«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին
Դիտել նաև
Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով
Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու
Տավուշի մարզում ավտոբուսը հայտնվել է անտառում․ կա 11 վիրավոր
«Ծիսական պարագաների հաշվառումը ներկայացրել են իբրև վանքի անխնամ վիճակ»․ Տավուշի թեմ
Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները
YerevanToday-ի լրագրողը Տավուշ կատարած այցի շրջանակներում նկատել է Ոսկեպարի հատվածում ադրբեջանական մի հենակետ, որը գտնվում է նախկին հայկական դիրքի հատվածում:
Տեղացիների հետ զրույցից պարզեցինք, որ դա հայկական «Նոր տարի» դիրքն է: «Էս դիրքը ուղղակի նվեր տվին: Չափագրումներով իրենց (նկատի ունի Ադրբեջանի) տարածքի մեջ չէր մտնում: Չափագրումների ավարտից մոտ 20-25 օր անց տվեցին»,- ասաց մեր զրուցակիցը:
Բացի այդ, արձանագրեցինք նաև, որ Կիրանցի հատվածում նոր կառուցվող ճանապարհը ևս Ադրբեջանի նշանառության տակ է: Բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին «զրկել է» կրակելու լեգիտիմ իրավունքից, համաձայն իրենց, անհանգստանալու կարիք չկա:
Եթե վտանգ հայտնվի, կառավարությունը, ըստ երևույթին, ծառեր կտնկի։

