Բագրատ սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան
Դիտել նաև
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բագրատ Սրբազանի մասին երկար չեմ գրի, մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ իր պահով։ Երբ որ Հայաստանում 2013 թ-ին Եվրոպայի ճնշման տակ փորձում էին "Ընտանեկան բռնության մասին" օրենք փաթաթել մեր վզին, իսկ իշխանության մեջ կային, սակավաթիվ, բայց ազդեցիկ լոբբիստներ,Կանադայից նոր եկած Բագրատ Սրբազանը ի տարբերություն ուրիշների, խիզախություն ունեցավ`եկավ հանրային քննարկման ու քարը քարի վրա չթողեց այդ ապահայկական օրենքից։
Այդ օրվանից մեծագույն հարգանք եմ տածում այս մարդու հանդեպ։ Գիտեմ, հիմա որոշ հականիկոլ խաղացող կերպարներ իրեն մինչև հիմա դա չեն ներել, և իրենց մոծակային խայթոցներին ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ ցանցում։ Բայց դա իրենց պրոբլեմն է։ Աստված առա՜ջ, Սրբազան։

