Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում

Նոր ծրագիր՝ հա՛մ մեղավորն է ժողովուրդը, հա՛մ պատասխանատուն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանի իշխանությունը (և ոչ միայն Հայաստանի) ունի սեփական ընդդիմությունը, որը օգտագործում է սեփական նպատակների համար՝ որպես գործիք՝ իհարկե դրա դիմաց վճարելով․ այդ վճարը կարող են լինել տարբեր բաներ՝ սկսած քեշ փողից։ Ու իշխանությունն ինքն է ամեն անգամ որոշում որպես ինչ գործիք օգտագործի՝ կախված անհրաժեշտությունից ու երևակայությունից։ Դա կարող է լինել բացահայտ, օրինակ՝ Արամ Սարգսյանի դեպքում, թաքուն, օրինակ՝ Էդմոն Մարուքյանի և ընդդիմադիր դաշտում դրված ականների դեպքում։ Երբեմն այդ ընդդիմադիրները պարտավորվում են իրենք նախաձեռնողականություն դրսևորվել որոշակի հարցերի շուրջ՝ իշխանության փոխարեն։ Օրինակ կան բաներ, որ ՔՊ-ի պարագայում, երբ շատ վարկաբեկված ուժ է, մտածած բանը ավելի հեշտ է իրականացնել հենց այդ գործիքների օգնությամբ։ Բայց հանուն արդարության ասեմ՝ այնպես չէ, թե ՔՊ սատելիտներն ունեն այդ հեղինակությունը։

Իշխանական այս թիմի՝ ՔՊ-ի ու ձևական ընդդիմության մեջ կան խոսող գլուխներ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց որպեսզի իրենց լուրջ ընդունեն, տալիս են լուրջ մարդու անուն։ Օրինակ շատ ՔՊ-ականների ու Արամ Սարգսյանի դեպքում Ռոբերտ Քոչարյանի անունն է, որը ամեն ելույթում ու հարցազրույցներում պետք է մի քանի անգամ տան, որ իրենց խոսքը լուրջ ընկալվի։ Հիմա Արամ Սարգսյանը ևս երեք մարդ-կուսակցության հետ դիմել է Եվրամիություն գնալու վերաբերյալ հանրաքվե անելու հայտով ու վազում է եթերներ՝ իրենց գաղափարը հիմնանվորելու՝ պայքար մղելով Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Անիմաստություն։

Խոսենք անկոչ հյուրի պես ԵՄ-ին ուղերձ անելու թեզից։ Ինչպես տեսնում ենք՝ ո՛չ առաջարկել են, ո՛չ հրավիրել են, ո՛չ գիտես ինչ է լինելու, իշխանությունն ուզում է ԵՄ հայտ ներկայացնել, դիմում է էդ՝ արևմտամետությունը փեշակ սարքածներին, թե եկեք իս ինձնով չանեմ, դուք հանրաքվեի թեմա բացեք։ Ու էդպես բացել են նոր թեմա՝ ԵՄ իբր մտնելու, որը, իմ կարծիքով, շատ ավելի մեծ վտանգ է պարունակում, քան կարող եք անգամ պատկերացնել։

Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, ճանաչել Ադրբեջանի մաս, օգնել Ադրբեջանին հայաթափել այն, ոչինչ չի արել, երբ Ադրբեջանը օկուպացնում էր Հայաստանից տարածքներ, հիմա էլ է հանձնում ու էդ ամենի ֆոնին ասում են, որ հնարավոր է պատերազմ լինի նոյեմբերին, երբ Ադրբեջանում տեղի ունեցած լինեն խորհրդարանական արտահերթ ընտրությունները և միջազգային կարևոր կոնֆերանսն ավարտվի։ Այսինքն՝ պատերազմի անոնսը իշխանությունն արդեն արել է։ Ընդունում են, որ խաղաղության պայմանագիրը տապալվել է, չի լինելու, պատերազմը հավանական է, բայց ոչ թե պատրաստվում են պատերազմի, այլ նրան, ինչ 2020 թվականին՝ մտածում են, ուղիներ են մշակում, թե հիմա ում վրա բարդեն մեղքը։

Պետական հեռուստաեթեր է գնում Նիկոլ Փաշինյանի աջակից, կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանը, առաջարկում է մենք ավելի շուտ հանրաքվե անենք ԵՄ մտնելու վերաբերյալ, ու եթե հանկարծ նոր պատերազմ լինի, ըստ այդ տրամաբանության, արդեն պատասխանատվությունը կկրի ժողովուրդը, երբ իր քվեով կողմ կարտահայտվի հանրաքվեին։

Այսինքն, իրենք բերեն պատերազմ, պատասխանատվությունն ընկնի ժողովրդի վրա։ Դու, ժողովուրդ ջան, կստացվի, որ հանրաքվե ես անում, որ մի 30 տարի հետո ստանաս կամ չստանաս անվիզա ռեժիմ Եվրոպայի հետ, բայց Նիկոլը փոխարենը քեզ տալիս է Եռաբլուրի ուղեգիր ու մեղավորը դառնում ես դու։ Որովհետև դա հայտարարվել է որպես պատասխանատվությունը կիսելու հանրաքվե։ Ու ինչպես ցույց տվեց 2020 թվականի պատերազմը, վերջում Նիկոլը կհելնի-կասի՝ ես մեղավոր եմ, բայց ես պատասխանատու ե՞մ, որ դու հանրաքվեին այո ես ասել։ Վազգեն Սարգսյանի եղբայրն ասում է՝ Նիկոլը կարող է ոչ մի տեղ էլ չերևա քարոզարշավի ժամանակ։ Ամբողջությամբ պատասխանատուն ժողովուրդն է։

