Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

«Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ)

Հարգելի՛ ժողովուրդ,
Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանկի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե այդ զիջումները չարվեն, ապա պատերազմ կլինի՝ տողատակում կանխորոշելով մեր անխուսափելի պարտությունը։ Սա ուղղակիորեն սեփական ժողովրդի ահաբեկում է նշանակում:

Այս հարցն ունի երկու կողմ՝ իրավական և անվտանգային:

Հայաստանի տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով: Որևէ այլ տարբերակ կնշանակի Սահմանադրության խախտում՝ դրանից բխող հետևանքներով: Օրվա իշխանությունների վարքագծի մեջ կարելի է տեսնել Սահմանադրության կոպիտ խախտման դրսևորումներ՝ ուղղված ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականության, այլ նաև մեր քաղաքացիների շահերի դեմ:

Անվտանգային մասով․ Փաշինյանը միակողմանի զիջումների դեպքում որևէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը չի հարձակվի կամ միակողմանի նոր զիջումներ չի պարտադրի։ Ըստ Փաշինյանի՝ եթե մենք զիջենք, ապա ընդամենը կապահովագրվենք այնքանով, որ Ադրբեջանի նոր հարձակումը լեգիտիմ չի լինի, և միջազգային հարթակներում հնարավորություն կունենանք լեգիտիմ ձևով բողոքել։

Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, ապա միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ։ Դե երևի այնպես, ինչպես Արցախի հարցով տեր կանգնեց։

Փաշինյանը հայտարարում էր, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում մենք իջեցնենք մեր պահանջների նշաձողը, ապա մեզ խոստանում են արցախահայության անվտանգության ապահովում և իրավունքների պաշտպանություն։ Նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ այդպիսով դրժելով իր իսկ նախընտրական խոստումը և իջեցնելով կարգավիճակի նշաձողը մինչև զրոյական կետ։ Դրան հաջորդեց Արցախի կորուստն ու արցախահայության էթնիկ զտումն իր դարավոր բնակավայրից։ Միայն սա բավարար է, որպեսզի Փաշինյանի 2021 թվականի ընտրական լեգիտիմությունը համարենք զրոյացած: Եթե արցախյան ողբերգությունը չլիներ, ապա այսօր Տավուշի հարցը չէր առաջանա։

Հիմա Փաշինյանը գրեթե նույն բանն է անում Տավուշի հարցում, ինչ արեց Արցախի դեպքում։ Ասում է՝ եկեք հանձնենք, որ ավելի անվտանգ լինենք: Կիրանցիներին էլ խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չտեսնելու համար... ծառեր տնկել դպրոցի մերձակայքում: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումներն ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանի պարտվողական ու ոչ լեգիտիմ քաղաքականությունն էլ իր հերթին սպասարկում է Ալիևի այդ օրակարգը։

Ակնհայտ է, որ Տավուշում արվող զիջումներից հետո հարվածի տակ են հայտնվելու մեր մյուս մարզերն ու ի վերջո Երևանը։ Այսինքն՝ կիրանցիները, ոսկեպարցիները, բաղանիսցիները պայքարում են ոչ միայն իրենց սեփականության վկայականով պաշտպանված հողակտորների, այլ նաև ամբողջ Հայաստանի համար։

Հարգելի՛ քաղաքացիներ,

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն ու կիսում վերջինիս առաջ քաշած պահանջները՝ դեմ արտահայտվելով միակողմանի զիջումներին և կողմ լինելով իրական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացին:

«Մայր Հայաստանը»՝ որպես մայրաքաղաքի ավագանիում ներկայացված և ժողովրդից առաջնային մանդատ ստացած ուժ, կոչ է անում Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական ու ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում հայտնել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։

«Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։ Այս կարճ ու հստակ հայտարարությունն է պահանջվում Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռվա, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերի համայնքները ներկայացնող մեր գործընկերներից՝ ավագանու անդամներից։

Հարգելի՛ գործընկերներ, միացե՛ք մեր այս կոչին։

Միացե՛ք, որ փոխենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>