Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
Դիտել նաև
Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն». Իշխան Սաղաթելյան
Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։
Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։ Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։
Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում։
Աղբյուր` Panorama.am

