ԵՄ-ն միջամտո՞ւմ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Քոչարյանի ու Փաշինյանի մեծ տարբերությունը՝ մեկ ելույթում Քննարկում՝ Հանրապետության տոնի առիթով
28
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի աթոռին նստած անձի բերանով ադրբեջանցիների «էստի՛ համեցեք» է անում Ալեն Սիմոնյանի խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը․ Մետաքսե Հակոբյան «3+3» ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը․ Լավրով Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից. Գարեգին Երկրորդ կաթողիկոս Թմրամոլություն և խաղամոլություն․ ինչպես ստրկացնել հպարտ քաղաքացուն Պլանավորվում է Փեզեշքիանի այցը Հայաստան Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ Ես 1% շանս կտամ, որ ՔՊ-ն կարողանա վերարտադրվել. Արթուր Պարոնյան. News.am Արցախի ժողովրդի և ղեկավարության պահանջը քաղաքական չէ, մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա. Վարդան Օսկանյան Հայաստանի պետական պարտքն ապրիլի վերջի դրությամբ 13,6 մլրդ դոլար է Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի աթոռին նստած անձի բերանով ադրբեջանցիների «էստի՛ համեցեք» է անում ԵՄ-ն միջամտո՞ւմ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք՝ 102 Ալեն Սիմոնյանի խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը․ Մետաքսե Հակոբյան Այս հայտարարությամբ նա աշխարհին ուղերձ է հղում՝ որ հայ ժողովուրդը պատրաստ է ուրանալ իր ցավը, իր կորուստը, իր հիշողությունը՝ հանուն մի քանի կոպեկի ՔՊ-ի բուրժուականացումն ու ընտրությունները (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում 18+․ համացանցում հայհոյում են Ալեն Սիմոնյանին՝ Ադրբեջանի հետ առևտուր անելու խոսքին ի պատասխան Քոչարյանի ու Փաշինյանի մեծ տարբերությունը՝ մեկ ելույթում «3+3» ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը․ Լավրով Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ հայցից Քննարկում՝ Հանրապետության տոնի առիթով «Բաստարդների հեղափոխությունը» Պատվիրատուները նույնն են․ Զախարովան Երևանում Լավրովի այցի դեմ բողոքի ակցիայի մասին Գեղարքունիքում մայրը երեխային մահացած է հայտնաբերել Միկոյան փողոցում տնկված «բարձրարժեք, թանկարժեք» 26 սոսիներից 13-ը չորացել են, ևս 3-ը «մահամերձ են». ակտիվիստ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից. Գարեգին Երկրորդ կաթողիկոս «Մայր Հայաստան» ավագանու անդամի առաջարկով թիվ 156 դպրոցն այսուհետ կկրի Զորայր Խալափյանի անունը (տեսանյութ, լուսանկար) Առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա. Զախարովան՝ արցախցիների մասին Թմրամոլություն և խաղամոլություն․ ինչպես ստրկացնել հպարտ քաղաքացուն Լրիվ բառդակ վիճակ է. ի՞նչ գործ ունի ադրբեջանցին բեռ բերի, տանի. բեռնափոխադրող (տեսանյութ) Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երկու դպրոցահասակ աղջիկների մահվան վթարի գործով կվադրոցիկլի վարորդը կալանավորվեց Դատարանը 2-րդ անգամ է անվավեր ճանաչում կարմիր գծերի թանկացումը. քաղաքապետարանի խորամանկությունը (տեսանյութ) Պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող եռաթռիչք կամուրջը փլուզվում է (տեսանյութ) Պլանավորվում է Փեզեշքիանի այցը Հայաստան ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է․ «Իրավունք» ՔՊ-ֆիկացում, նիկոլաֆիկացում, թրքաֆիկացում․ «Կարճ ասած» Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ Շենգավիթում տղամարդը կացնով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա

Վրաստանի օրինակով դիտարկենք, թե Փաշինյանն ինչ աստիճանի աջակցություն ունի Արևմուտքից

Այսօր մեր շատ քաղաքացիներ, հանրային գործիչներ, քաղաքական դեմքեր և քաղաքագետներ զարմանում են, թե ինչու է  Արևմուտքը լռում  Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ու մարդու իրավունքների խախտման մասին, մինչդեռ այդքան ակտիվ արձագանքում է վրացական դեպքերին:

Ի վերջո,  հայաստանյան իրավապահ մարմինները պակաս կոշտություն չեն դրսևորվում, ի համեմատ Վրաստանի ոստիկանական ուժերի, եթե չասենք՝ ավելին: Վրաստանի ոստիկանության բռնի ճնշման ամեն մի դեպք հատուկ արձագանքի է արժանանում արևմտյան կառույցների կողմից, մինչդեռ մեր դեպքերի հետ կապված նրանք բոլորը լուռ են, կարծես ոչինչ չի կատարվում:

Այս ամենը հասկանալու համար, ներկայացնենք, թե ինչ աստիճանի է արևմտյան միջամտությունը Վրաստանում, և ինչ քայլեր են նախատեսվում, որպեսզի այնտեղ կատարվի իշխանափոխություն: Դրանից հետո բոլորին պարզ կդառնա, թե ինչու են նրանք լռում Հայաստանում «Սրբազան շարժման» վերաբերյալ:

                              Ի՞նչ է ծրագրում Արևմուտքը Վրաստանում  և ինչո՞ւ

Վրաստանում   օտարերկրյա գործակալների մասին օրենքն («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») ընդունելուց հետո, Արևմուտքը գրեթե բաց պատերազմ է հայտարարել այդ երկրի իշխանությանը:

Բանն այն է, որ Արևմուտքը դեռ վաղուց էր ցանկանում փոխել Վրաստանում իշխանությունը և հենց այդ գործոնով  էր պայմանավորված Սաակաշվիլու գաղտնի այցը այդ երկիր մի քանի տարի առաջ, երբ պետք է լինեին տեղական ընտրություններ: Ինչպես հայտնի է, այդ ընտրությունների միջոցով վրացական ընդդիմությանը չհաջողվեց հասնել հաջողության, իսկ Սաակաշվիլին հայտնվեց բանտում:

Դրանից հետո արևմտյան շրջանակները փորձում էին համոզել Իվանիշվիլու թիմին՝ կամավոր ընդունել Սաակաշվիլու քաղաքական ուղեգիծը, և իրենք իրենց քաղբանտարյալին «կմոռանային»:

Վրաստանի իշխանությունները մերժեցին այդ առաջարկը, նշելով՝ չեն շեղվելու իրենց երկրի արևմտյան ուղուց, սակայն միաժամանակ փոխլրացնելու են այդ ուղին՝ վերականգնելով իրենց հարաբերությունները նաև այլ աշխարաքաղաքական կենտրոնների հետ:

Արևմուտքում դժկամությամբ ընդունեցին այդ դիրքորոշումը,  սակայն որոշեցին ակտիվ քայլեր չձեռնարկել իշխանությունների դեմ:

Սակայն երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, արևմտյան երկրների պահվածքը կտրուկ փոխվեց:

2022-ի գարնանը ԱՄՆ-ի դեսպանը գործարք առաջարկեց Իվանիշվիլուն, իր հետ առանձին հանդիպման ընթացքում, որի իմաստը հետևյալն էր. Արևմուտքը Իվանիշվիլու բիզնես-իմպերիայի համար  ամենաբարենպաստ պայմաններ է ստեղծում, փոխարենը Վրաստանը պիտի ակտիվ աջակցի Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ լինելով:

Իվանիշվիլին մերժում է ԱՄՆ դեսպանի առաջարկը, որի արդյունքում իր 7 մլրդ-ից  2 մլրդ-ն միանգամից հայտնվում է պատժամիջոցների տակ, իսկ 2022 թվականի հունիսին ԵՄ-ն  մերժում է Վրաստանին տրամադրել  թեկնածուի կարգավիճակ, այն դեպքում, երբ այդ կարգավիճակն ստանում են Ուկրաինան և Մոլդովան, որոնք իրենց բարեփոխումների մակարդակով մի քանի աստիճանով ավելի հետ էին, քան՝ Վրաստանը:

Սակայն դա չի կանգնեցնում Իվանիշվիլու իշխանությանը՝ զերծ պահել իրենց երկիրը ռազմական վտանգներից:

Դրանից հետո արևմտյան կենտրոնների և Վրաստանի իշխանությունների հարաբերությունները կտրուկ սրվում են, և այդ պահը զգալով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով նախագահի պաշտոնում ընտրվել էր բացառապես Իվանիշվիլու թիմի օգնությամբ, միանգամից 180 աստիճանով շրջադարձ է  կատարում և սկսում է քննադատել իշխանությանը՝ միանալով արևմտյան երկրների պահանջներին:

Հասկանալով, որ Արևմուտքը փորձելու է նոր «թավշյա հեղափոխություն» իրականացնել, Վրաստանի իշխանությունները 2023-ի գարնանը փորձում են ընդունել   օտարերկրյա գործակալների մասին օրենքը, սակայն, մեծ դիմադրության արժանանալով,  ստիպված հետքայլ են կատարում:

Սակայն արդեն պարզ էր, որ 2024-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունները Արևմուտքն օգտագործելու էր Իվանիշվիլու թիմին իշխանությունից զրկելու համար:

Հասկանալով այդ վտանգը, Իվանիշվիլու թիմը որոշեց, նախ տնտեսական դաշտում այլնտրանքային բազիս ստեղծել, իսկ հետո նաև «մաքրել»   քաղաքական դաշտը արևմտյան բացահայտ ականներից:

2023-ի ամռանը Վրաստանի վարչապետի այցի ընթացքում Չինաստան, ռազմավարական բնույթի պայմանագրեր կնքվեցին, որի համաձայն, այդ երկիրը Վրաստանում խոշորամասշտաբ ներդրումներ պիտի իրականացնի:

Իսկ որպեսզի այդ ներդրումները, բացի քաղաքականից նաև տնտեսական հիմք ունենան, Վրաստանը համաձայնվեց   Անակլիայի նավահանգստի կառուցման ողջ փաթեթը հանձնել Չինաստանին:

Ըստ այդ ծրագրի՝ Չինաստանը Անակլիայում, փաստացի կառուցելու է «երկրորդ Բաթում»: Սույն պատմական որոշումը գրեթե հունից հանեց ԱՄՆ-ին, քանի որ վերջինս այստեղ հույս ուներ հիմնել ռազմածովային կայան:

Վրաստանի այսօրվա իշխանությունների գլխավոր նպատակն է, որ  իրենց երկիրը դարձնեն անդրկովկասյան կոմունիկացիոն հանգույց, որտեղ ապրանքները Ադրբեջանից և Հայաստանից կգան դեպի Վրաստան և այստեղից ուղղվեն դեպի Եվրոպա և Ռուսաստան: Եվ հակառակը՝ Ռուսաստանից ապրանքների հոսքը Վրաստանով կուղղվի դեպի Հայաստան և Թուրքիա:

Հասկանալի է, որ Վրաստանի իշխանությունների այս ռազմավարական նպատակները համնկնում են Չինաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի,  Ռուսաստանի ու Եվրոպայի շահերի հետ:

Սակայն ԱՄՆ-ն չի ուզում որ Հյուսիս-հարավ ուղին գործի, որպեսզի Ռուսաստանը չկարողանա դիվերֆիսիկացնել իր կապերը հարավային երկրների հետ Վրաստանի միջոցով: ԱՄՆ-ի նպատակն է, որ Վրաստանը դառնա բացառապես Արևելք-Արևմուտք ճանապարհի միջանցք, որտեղ հանգուցային դեր է կատարելու Ադրբեջանը:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ի այս ցանկությունը չի համնկնում Վրաստանի ազգային պետական շահերին, հենց դրա համար էլ Վաշինգտոնը փորձում է փոխել այդ երկրում իշխանությունը՝ սույն թվականի  հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Վրաստանի իշխանությունը, լավ հասկանալով դա, փորձում է պաշտպանվել, ընդունելով օտարերկրյա գործակալների մասին այս օրենքը, որպեսզի վրացական ընդդիմությունը, արևմտյան միջոցներն օգտագործելով,  չկարողանա ոչ թափանցիկ մեծ ռեսուրսներ ներդնել այդ ընտրություններում:

