Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը
14
Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում... «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Անմխիթար վիճակում է Վարդաշեն 127Ա շենքը․ բնակիչները տարիներով վճարել են, բայց շենքը դարձել է ավելի վթարային (տեսանյութ) Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը Լավ, ինչքա՞ն կարելի է սենց փնթի ձևով աշխատել (տեսանյութ)

Դե, չեն սիրում «փոխզիջում» բառը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այս օրերին բավականին ագրեսիվ քարոզչություն է ծավալել՝ նպատակ հետապնդելով արդարացնել Հայաստանի տարածքը թշնամուն նվիրելու իր կործանիչ մտադրությունը, եթե կուզեք՝ որոշումը: Փաշինյանը մե՛կ անձամբ է մեկնում Տավուշ ու, սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը պատերազմով ահաբեկելով, հայտարարում, թե պետք է այդ գյուղերի մերձակա տարածքները զիջել, հենց այնպես նվիրել թշնամուն, մե՛կ այդ թեզերը գեներացնում է իր քպականների հետ մարզային հանդիպումների ժամանակ, մե՛կ նրա «զինակիցներն» են նույն բաները հայտարարում:

Հետո Փաշինյանը նենգախեղված մոտեցումներով հայտարարում է, թե այն, ինչ ցանկանում է նվիրել թշնամուն, հայկական տարածքներ չեն ու երբեք հայկական չեն էլ եղել: Բայց հարցն այս դեպքում Փաշինյանի ու նրա «առաջին պլանի» ներկայացուցիչների ընթացիկ մանիպուլյացիաները չեն միայն: Դրանք՝ իրենց հերթին, և դրանց, մեծ հաշվով, ամենօրյա ռեժիմով անդրադառնում ենք: Մեծ հաշվով, Տավուշի մարզի մի զգալի հատված թշնամուն նվիրելու փաշինյանական մտասևեռման առանցքային ու, արդեն շատ-շատերի համար բացահայտ առանցքային նպատակը Հայաստանի զինված ուժերի ամենից պաշտպանված և ուժեղ բնագծերից մեկը ջախջախելն է, թշնամու հետագա առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը:

Ի լրումն, դրա հետևանքով թշնամին Տավուշի մարզը կվերածի կտրտված «անկլավների»՝ դրա ամբողջ ծանր հետևանքներով: Մի խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանից ու նրան երկրորդող նիկոլփաշինյաններից շարունակ միայն զիջելու, հանձնելու, տալու մասին է հանրությունը լսում: Ինչպե՞ս բնորոշել սա: Այս հարցում, կարծում ենք, մեզ անուղղակիորեն «կօգնի»... Նիկոլ Փաշինյանը:
Ահավասիկ, 2016 թվականի օգոստոսի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Նիկոլ Փաշինյանը (այն ժամանակ՝ ԱԺ պատգամավոր) ուղիղ միացման ընթացքում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Արցախի խնդրի կարգավորումը փոխզիջումային եղանակով: Չենք ափսոսա թերթի տարածքը և կմեջբերենք 2016-ի «մատոռով» Նիկոլ Փաշինյանի խոսքի այս հատվածը. «Փոխզիջման մասին նույնիսկ տեսականորեն կարելի է խոսել այն պայմաններում, երբ կա փոխզիջման մթնոլորտ: Երբ քո հակառակորդը կամ դիմացի կողմը սպառնում է քեզ ոչնչացնել, իսկ դու ի պատասխան ասում ես՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների, դա արդեն նշանակում է, որ դու պատրաստ ես կապիտուլ յացիայի, համենայն դեպս, այդպիսի հոգեբանական ֆոն ես ստեղծում»:

Առհասարակ, նախքան 2018 թվականը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քպականները մի այլ կարգի «վատանում» էին, երբ այն ժամանակվա իշխանություններն, օրինակ՝ արտաբերում էին «փոխզիջում» բառը: «Նախահեղափոխական» նիկոլականները այդ ժամանակ դիրքավորվում էին որպես երդվյալ «ոչմիթիզական», հեգնում էին՝ «ինչ փոխզիջում-մոխզիջում...»: Թեպետ, ինչո՞ւ նկարագրենք, եթե կարելի է պարզապես մեջբերել արձանագրված ելույթներից հատվածներ: Խնդրեմ, հիացեք. «Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու մասին։ Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել էն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է քննարկել և ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի մարտի 24ին տված հարցազրույցում:

Տեսնո՞ւմ եք, նա «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից ուզում էր արմատախիլ անել: Բայց դառնալով իշխանություն, արմատախիլ արեց «հաղթանակ», «ազատագրում», «Արցախ», «տոն», «ուրախություն» բառերը, արմատախիլ արեց հայությանը Արցախից, իսկ հիմա էլ, ըստ էության, ուզում է հայությանն արմատախիլ անել Տավուշից: Դե, չի՛ սիրում նա «փոխզիջում» բառը: Ավելին. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թ. մարտի 30-ին, մամուլի ասուլիսում:

2018 թ. իշխանազավթման օպերացիայի հետևանքով վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին նույնպես ասել է նույնը. «Փոխզիջման մասին խոսելը, հատկապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է»:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը արդեն որպես վարչապետ: Ճիշտ է՝ զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է ու պատրաստվում է էլի զիջել ու զիջել: Ըստ որում՝ միակողմանիորեն, հաճախ՝ առանց մեկ կրակոցի, առանց դիմակայության, տալիս է ու տալիս, և այդ զիջողականության վերջը չի երևում: Այսինքն, ինչ-որ առումով անկեղծ էր «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից արմատախիլ անելու իր մտադրության մեջ. այդպես էլ արեցին, որովհետև փաստացի իրենց համար միակ ընդունելին, միակ կրեդոն ուղղակի զիջումներն են, միակողմանի հանձնելն ու տալը: Այո, թշնամուն միակողմանի զիջումներ անելու հարցում անհողդողդ ու հաստատակամ են, հետևողական ու կոշտ: Այնքան հետևողական ու կոշտ, որ թշնամու խոսույթը որդեգրած՝ գնում են հայ մարդկանց ահաբեկելու, թե ձեր գյուղերը տվեք, ձեր երեխաների կենսատարածքը ոչնչացրեք, ձեր ապրելու իրավունքը ուրացեք և ինչ ունեք-չունեք՝ տվեք, հակառակ դեպքում՝ թշնամին պատերազմ կսկսի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>