«Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ»․ Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3 տարի առաջ, 2021թ․ հունիսի 20-ին 680 հազար ընտրողներ ԱԺ ընտրություններում քվեարկեցին 2018 թվականից իրենց խաբած, 44 -օրյա պատերազմի ժամանակ մշտապես «Հաղթում ենք» հայտարարած, 2020թ․ նոյեմբերի 9-ին թաքուն կապիտուլյացիա ստորագրած, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանամերձ տարածքներն առանց կռվի, ապօրինի կերպով Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին։ Աjդ 680 հազարն իրենց քվեարկությամբ լեգիտիմացրին Նիկոլ Փաշինյանին, նրան հնարավորություն տալով նոր տարածքներ զիջել Ադրբեջանին, 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ( հայտնի չէ՝ ինչի դիմաց) Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Հունիսի 20-ը սև օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ»։