Եթե Հայաստանը հանրաքվե անի ԵՄ գնալու հարցով, կարծում եմ՝ դա դեռ հարց է՝ Եվրոպան մեզ կընդունի, թե չէ․ ԵՄ-ն չի ասել, որ քեզ ընդունելու է, պատրաստ է։ Այո, Ռուսաստանի ազդեցությունից դուրս կգաք, բայց ԵՄ կմտնե՞ք։ Վրաստանը մտա՞վ, Ուկրաինան մտա՞վ։ Այսինքն, հանրաքվեն չի նշանակում, որ ԵՄ եք մտնելու, բայց վստահաբար՝ նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին, նշանակում է էլ ավելի ազատել Ադրբեջանի ձեռքերը։

Էն, որ իրենք առանց ժողովրդին հարցնելու հարաբերությունները փչացրել, բանակցություները տապալել են, ասել են՝ ինչ ուզում ենք բանակցում ենք ու բերել են էս օրվան, դրա պատասխանատուն իրենց չեն համարում․ որ Արցախը հանձնել են, դրան էլ իրենց չեն համարում․ իսկ այ որ նոյեմբերին կանխատեսում են պատերազմ, պատասխանատուն համարում են արդեն ժողովրդին էս գլխից։ Իշխանությունը մենակ հարստանալու, կոռուպցիայի, բյուջեն թալանելու պատասխանատուն է․ պատերազմը քոնն է, ժողովուրդ ջան։

Վազգեն Սարգսյանի եղբորը հարցնում են՝ ԵՄ մտնելով պատերազմը կասեցվո՞ւմ է։ Պատասխանում է՝ հենց մտավ ԵՄ, Հայաստանի կշիռը կբարձրանա։ Դա մոտավորապես նույնն է, որ ասես՝ դու դարձել ես արևմտամետ, քո կշիռը բարձրացել է։ Ասում է և այդ թեզի կրողները կրկնում են՝ որ Հայաստանը մտնի ԵՄ, ուրեմն Ադրբեջանի համար դժվար կլինի հարձակվել, որովհետև Հայաստանը կդառնա քաղաքակիրթ աշխարհի մաս։ Աբսուրդ ա, ժողովուրդ ջան․ լուրջ եմ ասում։ Հայաստանը կդառնա քաղաքակիրթ աշխարհի մաս, իսկ Ադրբեջանը կշարունակի մնալ անքաղաքակիրթ, ու կհարձակվի, չէ՞։ Ասում է՝ Ադրբեջանի համար դժվար կլինի հարձակվել Եվրոպա ձգտող Հայաստանի վրա։ Հարց՝ Եվրոպա ձգտող Ուկրաինայի քա՞նի տոկոսն է մնացել։ Էս կանխատեսումներն անում է էն մարդը, որը ասում էր՝ հենց ԱՄՆ դրոշը խփենք Երասխի գործարանի վրա, չեն կրակի, բայց խփելուց հետո նքան կրակեցին, որ գործարանը տեղափոխվեց։

ԵՄ-ն Հայաստանի հետ է՞ շատ թելերով կապված, թե՞ Ադրբեջանի։ Ադրբեջանը նավթ ու գազ է տալիս ԵՄ-ին, Հայաստանը ի՞նչ է տալիս, բացի փախստականներից ու հակառուսական հայտարարություններից։ Կարծում եմ պարզից էլ պարզ է, որ ԵՄ-ն Հայաստանն օգտագործում է զուտ որպես Ռուսաստանի դեմ գործիք․ Արամ Զավենիչը դրան էլ է կողմ․ ասում է՝ «լավ են անում»։

Այո, կան մարդիկ, որոնք գրանտ են ստացել ու ստանում Եվրոպայից, Ամերիկայից ու հանուն փողը չկտրվելու քարոզում են անգամ եվրոպական մահ․ իրենց համար, կարծում եմ, Հայաստանի կործանումը հեչ, կարևորը՝ իրենց փողը գա։ Բայց իրենց ասած արևմուտքը, վստահաբար, Թուրքիան է։ Արամ Սարգսյանենք բիզնես են անում, գովում թուրքերին․ որ վաղը Հայաստանը Ադրբեջանը վերցնի, ի՞նչ է եղել որ, գուցե կդառնա Արևմտյան Ադրբեջանի գործարար․ բայց եթե Հայաստանում իշխանափոխություն եղավ, չգիտեմ ուր կհայտնվի․ դրա համար էլ նրա համար ավելի հեշտ է գնալ ու քարոզել պատերազմ՝ ժողովրդի պատասխանատվության տակ, քան սպասել իր համար անորոշ հեռանկարով իշխանափոխության։ Իր համար ի՞նչ, որ պատերազմի դեպքում եղբոր մյուս արձաններն էլ կպղծվի, արդեն Հայաստանում։

Կարճ ասած՝ սրանք հերթական էքսպերիմենտն են անում՝ երկրի համար մահացու հեռանկարով։ Կրկնում եմ՝ այդ քարոզվող հանրաքվեով թեև հաստատ վերջնականորեն կփչացնես հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց խիստ կասկածելի է, որ ԵՄ կմտնես։ Խիստ հավանական է, որ կստանաս հարվածի, թշնամանքի նոր ուղղություն ու կմնաս դրանց դեմ լրիվ միայնակ։ Արամ Զավենիչներն էլ կգնան եթեր ու կասեն՝ ժողովուրդն է կողմ քվեարկել, մենք ընդամենը առաջարկել ենք, թող մերժեին։ Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց թիվ մեկ պատասխանատո՞ւն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>