Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այսօր մեր երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ էին՝ երկրից տարածքներ հանձնելու դեմ։ Փաշինյանն ասում էր՝ սա պիլոտային ծրագիր է, Տավուշին հաջորդելու են այլ հանձնումներ, թիկունքում գտնվող գյուղերը կարող են դառնալ սահմանամերձ։ Դա հասկանում է ժողովուրդը ու ոտքի է ելել։ Նրանք ովքեր այսօր մայրուղիներ էին փակում Գյումրիում, Մարտունիում, Տիգրանաշենում, նրանք չէին փակում ի աջակցություն Տավուշի, այլ՝ ի աջակցություն հենց իրենց տների, ընտանիքների։ Մարդիկ հասկացել են, թե ինչ աղետի մեջ ենք, հետո-ն որն է։ Կիրանց ու Բաղանիս գյուղերում ինչո՞ւ էր դասադուլ, իմացանք, որ հենց երեխաներից է նախաձեռնությունը․ որովհետև եթե էսօր չըմբոստանան, վաղը, ընդամենը մի քանի ամիս կամ տարի անց այդ դպրոցներում դասերը կանեն ադրբեջաներենով։ Դա հասկանում են անգամ երեխաները։

Քանի անգամ թեմային անդրադարձել եմ ու ուզում եմ նորից ասել։ Մեր ժողովուրդը 2021 թվականին որ Նիկոլ էր վերընտրում, գիտեր, որ պատերազմ է կրվել, գիտեր, որ թույլ է, գիտեր, որ անգամ իր սոցիալականում բան չի փոխի, բայց ընտրեց խաղաղություն բերելու խոստման դիմաց։ Արցախի հանձնելը հեչ, ասում էին՝ դե ադրբեջանցիները մենակ Արցախն էին ուզում, տվել են։ Մի մասի գլուխը մտցրել էին, թե՝ նախկիններն են վաղուց տվել։ Անգամ էս վերջում, 2023 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլը հանձնեց Արցախը, ինքը ստորագրեց, հանձնեց, որից ելնելով՝ Ադրբեջանը շրջափակեց, հարձակվեց ու հայաթափեց, ՔՊ-ականները մարդկանց գլուխը մտցնում էին, թե՝ դէ էս անգամ էլ ռուսներն էին, Շահրամանյանն էր, էն որ 6 օր նախագահ աշխատեց, այ ինքը հանձնեց։ Նիկոլը, որ 2020-ից հանձնում է, հեչ, այ Շահրամանյանը 6 օր նախագահ էր, հանձնեց։ Հիմա՝ Տավուշում հանձնումների ժամանակ, արդեն, էն մարդիկ, որ ասում էին նախկիններն են, ռուսներն են, Շահրամանյանն ա, ասում են՝ Նիկոլ, բայց ոնցոր էս մեկը դու ես հանձնում։ Ուրեմն, ինչ է դուրս գալիս՝ նրանք էլ էիր դու հանձնում, սուտասան։ Ալիևն ասում է՝ տեսնում ե՞ք, որ երրորդ կողմ չի խառնվում, արագ սահմանագծում ենք, ինչ ուզում եմ տալիս ա։ Տեսնես էդ ո՞վ էր էդ երրորդ կողմը, որ խանգարում էր հեշտ հանձնելուն ու հիմա էլ չի խանգարում։ Էնքան են ռուսին վարկաբեկել, որ էս վիճակում, էրես էլ չունեն դիմեն, որ գոնե հետաձգի, թույլ չտա։ Հա հենց ռուսին, որովհետև այս միակողմանի հանձնումներին կողմ են՝ Ալիևը, Նիկոլը, Եվրոպան, Ամերիկան ու միայն ռուսներն են, որ չեն ողջունում, դե հա մեկ էլ շողովուրդն ա դեմ, Նիկոլ։

Էն մարդիկ, որոնք սրանից մի ամիս առաջ Նիկոլին հլը արդարացնում էին, էսօր հասկացել են, որ Տավուշից էդ հողերը միակողմանի հանձնում ա, Նիկոլը։ Ծեծելով, ջարդելով, սպառնալով թե ադրբեջանը պատերազմ կսկսի, զոռով շառով հանձնում ա, մենակով, իր քպականների հետ, ոստիկանների օգնությամբ, հանձնում ա։ Բա հարց չի առաջանում, էդ ինչ մի ափալ-թափալ, սկսեցիր։ Բա ոնցոր Արցախը հանձնեցիր, որ հանգիստ ապրեն, ի՞նչ տեղի ունեցավ, ինչի՞ց սկսեց։ Կարողա՞ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնս են ադրբեջանցիները հրապարակել,  խառնվել ես իրար ու անմիջապես հայտարարում եք Ոսկեպարը Ադրբեջան է։ Հետո տեսնում ենք, էդ սպասված հարցազրույցը եթեր չի գնում ու դու հանձնում ես հողերը, զորքերը ափալ-թափալ հետ ես քաշում։ Բա ասում էիր ՀԱՊԿ-ը չի նշել որն է Հայաստանի սահմանը, սաղ դրանց վրա էիր գցում, հիմա ի՞նչ եղավ, պարզեցի՞ր որն է, Ալիևի հե՞տ պարզեցիր, համաձայնվեցիր ու հանձնու՞մ ես։

Ժողովուրդը, համենայն դեպս՝ մեծ մասը, արդեն հասկացել է, որ իրեն էս սաղ ընթացքում խաբել ես ու ոչ միայն Արցախի մասով։ Նաև խաբել ես, որ ասում էիր՝ մենք ձեռքներս կկտրենք, բայց կոռուպցիա չենք անի։ Լավ էլ անում եք։ Խաբում էիր, երբ ասում էիր մենք երբեք ընտրություն չենք կեղծի։ Բա 9 տոկոսանոց վստահություն ունեցող քպականը ո՞նց դարձավ քաղաքապետ Երևանում։ Բա էդ ո՞նց անհայտ ծագման փողերը լցվեցին ձեր կուսակցության բյուջե։ Խաբում էիք, երբ ասում էիք՝ չենք թալանելու․ բա էդ ո՞նց համատարած միլիոնատեր դարձաք։ Խաբում ես, երբ խոսում ես ժողովրդավարությունից, որովհետև այն, ինչ հիմա անում են ձեր ոստիակնները, ժողովրդավարության հետ կապ չունի։ Դա բռնապետություն էլ չէ, ավելի շուտ ջարդապետություն է։ Էսօր 4 գործառույթ է իրականացնում Հայաստանի ուժային համակարգը։ Գործառույթ 1․ փակում է սահմանի մոտ մայրուղին, որ ականազերծեք ու մաքուր, սիրուն հանձնեք հողերը․ գործառույթ 2․ ծեծում է իր հողի համար պայքարողներին․ գործառույթ 3․ ակցիայի մասնակիցների և ընդհանրապես, ընդդիմադիրների վրա գործեր է կարում և գործառույթ 4․ պահում-պահպանում է ՔՊ-ականներին, իսկ առանձնահատուկ՝ Փաշինյանի ընտանիքին։

Կարո՞ղ եք բացատրել, թե Երևանում ինչու է Նիկոլի կինը ման գալիս տասնյակ թիկնապահով։ Էդ ո՞ր մի իրավական ակտով է վարչապետի կնոջը հատկացվում էդքան ախռաննիկ։ Էդ ո՞ր մի նորմալ, թեկուզ՝ աննորմալ երկրում է էդքան թիկնազոր հսկում երկրի ղեկավարի կնոջը։ Դա ձեր կարծիքով նորմա՞լ է։ Իսկ հարց չի առաջանո՞ւմ, ինչու՞ պետք է դրա կարիքը լիներ, առհասարակ, եթե դու, քո իմացած լեգիտիմ վարչապետն ես։ Իսկի գերտերության ղեկավարի նկատմամբ էդպիսի հսկողություն չէ արվում, դուք ի՞նչ եք ձեզանից ներկայացնում։ Ո՞ւմից եք պաշտպանում․ բնականաբար՝ ժողովրդից, իրենց բերած ու ընտրած ժողովրդից։ Հայաստանն անկախությունից ի վեր ունեցել է 3 նախագահ, ո՞ր մեկի կնոջն է մեկից ավելի թիկնապահ ուղեկցել․ ունեցել են մեկ ծառայողական ավտոմեքենա, մեկ վարորդ և մեկ թիկնապահ, որը եթե չեմ սխալվում նաև օգնական էր։ 10, 15, 20 թիկնապահ, բազմաթիվ մեքենաներ, էդ պետության փողերով դուք ձեզ արտոնություններ ե՞ք նշանակում։ Բա ժողովուրդը տեսնում է, չէ՞, մտածու՞մ է, չէ՞։ Ու դուք ժողովրդավարն եք, նախկիններն էլ հակաժողովրդականը՞։ Մի հատ կարո՞ղ եք օրենք ցուց տալ, որով Փաշինյանի կուսակցության գրասենյակը պետք է հսկեն ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի կարմիր բերետավորները։ Պետությունը սարքել եք ձեր կուսակցական բոստանը՞։

7 հոգու ձերբակալել են, թե իբր Աննա Հակոբյանի դեմքին գոռացել են «Նիկոլ դավաճան, Նիկոլ հողատու» և այլն։ Աբսուրդ․ Անմար կրակի մոտ 7 հոգի չէին, հարյուրավոր մարդիկ էին ու Դավաճան վանկարկումները 7 հոգու ձայն չէր, դա բազմության ձայն էր․ բոլորն էին բացականչում, բացի ոստիկաններից ու թիկնապահներից․ նրանց էլ երևի ծառայությունը թույլ չէր տալիս գոռալ, թե չէ սիրով կմիանային։ Խի՞ եք մարդկանց կալանավորում, լավ քա՞նի հոգու կալանավորեք, չէ՞ որ էդպես մտածում է ժողովուրդը։ Դուք չեք կարողանում մարդկանց մեջ դուրս գալ, տեղ գնալ, ձեր դեմից, հետևից, կողքից անպատվում են, ո՞ւմ եք պետք, մնում եք որ ի՞նչ անեք, ու՞մ համար եք իշխանություն, Ալիևի՞, մեկ էլ ինքներդ ձե՞ր։ Ձեզ չեն ընդունում, ֆեյքերով կարողանում եք սոցցանցերում տպավորություն ստեղծել, բայց երբ դուրս եք գալիս ռեալ կյանք, այդ վանկարկումներն են։ Դա է ռեալ կյանքը, էլ չի լինում լոլո կարդալ, լափշա կախել, չի լինում  փախչել։ Ժողովուրդն ասում է՝ զզվցրիր, գնա, դու ես, որ քեզ կարողանում են օգտագործել ու կրճատում են մեր երկիրը։ Դու տեսնում ես, թե քեզ ոնց է վերաբերում թշնամին, ոնց է վերաբերում ժողովուրդը, գնա, էլի, լու՞րջ դուրներդ գալի՞ս ա, կարողանում ե՞ք գիշերը քնեք։

Առաջ որ ահազանգում էինք, շատերը չէին հավատում, ասում էին՝ չափազանցնում եք, հիմա ամեն մեկը հասկացել է, որ էս սահմանազատում կոչվածը կարող է իր տանը հասնել։ Ոչ ոք չի խանգարի Ադրբեջանին անընդհատ այդ սյուները վերցնել ու 10 կիլոմետր երկրից ներս դնել, որովհետև հենց մեր երկրի իշխանությունն է դա անում, խելոք խելոք։ Մարդիկ հասկանում են, որ եթե ոտքի չելնեն, կորած են, դրա համար էլ ակցիաները տարերային են։ Ասեմ, էդ ձեր բերման ենթարկումները մարդկանց վրա չի ազդել և ոչ մի բողոքի ակցիայի ժամանակ, հիմա առավել ևս չի ազդելու, որովհետև ընտանիքները փրկելու խնդիր է, տունը փրկելու խնդիր է։ Հայաստանում ոստիկանների մեծ մասը հենց մարզային ոստիկաններն են, չեմ բացառում, որ հենց հանձնվող Տավուշի ոստիկաններն են ցրում Արարատում բողոքի ցույցերը։ Մարդ ծեծող, ավտո ջարդող Էդ ոստիկաններին ես ոչինչ չունեմ ասելու, ոչ էլ նամուսի ու թասիբի եմ գցելու․ կասեն՝ հրաման ենք կատարում․ դե եթե տենց է, թող պատրաստվեն, վաղը իրենք գուցե կատարեն նաև իրենց ընտանիքի անդամին հանձնելու հրամանը, կապ չունի էդ հրամանը Նիկոլը կտա, թե Ալիևը։  

Կարճ ասած՝ ժողովուրդը մի բան էլ լավ հասկացավ, էն որ ասում էին, Նիկոլը լավ չլինի, մի թափ էլ իրեն կփոխենք, Նիկոլն էլ, թե՝ իհարկե, երբ ասեք հել, կհելնեմ, հո չեմ կառչելու աթոռից, Էսօր տեսնում է, որ ոչ միայն կառչել է, այլև ոստիկանների միջոցով է բացառապես, որ էդ անտեր աթոռին է ու չի գնում։ Մտածում են, չէ՞, ասում են չգնաց, ոտքին գցեց, բայց մնաց։ Պատերազմի վախտ հասկացել է, վստահաբար, որ չի ձգում պատերազմ վարելը՝ չգնաց, Նոյեմբերի 9-ից հետո չգնաց, դեկտեմբերին հանձնեց Սյունիքից տարածքներ։ Դրանից հետո չգնաց, հանձնեց մինչև Սև Լիճ ընկած տարածքը․ դրանից հետո չգնաց, էլի խաբեց, ընտրեցիք՝ եղան Ջերմուկի դեպքերը։ Ջերմուկի դեպքերից հետո չգնաց, Տեղ գյուղի հողերը տվեց։ Դրանից հետո չգնաց, գնաց Արցախը Ադրբեջան ճանաչեց, հետո եղավ բլոկադան։ Բլոկադայի ժամանակ էլ չգնաց, Արցախն ամբողջությամբ հանձնեց։ Դրանից հետո էլ չգնաց, հերթը հասավ Տավուշին։ Հետևությունները՝ քեզ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>