«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
26
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում

Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ամենևին էլ հեշտ չի լինելու, երևի թե շատ քչերին միայն պարզ չէ: Իրականության զգացողությունը պահպանած հայրենակիցները հստակ գիտակցում և իրենք իրենց հաշիվ են տալիս, որ ոչ միայն դյուրին չի լինելու Հայաստանն ավերակած Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, այլև շատ ավելի բարդ ու դժվար է լինելու դրանից հետո: Այդ «հետո»-ի վերաբերյալ նախօրեին որոշակի պատկերացումներ հրապարակայնացրեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով «Անցումային կառավարության» գործառույթների վերաբերյալ պատկերացումների հիմնական թեզերը:

Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ.

1. Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում:

2. Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել:

3. Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը:

Ամեն ինչ հնարավորինս պարզ է, ընկալելի, բայց թե՛ այդ թեզերից յուրաքանչյուրը, թե՛ դրանց առանձին բաղադրիչներ, այսպես ասենք՝ փակագծերը բացելու կարիք ունեն: Հարկավ, հունիսի 9-ին հայտարարված հանրահավաքում Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավար կազմ ընկալվող գործիչները, երևի թե, հնարավորինս կբացեն ակնարկյալ փակագծերը: Սակայն մինչ այդ էլ հնարավոր է պատկերացումներ ներկայացնել հռչակված թեզերից յուրաքանչյուրի վերաբերյալ, այդ թվում՝ հիմնվելով շարժման ընթացքում գլխավոր հարթակից հնչած հայտարարությունների, մոտեցումների վրա: Առաջինը ժամանակավոր կառավարության հարցն է:

Հասկանալի է, որ «արտահերթ իշխանափոխության» պարագայում դա ամենից տրամաբանական քայլը կարող է լինել: Իսկապես, հնարավոր իշխանափոխությունից կամ, ավելի ճիշտ, Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո ձևավորվելիք կառավարությունը պետք է լինի ժամանակավոր: Կարելի է այն անվանել «անցումային», «հաշտության», «ճգնաժամային», այլ տարբերակներ, բայց դրանից նրա ակնկալվող գործառույթներն ու տրամաբանությունն, ըստ էության, չեն փոխվում: Ամեն պարագայում, էականը ժամանակավոր կամ անցումային լինելն է այդ կառավարության: Տրամաբանական է, որ նման կառավարությունը գլխավորի այն գործիչը, որի առաջնորդությամբ հնարավոր դառնա իշխանությունից Փաշինյանի հեռացումը: Նմանապես տրամաբանական է, որ այդ կառավարությունը ձևավորվի՝ ներկայացնելով ցանկությունները այն շրջանակների, որոնք անմիջականորեն ներգրավվել են այդ պայքարում:

Բայց մյուս կողմից՝ դա պետք է լինի «մասնագետների կառավարություն» կամ, ինչպես սիրում են ասել քաղաքագետները, տեխնոկրատ կառավարություն, զերծ զուտ կուսակցական կամ կոալիցիոն ռևերանսներից, քվոտավորումից ու նմանօրինակ դրսևորումներից: Հիմնականն այստեղ հաշտության պահն է. մեր հանրությանը՝ երկրի ներսում, և մեր ազգին՝ ի սփյուռս աշխարհի, այդ ներքին համերաշխությունն իսկապես էլ անհրաժեշտ է: Դա էական գործոն է՝ առկա ու հաջորդիվ ավելի սրվելիք մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ դիմակայել հնարավոր է այն պարագայում, եթե մենք մոբիլիզացնենք մեր գլխավոր «ունեցվածքը», այն է՝ ազգային գիտական, մտավոր, տեխնիկական, մարդկային, կադրային բոլոր ռեսուրսները:

Կարևոր է և այն շեշտադրումը, որ հաշտությունը կարող է ու պետք է լինի արդարադատության պայմաններում. այսինքն՝ ավերակումների համար կոնկրետ մարդիկ և շրջանակներ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն, իսկ որոշակի դեպքերում, օրենքի պահանջներին համապատասխան, պետք է կրեն նաև քրեական պատասխանատվություն:
Մյուս կողմից՝ որքան էլ քիչ է խոսվում այդ մասին, բայց երևի բոլորն էլ հասկանում են, որ անցումային կառավարության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի երկրի տնտեսական վիճակի կայունացումը, սոցիալ-տնտեսական առողջացումը կամ առնվազն կայունացումը, տնտեսության առանցքային ուղղություններով որոշակի բարելավումը, ամենից կարևորը՝ պետության պաշտպանունակության աստիճանի բարձրացումը, բանակի վերազինումն ու մարտունակության վերականգնումը:

Տվյալ դեպքում «հաշտության կառավարություն» ասվածը կարելի է դիտարկել ոչ թե որպես գործառույթ, այլ առաքելություն:
Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա առաջին հերթին դա, բնականաբար, վերաբերում է մեր ավանդական ու բնական դաշնակիցներին, բարեկամներին, որոնք են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոշակի առումով՝ մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող Չինաստանը, Հնդկաստանը: Բայց միաժամանակ պետք է պահպանել գործընկերային հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ: Իրավիճակն այնպիսին է, որ Վրաստանի հետ փոխհամաձայնեցված քայլերի դեպքում հնարավոր է տարածաշրջանում հասնել որոշակի հավասարակշռության՝ առնվազն այս փուլում խուսափելով համատարած թրքացման ու թյուրքական էքսպանսիայի գոյաբանական սպառնալիքից:

Հատկապես բարդ է լինելու Ռուսաստանի հետ փաշինյանական իշխանության փլուզած հարաբերությունների կարգավորումը: Բայց դա անհնար չէ: Համենայն դեպս, կան որոշակի հնարավորություններ՝ խելամիտ և արտաքին գործընկերների համար ընկալելի քաղաքականություն վարելու դեպքում հասնել որոշակի արդյունքների՝ նպատակակետ ունենալով սեփական երկրի անվտանգության ապահովումն ու տարածաշրջանային կայունությունը:
Ինչ վերաբերում է «անցումային կառավարության» համար նշված երրորդ կետին՝ ընտրություններ նախապատրաստելուն՝ դրանց չմասնակցելու պայմանով, ապա դա առանցքային պահ է, որը, կարծում ենք, ընդունելի է քաղաքական դաշտի համար:

Ավելին, ի սկզբանե նման հատուկ շեշտադրում անելը, կարծում ենք, լրացուցիչ ընդգծումն է այն բանի, որը Բագրատ Սրբազանը նշում է նաև որպես «չակնկալիք», այսինքն՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն առաջնորդողների նպատակը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ պետությունը պահպանելը և այն կայուն ու բնականոն ընթացքի հուն վերադարձնելը: Անցումային կառավարության չմասնակցությունը ընտրություններին թույլ կտա վերջապես ունենալ արդար ընտրություններ՝ զերծ վարչական ռեսուրսների կիրառումից: Այդ դեպքում, ում կընտրի ժողովուրդը, ուրեմն նա էլ կկառավարի երկիրը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>