Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
25
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Հաջորդը Տիգրանաշե՞նն է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երկու օր է արդեն, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է սկսել․ օրը մի քանի անգամ հաղորդագրություն է տարածում իրենց ՊՆ-ն, թե հայկական կողմից հրադադարը խախտել են Նախիջևանի ուղղությամբ։ Հայկական կողմը բնականաբար հերքում է, որովհետև սուտ է։ Որովհետև եթե հայկական կողմը կրակում է, ապա միայն լուսաձայնային և բեկորային նռնակներ, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ իր քաղաքացիների կամ աշխատող լրագրողների ուղղությամբ, ինչը տեսանք։ Ո՞նց եք պատկերացնում, Սուրեն Պապիկյանի ու Էդվարդ Ասրյանի ղեկավարած բանակը, որտեղ հայ զինվորի դեմ քրգործ են հարոցում հայ հովիվին թշնամուց փրկելու համար, որտեղ ասում են կպարզենք ով է կրակել ադրբեջանցիների ուղղությամբ, կպատժենք, նրանց բանակը հրադադար խախտող է՞։ Էդ առաջ էին մեկին 10 պատասխանում մերոնք, էն լավ վախտներս։

Բայց հարց է բնականաբար առաջանում. բա որ սրանք ասում են ահա խաղաղության ենք գնում, կարող ենք էսօր էլ պայմանագիրը կնքել, բա Տավուշից հողեր տվեցինք, որ պատերազմ չլինի, բա ինչո՞ւ է Ադրբեջանը նման լուրեր տարածում։ Բա եթե բոլոր հարցերը ջիգյարով կարգավորում եք, Ադրբեջանը էս ի՞նչ է անում։ Կարծում եմ հասկանում եք արդեն, որ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական բանակը կրակում է Նախիջևանի ուղղությամբ, նշանակում է, որ Նախիջևանի ուղղությամբ մեզ սպասվում են ադրբեջանական բանակի կողմից հրադադարի ակտիվ խախտումներ։ 

Ոնց էլ վերլուծում ես, հանգում ես եզրակացության, որ Նիկոլի զիջումների համը մնացել է Ալիևի բերանում։ Տավուշի սահմանազատումից առաջ էլ էնտեղ էին տեղեկատվական գրոհ սկսել։ Հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ Տավուշի հատվածում սահմանագծումից առաջ։ Նիկոլն ասում էր՝ Ալիևը մեզանից 8 գյուղ է ուզում, մենք էլ ուզում ենք 31 ոչ անկլավ գյուղի կենսական նշանակության տարածք, որ վերահսկում են ադրբեջանցիները։ 

Այդ 31 գյուղերից 9 գյուղի կենսական նշանակության տարածքները գտնվում էին Տավուշի մարզում։ Դրանք հետևյալ գյուղերի տարածքներն էին՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի։

Նիկոլ Փաշինյանը Տավուշից հանձնեց 4 գյուղի տարածք, սահմանագծում սահմանազատում արեց ու դա ենթադրում էր, որ ուրեմն պետք է այդ 9 գյուղի՝ կենսական նշանակության տարածքն էլ հետ վերցներ։ Վերադարձրել ե՞ն։ Չէ, ժողովուրդ ջան։ Ինչո՞ւ Նիկոլը չի ուզում։ Այս ընթացքում միայն խոսեցին հանձնելու, մասին, որի անունը դրել էին վերադարձ․ բա Ադրբեջանը ինչո՞ւ չվերադարձրեց։ Էդ որ Վահագն Խաչատուրյանն ասում է կյանքում առաջին անգամ իմ աչքով սահման եմ տեսել, դրանց կողքին չի տեսե՞լ, որ էդ ստոլբեքը մենակ մեր կողմից հանձնած տարածքներում են, իսկ Ադրբեջանը Վահագն Խաչատուրյանի` Երևանի կենտրոնում գտվող գարաժի չափ տարածք անգամ չի վերադարձրել։ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է պատասխանել, թե ինչու Ադրբեջանը Տավուշի մարզում չի վերադարձրել Բերքաբերի, Պառավաքարի, Մովսեսի ու մյուս 6 գյուղերի՝ կենսական նշանակության տարածքները։ Թե՞ սրան միայն հանձնելն է հետաքրքրում։ Անունը ճիշտ էլ դրել են՝ խեղճ հարիֆ, հարիֆացրել են, վերցրել են։ Ու հիմա նոր թեմա են բացում։

Եթե Ադրբեջանը ստեր է տարածում, թե մեր բանակը կրակում է Նախիջևանի հատվածից, նշանակում է, որ նա և Նիկոլ Փաշինյանը պատրաստվում են հանձնման հաջորդ գործընթացն անել այդտեղ, իսկ այդտեղ խոսք է գնում Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին հանձնելու մասին։ Նիկոլի ասածի՝ այդտեղ Ադրբեջանը հարձակման լեգիտիմ հիմք է ստեղծում, ուրեմն պետք է հայկական այդ գյուղը հանձնել, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու հիմք չունենա։

Հանձնումների չեմպիոնը անմիջապես կտա ու մեզ կասի՝ ժողովուրդ, մենք գյուղ չենք տալիս, մենք այդ գյուղը տալով՝ այդ գյուղը վերցնում ենք, ոնց որ Տավուշի 4 գյուղերը տալուց հետո գնաց Հ1 ասաց մենք էդ 4 գյուղը վերցրել ենք Ադրբեջանից, ոչ թե տվել ենք Ադրբեջանին։ Հիմա կհանձնի Տիգրանաշենը, որը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն, որին կպած անցնում է Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ մայրուղին, ու բողոքող ժողովրդին էլ ՔՊ-ականները կասեն այ 5-րդ շարասյուն, ուզում եք պատերազմ լինի՞։ Հենց ասենք մեր գյուղը ինչի ես հանձնում, մեր մայրուղին ինչի ես հանձնում, ինչու ես Վայոց ձերի, Սյունիքի, Պարսկաստանի հետ կապը կտրում, կասեն բա պատերա՞զմ եք ուզում, դե գնացեք սահման պահեք և այլն։ Մեր հերթական գյուղը կհանձնեն ու կխոսեն ինքնիշխանությունից։ Նիկոլը կասի Տիգրանաշենը ընդամենը 19 քառակուսի կիլոմետր տարածք է, բա դրա համար ուզում եք պատերազմ անե՞նք։ Մի 150 մարդ ա ապրում, նրանց էլ փոխհատուցում կտանք։ Այո, կհանձնեն հենց էս բառամթերքով ու հիմնավորումներով։ Բայց, համաձայն վարչապետի աշխատակազմի, նույն Արարատի մարզում Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում Պարույր Սևակ գյուղի կենսական նշանակության տարածքները։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կվերադարձնի՞ այդ տարածքները։ Չէ, վարչապետի աշխատակազմը մի հիմարագույն տեքստ կգրի, ոնց արեց Տավուշի գյուղերի հանձնումից հետո, թե՝ Ադրբեջանը ստացավ գյուղ, իսկ Հայաստանը ստացավ հույս, որ անվտանգության ռիսկերը կնվազեն։

Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո, պատկերացում ունեն, չէ՞։ Մայիսի 15-ին տվել եք Տավուշի գյուղերը․ չի անցել մեկ ամիս, արդեն Արարատի մարզի համար են աղմուկ բարձրացնում։ Ստեղից հետո կլսեք ադրբեջանական կողմի սուտ հաղորդագրություններ այն մասին, իբր հայկական զորքը կրակում է Վարդենիսի, Շորժայի ուղղություններից։ Մամուլը գրել էր, որ Ճամբարակ համայնքի Վահան գյուղի մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Ասել են, որ Ադրբեջանը էդ կողմից 12 պաշտպանական դիրք է պահանջում, որի խոստումը արդեն տրվել է։
Համաձայն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի, պետք է Ադրբեջանը մեզ վերադարձնի 8 գյուղի կենսական նշանակության տարածք, որ զավթել է Գեղարքունիքի մարզից՝ Կախակն, Կուտական, Սոթք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք։ Կտա՞ն։ Նիկոլի պարագայում՝ կտա՞ն։ Բայց կվերցնեն, չէ՞, էդտեղ կասկածող չկա։

Անկախ էս ամենը, 200 քառակուսի կիլոմետր տարածք են մեզանից օկուպացրել, այդ հարցը Նիկոլ-Ալիև բանակցությունների, Միրզոյան-Բայրամով բանակցությունների, Մհեր-Գրիգորյան-Մուստաֆաև բանակցությունների սեղանին կա՞, առհասարակ, քննարկվո՞ւմ է․ ընդանհրապես։ Ալիևը դուրս չի գալիս, Նիկոլն էլ թեթև է տանում։ Նիկոլը կարող է 10 հազար ոստիկանով, շրջափակել ԱԺ շենքը, 8 ավտո ախռանիկով մտնի ու հոխորտա, բայց վախենա Ալիևին ասի՝ ե՞րբ ես դուրս գալու Սև լճից։ Երեկ ցուցարարներին ծեծելու մասին էր խոսում, ասում էր՝ թույլ իշխանությունը աղետ է։ Հիմա որ դու, այո դու, քո իշխանությունը, թույլ է տվել, որ ադրբեջանցիներն մտնեն մեր տարածք, դիրքավորվել են ու դուրս չեն գալիս, դու էլ բան չես անում, դու թույլ իշխանությու՞ն ես, թե ինչ։ Էդ խաղաղության ու իբր ինքնիշխանության մասին լոլոներ չասեք, մեկ ձեր խաղաղությունն ա իրական, մեկ էլ ձեր ինքնիշխանության պատկերացումները։ Երկիրը սարքել եք Ալիևի քմահաճույքով շարժվող, ժողովրդի վրա նռնակ եք գցում, ձեզ համարում եք ուժեղ իշխանություն։

Բա դրա համար են մարդիկ ասում գնա, որ շանս ունենանք վերականգնվելու։ 3 տարվա ընթացքում 3 պատերազմ ես բերել, բա աղետ չես ի՞նչ ես։  

Պարզից էլ պարզ է, որ՝ որ տարածքը հանձնվեց Ադրբեջանին, հարակից գյուղերը դառնալու են անմարդաբնակ։ Էսօրվա ադրբեջանցին սովետի ժամանակվանը չէ, դրանց հետ անհնար է ապրելը թեկուզ մեկ օր։ Մարդիկ արտագաղթելու են։ Դուք որ կրակոցներից հենց Երասխի հատվածում գործարանը տեղափոխեցիք, բա գյուղերի պարագայում ի՞նչ եք անելու․ ըստ երևույթին՝ տեղափոխելու եք բնակիչներին, գյուղերն էլ մնան ամայի, հանձնումների ենթակա։ Սա հնարավոր իրականությունն է․ Ոնցոր Տավուշի գյուղերի հանձնման դեպքում մի գյուղի աղբավայրը, մյուսի հողամաս տանող ճանապարհը, մյուսի խոտհարքերը մնացին թշնամուն, էդպես էլ լինելու է մյուս հանձնումների պարագայում։ Ում ձեռքը երկու կոպեկ փող եղավ, արտագաղթելու է գյուղից։ Ասում է՝ ուժեղ իշխանություն ենք, բայց մարդիկ իրենց տներից դուրս են գալիս, որովհետև թշնամին ծառի հետևից խնդում է վրաները․ դառնում են փախստական, որ Ալենն ու մյուս քպները, 1000 ոստիկանի հետևից լեզվամտավարժանքներ անեն, թե ինչքան ուժեղ տղերք են իրենք։

Բա ինչի՞ են Վարդենիսի բնակիչները անընդհատ գրում-հարցնում՝ հըն, ի՞նչ է լինում քաղաքում, Բագրատ սրբազանի շարժումը կհաջողվի՞։ Մարդիկ տեսնում են ինչ աղետի մեջ են։

Կարճ ասած՝ նիկոլական դեպուտատը Տավուշից հանձնումներ անելուց հետո գնում է Հ1-ի տաղավար ու ասում է՝ ամենապայթունավտանգ հատվածը դարձրել ենք ամենաապահովը, ամենախաղաղը։ Լո՞ւրջ։ Ձեր օրոք Հայաստանում էդպիսի մի միլիմետր կա, որ պայթյունավտանգ չէ՞։ Ձեր օրոք վտանգավոր է ամեն տեղ կապ չունի՝ սահմանին, թե Բաղրամյան փողոցի վրա։

Ինչո՞ւ հենց Հայաստանում բողոքի ցույցեր են լինում, ադրբեջանցիներն ու թուրքերը պետական մակարդակով աջակցում նիկոլին։ Որովհետև պետք է մնա, որ մինչև 2026 թվի ընտրություններ սաղ հանձնի։ Որովհետև եթե մինչև էդ մի ձև ձգեց իշխանությունը, 2026-ն անկանխատեսելի է իր համար՝ բոլոր առումներով։

Մի արտահայտություն կա, կոչվում է՝ Աստծո հույսին․ դա այն է, երբ ոչ մի կողմից ելք չկա, մնացել է մի բան՝ որ Աստված մի ճար անի։ Հայաստանն այսօր հենց Աստծո հույսին է»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan