«Տնային կալանքը նույնպես ահավոր ծանր ռեժիմ է». Կարեն Վրթանեսյան
Դիտել նաև
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Արդեն տևական ժամանակ է տնային կալանքի տակ է Վահագն Չախալյանը, է՛լ ավելի երկար ժամանակ տանը կալանավորված է Սամվել Վարդանյանը։ Շատերս ուրախանում ենք, երբ մարդուն բերդում չեն փակում, այլ տանը, բայց իրականում տնային կալանքը նույնպես ահավոր ծանր ռեժիմ է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն (օրինակ՝ բանտում օրական գոնե 1 ժամ զբոսնում ես, իսկ տնից հեռանալ չես կարող)։ Ամենակարևորը՝ տնային կալանքը սովորաբար ուղեկցվում է հաղորդակցման արգելքով։ Մարդը բանտից կարող է նամակ գրել, նամակ ստանալ, հոդվածներ գրել ու հրապարակել, իսկ տնային կալանքի պայմաններում նրան շատ արդյունավետ ձևով զրկում են հանրային հաղորդակցումից»:

