Արարատ Միրզայանը ստում է. Ստեփան Դանիելյան
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադարձել է ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողի հայտարարությանը, նշել. «Միրզոյանը պնդել է, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից:
Արարատ Միրզոյանը ստում է: Թուրքիան մանիպուլյացիա է անում, և դա լավ հասկանում է Միրզոյանը և, իր հերթին, մանիպուլյացնում է Հայաստանի քաղաքացիներին:
Որն է Թուրքիայի մանիպուլյացիան:
Թուրքիայի նախագահն ու մյուս պետական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այն բոլոր պահանջներին, որը ներկայացնում է Ադրբեջանը, և խաղաղություն կարող է տիրել Ադրբեջանի պայմաններով' կհամաձայնեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե լինի Ադրբեջանի համաձայնությունը:
Ադրբեջանի նախագահն ու մյուս պետական բարձրաստիճան ղեկավարները ներկայացրել ու ներկայացնում են իրենց պահանջներն, ընդհուպ մինչև Հայաստանի տարածքների 50 տոկոսը, սահմանադրության փոփոխությունը, հրաժարումը Ցեղասպանությունից, միջանցքի տրանադրում, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության ճանաչում և այլն, այդ պահանջները կարելի է երկար թվարկել:
Այդ բոլորը նաև Թուրքիայի պահանջներն են, որոնք Ադրբեջանի միջոցով են ներկայացնում»:

