ և Մարզային Վարչապետ-Մարզպետ՝ Երևանի օրինակով:

Այս դեպքում հնարավոր կլինի վերականգնել իրական ինքնակառավարումը մարզերում, իսկ քաղաքական ուժերի մասնակցությունը տեղական ընտրություններին չի կրի ֆորմալ բնույթ:

Երկրորդ

Մարզն անպայման պետք է ունենա իր մարզային բյուջեն, որը պետք է կազմված լինի տեղական հավաքագրումներից և կենտրոնական իշխանության դոտացիոն ֆոնդից։

Երրորդ

Արմատապես պետք է փոխել հարկային հավաքագրման փիլիսոփայությունը երկրում, այն պետք է դառնա այնպիսին, որի արդյունքում տեղերում կմնա ֆինանսական հոսքերի նկատելի մասը: Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Զարգացած եվրոպական երկրներում ֆինանսական հոսքերի 50-70 տոկոսը տեղերում է մնում: Այլ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում կամ Ղազախստանում, այդ ցուցանիշը տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում: Հարևան Վրաստանում այն կազմում է 25-30 տոկոս:

Հայաստանում այդ ցուցանիշը տատանվում է 7-10 տոկոսի սահմաններում, և միայն Ադրբեջանի համեմատ ենք մենք լավ վիճակում. այստեղ ցուցանիշը կազմում է 2-3 տոկոս:
Հռետորական հարցադրում ենք ուզում անել: Հնարավո՞ր է արդյոք այս ցուցանիշների պայմաններում տեղերում զարգացնել ինքնուրույն մտածելակերպ, մարդկանց ներշնչել ապագայի հանդեպ հավատ և այլն:

Չորրորդ

Նախագահի կողմից նշած խնդիրներն իսկապես ունեն գրագետ ու հաշվարկված լուծումների անհրաժեշտություն, բայց դրանց մեծ մասն օբյեկտիվորեն հնարավոր է լուծել վերը նշած փոփոխությունների հետ միասին, հակառակ դեպքում դրանք կմնան բարի ցանկություններ։

Հինգերորդ

Բացի վերը նշված հարցադրումներից՝ Սերժ Սարգսյանի խոսքում կար դրույթ, համաձայն որի՝ մի քանի տարում մեկ շնչի մասով ՀՆԱ –ի ցուցանիշը հասցվելու է 10 հազար դոլարի։ Իհարկե, պետության ղեկավարները պետք է պոզիտիվ և հավակնոտ խնդիրներ դնեն, բայց կարևոր է, որպեսզի դրանց հնչեցումն ուղեկցվի փաստարկումների և հիմնավորումների մեխանիզմներով, որպեսզի դրանք չմնան բարի ցանկությունների կարգավիճակում և կարճ ժամանակում չարժեզրկվեն։

Պետք է լինել առավելագույնս օբյեկտիվ և անկեղծ և ընդունել, որ այսօր մեր երկրի գլխավոր հարցը վստահության պակասն է, առանց այդ խնդրի լուծման մեր երկրում իրական պոզիտիվ փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: Անհրաժեշտ է գրագետ և համակարգային քայլերով վերականգնել հասարակության հավատը պետության հանդեպ։

Դրանից հետո բովանդակային, տեխնիկական, կառավարչական բոլոր փոփոխությունները կդառնան արդյունավետ՝ անկախ իրենց բարդություններից։

Հայկ Շահինյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>