Ահա թե ինչու է Արևմուտքը այսչափ կոշտ   արձագանքում Վրաստանում ընթացող գործնթացների վրա:

         Ինչ՞  քայլեր է պատրաստում Արևմուտքը  ընտրությունների ընթացքում

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք վճռորոշ խորհրդարանական ընտրություններից առաջ գերմանական Մարշալի հիմնադրամը հրապարակել է «Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում 2024. նախընտրական ռիսկերի գնահատում»  փաստաթուղթը, որտեղ  մանրամասն նկարագրում է  ռիսկերն ու խնդիրները Վրաստանի քաղաքական ընտրական միջավայրում, օրենսդրական դաշտում և ընտրական վարչակազմում, ինչպես նաև՝ նախընտրական քարոզարշավի միջավայրում, լրատվամիջոցներում և տեղեկատվական տարածքում: Կենտրոնը  կանխատեսում է քաղաքական բռնություններ ու ձերբակալություններ, ինչպես նաև՝ խնդիրներ՝ կապված ընտրությունների օրինականության հետ։

Կենտրոնը կանխատեսում է նաև, որ հոկտեմբերի ընտրություններից առաջ Վրաստանը բախվելու է  «թունավոր երկարաժամկետ ռիսկային միջավայրի», որը կարող է ներառել քաղաքացիական անկարգություններ՝ կապված վրացական հասարակության շերտերի, այդ թվում՝ լրատվամիջոցների նկատմամբ բռնության, ձերբակալությունների և ահաբեկումների, ընտրությունների դիտորդական գործընթացի չեղարկման կամ սահմանափակումների հետ։ ԶԼՄ-ների սահմանափակ լուսաբանում ընտրությունների հետ կապված խնդիրների, անհրաժեշտ ընտրական բարեփոխումների չկատարման, «Վրացական երազանքի» տեղեկատվական արշավների մասին պատերազմի և տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին:

Իսկ ամենակարևորը՝ կենտրոնը հանդես է եկել առաջարկություններով, որոնցից երևում է,  թե իրականում  ինչ է պատրաստվում անել Արևմուտքն այդ երկրում ընտրություններից առաջ և հետո: 

                                      Կենտրոնի առաջարկությունները

Առաջին

Մշակել և տարածել հականարատիվներ՝ հակազդելու «Վրացական երազանքի» ապատեղեկատվական արշավներին և Կրեմլի պատերազմի սպառնալիքներին, արևմտյան դաշնակիցների դերին և օտարերկրյա գործակալների օրենքների վերաբերյալ:  Ճշգրիտ բացատրել օտարերկրյա գործակալների մասին օրենքը և դրա հնարավոր վտանգը Վրաստանի եվրոպական և եվրա-ատլանտյան հեռանկարների մասով

Երկրորդ

Տարբեր թեկնածուների հարթակներ տրամադրել, ընտրական խախտումների ուսումնասիրություն իրականացնել, հատկապես,  գյուղական վայրերում իրադարձությունների լայն լուսաբանման  ապահովման համար

Երրորդ

Ընտրություններից հետո միասնական մոտեցում կիրառելով՝ հանրությանը հստակ ներկայացնել ընտրությունների դիտորդական տվյալները և խախտումների փաստագրումը։ Դիտորդների համար կարևոր կլինի միասնական դիրքորոշում ունենալ ընտրությունների արդարության հարցում։

Չորրորդ

Արևմտյան  կառավարությունները և քաղաքականություն մշակողները պետք է վճռականորեն արձագանքեն «Վրացական երազանքի» իշխանությունների գործողություններին։ Մասնավորապես, ԵՄ-ն պետք է միանա ԱՄՆ-ին՝ «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների և նրանց ընտանիքների համար պատժամիջոցների և ճանապարհորդությունների արգելքի առաջարկով: Պետք է դադարեցվի ուղղակի երկկողմանի օգնությունն ու աջակցությունը Վրաստանի իշխանություններին.

Հինգերորդ 

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է մեծացնեն աջակցությունը տեղական ընտրությունների դիտորդներին և անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաև հանրային դիվանագիտության ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասին ապատեղեկատվությանը, որոնք տարածվում են   վրացական   իշխանությունների կողմից.

