«Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան
Դիտել նաև
Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին
Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց
Արշակ սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
Արշակ սրբազանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
Բագրատ Սրբազանը երեկոյան քննարկում-հավաքի ժամանակ տեղեկացրեց, որ դիմել է ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու իրեն «Կրեմլի գործակալ» անվանողներին, որոնք «անուն առ անուն հայտնի են»։
Նա մեկ անգամ ևս դիմեց ԱԱԾ-ին ու գլխավոր դատախազությանը, որպեսզի այս 2 շաբաթվա իրենց ուսումնասիրությունների արդյունքը հայտնեն ու պատասխանատվության ենթարկեն զրպարտողներին, եթե չանեն այդպես, նշանակում է՝ այդ ինստիտուտները չեն գործում։ «Այնպես չէ, թե մենք չգիտեինք, որ չեն գործում, ուղղակի ևս մեկ անգամ համոզվում ենք»,- նշեց նա:

