Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել». Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի վերջին «զեղումների» մասին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան ընդարձակ մեկնաբանությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «ծրագրային» ելույթին:
Լևոն Զուրաբյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։
Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ երկար ժամանակ եղել է «Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող» եւ «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո «բոլորիս աչքի առաջ» տեղի է ունեցել իր «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան», որի շնորհիվ նա «աներկբա և միանշանակ համոզվեց», որ Հայաստանի անվտանգության ապահովման կարեւորագույն գործոնը «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է»։
Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է», որի միջազգայնորեն ճանաչված տարածքը «մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել» եւ որ «եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը պարզունակ գրագողություն է անում Վանո Սիրադեղյանից, որը, քննադատելով քաղաքական հայդատականությունը, ժամանակին ասել էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»:
Խորքային խնդիրն այստեղ այլ է։ Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին հասցրեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրանում մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։
Այս կապակցությամբ ասելիքս կուզեի արտահայտել հետեւյալ արձանագրումներով.
1. Հայաստանն ի սկզբանե իր անկախության ձեռքբերման գործընթացը անցկացրել է Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում, անկախության հանրաքվեն կազմակերպել է բացառապես Խորհրդային Հայաստանի տարածքում, եւ առաջին իսկ պահից, ստորագրելով 1991 թվականի Մինսկյան (Բելովեժյան) հայտարարությունը, հռչակել է, որ ընդունում է իր սահմանները որպես նախկին Սովետական Հայաստանի սահմաններ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի եւ խորհրդային ժամանակաշրջանում նրա կազմում ինքնավարություն եղած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ հակամարտություն։
Հայաստանի Հանրապետությունը նաեւ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայն է այդ հակամարտության ցանկացած լուծմանը, որին համաձայն կլինեն եւ Ադրբեջանը, եւ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, Հայաստանը երբեք իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որեւէ հավակնություն չի հայտնել։ Նիկոլի լեզվով ասած, Հայաստանն ի սկզբանե իրեն հաստատել է, որպես միջազգայնորեն ճանաչված «Իրական Հայաստան» եւ դիվանագիտության մեջ երբեք չի կիրառել պատմական «իրավունքի» հետ կապված փաստարկներ։ Հետեւաբար, Նիկոլի այն պնդումը, որ 1991 թվականից ի վեր «մենք ենք, որ չենք ճանաչել մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը», հերթական լկտի նիկոլական սուտ է։
2. «Պատմական Հայաստանի» տեսլականով, մինչդեռ, հանդես է եկել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Մյունխենում Ալիեւի հետ ներգրավվեց պատմության մասին Տիգրան Մեծին վկայակոչող վիճաբանության մեջ, եւ իր բազմաթիվ ելույթներում խոսեց Սարդարապատի ոգու ու Սեւրի պայմանագրի մասին, ոգեկոչեց Տիգրան Մեծին, Արտաշեսին, Աշոտ Երկաթին եւ Հայոց այլ թագավորներին։ Պատմության մասին հենց այս կենացներով Փաշինյանն առաջնորդեց մեր երկիրը դեպի ամենամեծ աղետներից մեկը Հայոց պատմության մեջ։ Այսինքն, հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ 1991 թվականին հիմնադրված իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով։
3. 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ եւ երեք խաղաղ տարվա ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խորհրդապահական բանակցությունների բովանդակությանը եւ պատմությանը, դիվանագիտական խողովակներով ստանալու տեղեկություններ գլխավոր միջազգային խաղացողների դիրքորոշումների եւ ծրագրերի, տարածաշրջանում ստեղծված ռազմա֊քաղաքական բալանսի մասին։ Այդ ժամանակն անգամ անփորձ, բայց պետական կառավարմանն ընդունակ ցանկացած ղեկավարին պետք է որ բավարարեր հասկանալու համար, որ պատմության ընկալման վրա հիմնված ցնորքները սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան» անցնելու համար այդ երեք տարին բավարար չեղան։ Իր իսկ խոստովանությամբ, այն տեղի չունեցավ անգամ 44֊օրյա կործանարար պատերազմի արդյունքում եւ կատարվեց «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո»։
Այսպիսով, իշխանության մեջ անցկացրած 7 տարիներից 5 ու կես տարիներին Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել «Պատմական Հայաստանի» աղետաբեր ցնորքի սպասարկման գործով եւ միայն վերջին մեկուկես տարին է, որ «հասկացել» է իր գործունեության վնասները ու «տրանսֆորմացվել» դեպի «Իրական Հայաստան»։ Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել։ Միեւնույն ժամանակ, համաձայնվե՜ք, որ եթե երկիրն ունի այդ ծավալի բթություն խոստովանած ղեկավար, ապա այսօրվա մեր ձախողումների համար այլ բացատրություն փնտրելու կարիք պարզապես չկա։
4. Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունում է, որ 5 ու կես տարվա ընթացում մեր երկիրը առաջնորդել է ազգային անվտանգության եւ «Իրական Հայաստանի» համար կործանարար սպառնալիքներ առաջացնող «Պատմական Հայաստանի» տեսիլքի ուղղությամբ։ Հարց է ծագում. եթե այդքան երկար ժամանակ այդ մարդը, հակառակ բոլոր իրողություններին, համառորեն ցուցադրել է դատողության եւ տրամաբանության ակնհայտ արատներ եւ ոչ֊ադեկվատություն, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ նրա դատողությանն ու տրամաբանությանը կարելի է վստահել մեր երկրի հետագա ճակատագիրը։ Իրականում, եթե ինչ֊որ բան եւ ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի մասին, դա այն է, որ քանի դեռ Փաշինյանի մտածողության (իսկ ավելի ճիշտ կլիներ ասել «անմտության») տեր մարդն է Հայաստանի համար ճակատագրական որոշումներ ընդունում, մեր երկիրը շարունակում է վտանգված լինել։
5. Նիկոլ Փաշինյանը մի կողմից պնդում է, որ Հայաստանը, ստորագրելով 1992 թվականի Ալմա֊Աթայի համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, մյուս կողմից մեղադրում, որ Հայաստանը 1991 թվականից կառուցել է իր անկախության մոդելը սխալ՝ «Պատմական Հայաստանի» մոդելի վրա։ Թե ինչպե՜ս են կարող այս երկու իրարամերժ պնդումները միաժամանակ տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ուղեղում, թող ապագայում ուսումնասիրեն «Ակադեմիական քաղաք» տեղափոխված Բժշկական համալսարանում։ Այս պահին միայն արձանագրենք, որ անգամ ստախոսության գործում նա ապաշնորհ է։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>