Վեցերորդ

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է աջակցեն արտասահմանյան ընտրությունների գնահատման առաքելություններին և դիտորդական ջանքերին, որոնք կարևոր աջակցություն են ցուցաբերում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը.

Յոթերորդ

Ընտրություններից առաջ կառավարության ղեկավարները պետք է հրապարակայնորեն լուրջ կասկածներ արտահայտեն ցանկացած ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ, որն իրականացվում է բարդ անկուսակցական մոնիտորինգի և ձախողված ընտրական բարեփոխումների համատեքստում

Ութերորդ

Ընտրություններից հետո ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարները պետք է հրապարակայնորեն աջակցեն Վրաստանում տեղական դիտորդների աշխատանքին և ընդգծեն նրանց բացահայտումները:

Այսպիսով, այս կենտրոնը իր ութերորդ կետով առաջարկում է նախապես, իշխանությունների հաղթանակի դեպքում, արդեն չճանաչել այդ ընտրությունների արդյունքները՝ դրանից բխող հետևանքներով:

Մնում էր, որ այս կենտրոնը բաց ձևով ասեր, որ եթե իշխանության կուսակցությունը հաղթի, ապա Կոբախիձեին պիտի ուղարկել Ֆիցոյի, կամ Իրանի նախագհ Ռաիսիի ուղով:

Այստեղից երևում է, որ Արևմուտքը չի պատրաստվում անկողմնակալ դիրքորոշում ունենալ Վրաստանում գալիք ընտրությունների ժամանակ և բացահայտ է հայտարարում, թե ինչ քայլերով պիտի փոխել իշխանությունը:

       Ինչո՞ւ է Արևմուտքը Հայաստանում  անվերապահ  աջակցում Փաշինյանին

Եթե  Արևմուտքի վերաբերմունքը Վրաստանի իշխանության հանդեպ հասկանալի է, ապա պարզ է, որ նույն պատճառով Արևմուտքը պիտի աջակցի նաև Փաշինյանի իշխանությանը Հայաստանում, քանի որ Փաշինյանի իշխանությունը նպատակ է դրել կտրել Հայաստանը Հյուսիս-հարավ ուղուց և կողմնորոշվել դեպի Արևել-Արևմոտք ուղին, որտեղ գլխավոր դերը հատկացվելու է Ադրբեջանին: Ընդ որում, եթե սցենարի այս զարգացման պարագայում, Վրաստանի դերը Ադրբեջանի համեմատ փոքրանում է, ապա Հայաստանինը ուղակի կասկածի տակ է հայտնվում այն պատճառով, որ այս պատմական պահն օգտագործելով, Ադրբեջանը փորձելու է ապամոնտաժել Հայաստանի պետականությունը:

Օրինակ, եթե Վրաստանի պես, Հայաստանը պիտի գազ գնի հիմնականում Ադրբեջանից, ապա վերջինս կպարտադրի, որպեսզի 300 000 ադրբեջանցիները վերադառնան Հայաստան: Բացի այդ, նույն Ադրբեջանը կպահանջի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի լուռ համաձայնությամբ), որպեսզի փակվի հայկական ատոմակայանը: Հասկանալի է, որ դրանից հետո կսկսվի Հայաստանից զանգվածային արտագաղթ, որն էլ հենց լինելու է Ադրբեջանի գլխավոր նպատակը:

Դրանից հետո, եթե Հայաստանում լինի  գոնե մեկ մարդ, ով հույս ունի, որ այդ նույն Արևմուտքը անկողմնակալ և չեզոք դիրքորոշում է ունենալու Հայաստանում ընթացող գործնթացներում, կարելի կլինի ասել, որ կա՛մ այդ մարդը հեռու է քաղաքականությունից (իսկ այդ դեպքում, ինչո՞ւ է զբաղվում քաղաքականությամբ), կա՛մ էլ գիտի դրա մասին, բայց իրեն հիմարի տեղ է դնում՝ հետապնդելով բոլորովին այլ նպատակներ:

Իսկ թե ինչ պետք է անել այս պայմաններում, դա արդեն այլ խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք մեկ այլ անգամ:

Սա՛  է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan