Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ)
16
Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների

Գործսարքոցի, գլուխարդուկոցի և ինքնախայտառակում՝ մինչև վերջ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Որ մարդկանց գլխին գործեր է սարքում իշխանությունը, նորություն չէ. գիտենք, որ խոշորացույցով ընկել են հանրահավաքի ամեն մասնակցի հետևից, դա էլ գիտենք, որ էդ գործերը սարքում են շատ գեղավարի, անգրագետ ձևով, դրանում էլ կասկած չունենք․ բայց որ մի հատ խղճուկ գործն անում են բոլոր պետական հիմնարկները միասին, դա արդեն նորություն էր։ Ո՞վ չգիտի, որ Հայաստանի այսօրվա քննչականը, դատախազությունը գործեր է կարում։ Բայց որպեսզի այդ գործը մի քիչ արժանահավատ լինի, պետք է նաև հնչեղություն ունենա, իրենք սարքում են մարդկանց գլխին խմբակային, բոլորին մասնակից են դարձնում իրենց հանցագործությանը։ Փնթի աշխատանքները գնահատելու համար  կարդացեք դատախազության, քննչականի, ոստիկանության հաղորդագրությունները, Հ1-ի՝ այդ հաղորդագրությունների վերաբերյալ ռեպորտաժները և ՔՊ-ակաների՝ Հ1-ի ռեպորտաժների հիման վրա գրառումները։ Ասել սուտ և տարածել ամեն տեղով, կրկնել էնքան, մինչև մեկը իրականության տեղ ընդունի։

Պարզվում է, որ բոլորի հեռախոսները լսում են, անխտիր բոլորի, դաժե ՔՊ-ականների հեռախոսներն են լսում ու դրանց վրա «դոսյե» հավաքում։ Բայց այս օրերին հատկապես ուշադիր են ժողովրդի խոսակցությունների վրա, քանի որ սաղ ժողովուրդն է ընդդիմադիր, ու հենց այդ խոսակցություններից մի հատված, որ ինչոր փողի մասին է, սարքում են մարդկանց գլխին, թե՝ տեսե՜ք, փողով միտինգի են գալիս։

Օրինակ կարող է ընկերոջդ զանգես-պատմես, որ երեկ 4 հոգով կաֆե եք նստել, բայց էնքան էժան էր, որ 4 հոգով փակեցիք 8 հազար 200 դրամ հաշիվ, բայց Հայաստանի իրավապահ համակարգը, Հ1-ը, Հայկական ժամանակն ու Վահագն Ալեքսանյանը դա սարքեն այնպես, որ դու հեռախոսով ընկերոջդ պատմել ես, թե ոնց եք 4 հոգով գնացել  Բագրատ սրբազանի միտինգին 8 հազար 200 դրամով։ Կարող ես պատմել, որ երեխայի մանկապարտեզի հանդեսի փողը 3 հազար դրամ էր, բայց սրանք սարքեն այնպես, որ 3 հազար դրամ են տվել, որ գնաս միտինգի, երեխային էլ տանես հետդ։ Կարևորը՝ գումարի խոսակցություն լինի, իրենք մնացածը կսարքեն։ Հետո կարող է ներողություն խնդրեն, բայց մի կես բերան, բայց այնպես, որ որքան հնարավոր է՝ քիչ մարդ տեսնի հերքումը, ինչպես արեց Հ1-ը։

Արցախցին բողոքում է, որ առաջ 40 հազար դրամից պակաս գնով կոշիկ չի առել, հիմա առնում է 2200 դրամով, Հանրային հեռուստաընկերությունը էնպիսի մոնտաժ է անում, որ ստացվի՝ 2200 դրամով միտինգի է մասնակցել։ Փաշինյանը հանձնել է Գանձասարը, ու այնտեղից բռնագաղթածին դատում են էս կարգի փնթի գործով։ Իշխանություն կոչվածը պետք է գետինը մտնի էն բանի համար, որ ինքը քաղաքացուն ունեզրկել է, զրկել է ամեն ինչից ու հասցրել էն աստիճանի, որ 2 հազար դրամանոց կոշիկ է հագնում։ Բայց փոխարենը ամոթից մեռնեն, գլխին սարքում են, որ սրբազանի շարժումը վարկաբեկեն, թե տեսեք՝ ամեն բան նորմալ ա, ով էլ ակցիաների մասնակից ա, սրբազանըն փող ա տալիս, որ հետը գնան։

Ձեզ ասեմ, էստեղ նոր բան չկա, սա էն քննչականն է, որ լրիվ ուրիշ բանի մասին ռեպորտաժ է սարքում ու դնում է Լևոն Քոչարյանի նկարը, որ բացասական արձագանք ձևավորի նրա շուրջ։ Սա էն ԱԱԾ-ն է, որ լրիվ ուրիշ բանի մասին ռեպորտաժում դնում է Ռոբերտ Քոչարյանի նկարը։ Արցախցիների մասին սուտ լուրեր տարածում է էն Հանրային հեռուստաընկերությունը, որի խմբագիրը կատաղության նոպաների ժամանակ աշխատողների վրա շպրտում է ծաղկաման, կոշիկ և այդ պահին ուրիշ ինչ ձեռքը ընկնի, որովհետև նա աշխատել է նաև Նիկոլի ընտանեկան թերթում ու էնտեղ երևի էդպես են սովոր։ Սրանք էն ՔՊ-ական դեպուտատներն են, որ զրպարտում են, ու դատարանով ստիպված լինում ներողություն խնդրել։ Մենք սրանց հետ գործ ունենք։ Կարող ա հեռախոսով խոսես կաղամբի, գազարի ու սոխի մասին, խոսակցությունդ ձայնագրեն ու հետո Հ1-ի ռեպորտաժոթվ ասեն թե միտինգի ժամանակ բորշչ են եփում։  

