Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Բացահայտ ասվում է՝ Հայաստանը վտանգված է մնալ առանց Լարսի, էժան ուրանի, գազի ու հացահատիկի (տեսանյութ)

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից հետո:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Եթե վերլուծենք «քաղաքական գործընթաց» հասկացությունը, ապա հստակ կարող ենք ասել, որ դա քաղաքական նախագծերի պայքար է։ Այս կամ այն քաղաքական գործիչն առաջ է քաշում այս կամ այն քաղաքական նախագիծը, իր շուրջը համախմբում է համախոհների թիմ՝ նախագիծն իրականացնելու համար և մանդատ է խնդրում բնակչությունից՝ իրականացնելու համար այս նախագիծը։ Նա մանդատ է խնդրում ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ, օրինակ, փողոցային ցույցերի ժամանակ, որոնք նախատեսված են մեծ թվով մարդկանց մոբիլիզացնելու համար։

Նույնը կարելի է նկատել միջազգային հարաբերություններում, և այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեր ասածի դրսևորումներից մեկն է՝ երկար տարիներ Ուկրաինայից կերտում էին «ՀԱԿԱՌուսաստան» նախագիծը։

Բազմաթիվ «Մայդաններ», այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» Դոնբասի ռուսալեզու բնակչության դեմ 2014 թվականին, երկրում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով գաղտնի բազաների ցանցի ստեղծում (ըստ «The New York times» թերթի), 2022 թվականի փետրվարից հետո պաշտոնական Կիևին աջակցող հակառուսական կոալիցիայի ստեղծում, տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնության տրամադրում, սրանք «ՀԱԿԱՌուսաստան» նախագծի իրականացման դրսեւորումներն են:

Սակայն, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների իրականությունը, վերը նշված բոլորը թույլ չտվեցին Արևմուտքին հաջողության հասնել։ Այն թույլ չտվեց Ռուսաստանի Դաշնությանը հասցնել ռազմավարական պարտության մարտի դաշտում, որն իր հերթին չհրահրեց «Մայդան» հենց Ռուսաստանում, որը պետք է ավարտվեր Վլադիմիր Պուտինի իշխանության տապալմամբ։ Ուկրաինայի՝ որպես «ՀԱԿԱՌուսաստան» քաղաքական նախագիծը ձախողվել է, և Վիկտորյա Նուլանդի հեռանալը ամերիկյան Պետդեպարտամենտից, թույլ է տալիս ասէլ, որ տեսանելի ապագայում այս նախագիծն ամբողջությամբ կփակվի։

Բայց սխալ է հավատալը, որ Արևմուտքը կանգ կառնի սրանով և չի փորձի ռազմավարական պարտություն պատճառել Ռուսաստանի Դաշնությանը աշխարհի մեկ այլ կետում, չի փորձի «վրեժ լուծել Ուկրաինայում ձախողման համար»։

Կարող եք հարցնել՝ ի՞նչ կապ ունի Հայաստանն այս ամենի հետ։ Հայաստանն այստեղ է, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի այն կետերից մեկը, որտեղ Արևմուտքը կփորձի վրեժ լուծել Ռուսաստանի Դաշնությունից, Անդրկովկասն է։ «Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնությունից վրեժխնդիր լինելը» նշանակում է ռուսական ողջ ռազմական ներկայության դուրսբերում Հայաստանից և Արցախից, հասնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի միջև լայն ու միասնական ցամաքային սահմանի առաջացմանը, ու դրանից հետո Անդրկովկասից՝ խարխլելու Հյուսիսային Կովկասը և ողջ Կենտրոնական Ասիան։

Նիկոլ Փաշինյանի, Էնթոնի Բլինքենի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը հենց այս մասին է։ Արևմուտքն անկեղծանում է և չի թաքցնում հայ ժողովրդից, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համար կարևոր գործընկերներ են (լսեք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգերի ելույթը Բաքվում, ուր նա այցելել էր մարտին)։ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի գործիք: Հայաստանը դառնում է այն նոր նախագիծը, որի միջոցով Արևմուտքը կփորձի վրեժ լուծել ուկրաինական ձախողման համար։

Արևմուտքը և Հայաստանում Նիկոլ Փաշինյանին «տեղեկատվական ծառայություններ» մատուցողները նշում են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր, թեև Հայաստանի համար ամենահրատապ խնդիրը Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքների էկզիստենցիալ խնդիրն է։

Ավելին, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հայաստանի համար «անվտանգության հովանոցի» ոչնչացումը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների տեսքով ներկայացնում են որպես «ուղի դեպի ԵՄ, ճանապարհ դեպի քաղաքակիրթ արևմտյան երկրների լուսավոր ընտանիք»։ Ավելին, նրանք չեն էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի մի նեղ խմբի վարած քաղաքականության արդյունքում Լարսը կարող է փակվել Հայաստանի համար, ռուսական գազի գինը կարող է հասնել Գերմանիայում գազի գնի: Բացահայտ խոսվում է, որ հացը կարող է թանկանալ:

Մոսկվայի նյարդային արձագանքը առաջիկա հանդիպմանը հուշում է, որ ապրիլի 5-ը կարող է շրջադարձային դառնալ հայ-ռուսական հարաբերություններում, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է՝ Հայաստանի միջոցով փորձ է արվում վրեժ լուծել Ուկրաինայում Արևմուտքի ռազմավարական պարտության համար։

Եթե այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին շատ հարցեր չկան, քանի որ 2018-ին նրան իշխանության բերեցին հենց այս նպատակով, այդ թվում՝ Հայաստանում այն ուժերի կողմից, որոնք կիսում են այն միտքը, որ ամեն գնով պետք է դուրս բերել Ռուսաստանին տարածաշրջանից, շատ հարցեր են մնում նրանց, որոնք Փաշինյանի թիմում են ու քաղաքական որոշումներ են կայացնում։ Արդյոք այս մարդիկ հասկանում են իրենց որոշումների հետևանքները, հասկանո՞ւմ են արդյոք իրենց ձեռքերով Հայաստանը Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի վրեժխնդրության գործիք դարձնելու հետևանքները։ Իսկ այդ մարդիկ հասկանու՞մ են, թե անձամբ իրենց համար ինչպիսին կլինի նրանց քաղաքական ապագան, երբ Արևմուտքը, որը Ուկրաինայում ներդրածի տասներորդն անգամ չի ներդնի Հայաստանում, այստեղ ռազմավարական պարտություն կրի։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>