Ալեն Սիմոնյանի հարսին կոռուպցիոն գործով բռնում, նստեցնում են, հետո բաց են թողնում, որովհետև խոստովանել է, գործուն զղջացել է։ Իսկ որ էսքան քաղբանտարկյալ ունենք, բա ինչի՞ են նստած․ այ սենց փնթի սարքած գործերով, սրա ինչը՞ մարդ խոստովանի, ինչը զղջա, ուղղակի որպես պատիժ կրում են էդ կալանքները, մեկ մեկ էլ թողնում են տանը կրեն։

Երեկ խոսում էի, որ Նիկոլը բոլոր խոստումները պրավալ է տվել։ Որովհետև ամեն ինչ անում են փնթի ու նպատակն էլ ոչ թե աշխատելն է, խոստումները կատարելն է, այլ չկատարելու համար արդարացումներ ման գալն է, իսկ վատ աշխատելու համար՝ մեղավորներ փնտրելը իրենցից դուրս։

Էս ամենը նրա համար են անում, որովհետև մի կողմից հայտարարում են իրենք իրենց խաբելու համար, թե՝ շարժումը մարում է, բայց մյուս կողմից իրենք տեսնում են, որ հակառակը, պոտենցիալը մեծ է, հեսա թազա թափ է հավաքելու, հանրահավաքից հանրահավաք շատանում են, Նիկոլի հեղինակությունն արդեն մոտ է զրոյին, Բագրատ սրբազանը ավելացնում է ռեյտինգը, ու մտածում են՝ ինչ անենք, որ վախեցնենք, նստեցնենք, ստիպենք տանը մնան։ Ու քանի որ ՔՊ-ում միտքը բացակայում է, մտածում են անիմաստ բաներ՝ ծնողներին վախեցնենք, որ կզրկենք ծնողական իրավունքից, ուսանողներին ուղարկենք աղետի գոտի, էն մեկի ջեբը պլան գցենք, էն 4-ին բերման ենթարկենք վեդրո գողանալու մեղադրանքով, Արցախի քաղաքապետերին կալանավորենք։ Այս պահին Արցախի պաշտոնյաները երկու երկրում են միայն քրեական հետապնդվան ենթարկվում՝ Բաքվի ու Երևանի բանտերում, Ալիևի ու Փաշինյանի իշխանությունների կողմից։ Բա։ Արցախը ասել են մերը չէր, հանձնել են, ու արցախցի պաշտոնյաներին մեղադրում են պետությանը վնաս պատճառելու մեջ․ ո՞ր պետությանը, Ադրբեջանի՞ն։ Դուք եք ասում Արցախն Ադրբեջան է։

Ու էս սաղ էն պատճառով, որ բողոքի ցույցերին քիչ մարդ գնա։ Աջակցությունից կզրկենք, թոշակից կզրկենք, նպաստից կզրկենք։ Ղալաթ կանեք, ոչ մի բան էլ չեք կարող անել։ Բայց ինչո՞ւ եք էդքան ձեզ տանջում, միանգամից արգելեք ցույցերը, ոնց, օրինակ, արել են Զիմբաբվեում։ Էնտեղի Նիկոլը որոշում է կայացրել դեռ սրանից 4 տարի առաջ, որ հակակառավարական ցույցեր անցկացնելը՝ առանց կառավարության համաձայնության, հանցագործություն է։ Հիմա ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանի և Էմերսոն Մնանգագվայի միջև։ Ոչ մի․ ընդհակառակը, սա Հայաստանը հավասարեցրեց Զիմբաբվեի մակարդակի։

Կարճ ասած՝ սրանց ասելիքը հետևյալն է՝ կա՛մ համաձայնվեք երկիրը կտոր-կտոր հանձնելուն, կա՛մ գնացեք բանտ, պատրաստ եղեք ճնշումների ենթարկվելուն, անվանարկվելուն, ունեզրկվելուն։ Իսկ ամենից հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ ոչմեկի վեջին չէ, բոլորն էլ գիտեն, որ գաղտնալսվում են, որ մի օր իրենց էլ կձերբակալեն, կտանեն կալանքի, գուցե խոշտանգեն էլ ճանապարհին, հարազատներին գործից կհանեն, ինչով կարողանան, հաստատ վնաս կտան, բայց․․․ բայց ոչմեկ հետ չի կանգնում իր նպատակից։ Դրա համար էլ Փաշինյանը, որ մի բան պետք է անի, որ ցույց տա իբր ամեն բան նորմալ է, երեկոյան գնում է իր կուսակցության գրասենյակ, իբր նոր ընդունվորղներին ընդունելու ու սենց դեմքով էլ, նստում, նկարվում է՝ մտածելով, դե մի լույս կբացվի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>