Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների» Ինչը ինչով է պետք փոխարինել Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում
3
Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պոպուլի՞զմ թե պրոֆեսիոնալիզմ (տեսանյութ) Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Պատերազմ Արցախում
Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Հրեշը բոլորին է խժռում Այն, ինչ անում է իշխանությունը Եկեղեցու դեմ, թուրքական ուղիղ պահանջ է. Ռուբեն Մելքոնյան Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Փաստ» Այդ վախկոտներն անգամ լրագրողի հարցից են փախչում․ Վեհափառը պետք է դուրս շպրտի նրանց Եկեղեցուց․ Տեր Սերոբ Փաշինյանը վախենում է պարտվել եկեղեցուն, և որ դա կարող է նախադեպ դառնալ. Կարեն Քոչարյան ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա. Պեսկով Գարեգին Նժդեհի փողոցն է՝ ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը (տեսանյութ) Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Մարի Պետրոսյանի ամուսինն ազատվել է կալանքից Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է Անտարբերությունը քաղաքական որոշում է, ոչ թե պատահականություն (տեսանյութ) Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների» Ինչը ինչով է պետք փոխարինել Պոպուլի՞զմ թե պրոֆեսիոնալիզմ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Վստահ ենք, որ ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում. Լավրով Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ Քայլարած բառիգայի հեքիաթը Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Առաջին հերթին թող կրճատեն իրենց ծառայողական մեքենաների թիվը․ Սամվել Հակոբյանը՝ Երևանում խցանումների մասին Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին

Տավուշը տանք՝ հանգիստ ապրենք. ՔՊ հերթական թեզը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այս օրերին ամենաշատ խոսվող թեման անկլավներն են։ Խոսում են բոլորը՝ Փաշինյանը, ՔՊ-ականները, փորձագետները, քաղաքացիները, «պլանի տակ» հայտնված շրջանների բնակիչները։ Տարիուկես-երկու տարի առաջ, երբ թեման բացվեց, քչերն էին խոսում, քչերն էին հավատում, շատերն ասում էին՝ ինչ եք խոսում, Ալիևին Ղարաբաղն էր պետք, վերցրեց, ստոպ կտա։ Հարց էին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ում տալիս արտգործնախարարին․ պատասխանից խուսափում էր, բորբոքվում էր՝ ասելով՝ էդ թուրքին նավոդկա եք տալի՞ս, բայց նույն ժամանակ, թուրքի հետ բանակցում էր այդ նույն հողերը հանձնելու թեմայով։ Մենք ավելի քան 1 տարի կորցրեցինք, հակառակի մասին ոչինչ չիմացանք ու էսօր, արդեն, Փաշինյանը անձամբ է հաստատում, որ էլի հանձնելու է ու ասում է՝ կգնա-բացատրի, չէ, Ալիևին չէ, միջազգային հանրություն կոչվածին չէ․ տավուշցիներին։ Ի՞նչ պտի բացատրի, ես չգիտեմ․ օձի լեզու ունի Նիկոլը, ամեն տրվող բան, իրեն թվում է՝ կարող է հիմնավորել, բայց դե մեր տարածքն է փոքրանում․ իրեն ի՞նչ, կարող է արդեն եսիմոր սիրուն երկրներում տներ ունի։ Ասենք՝ Կանադայում, Բրիտանիայում, Ամերիկայում։ Վստահ եմ՝ իր հարցերը, ինքը որ՝ լուծել է։

Ի՞նչ էր ասում իշխանությունը, ասում էր՝ մենք տալու ենք և վերցնենք, դա միակողմանի չէ։ Կտանք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Տիգրանաշեն և այլ գյուղեր, կվերցնենք Արծվաշենը։ Հիշու՞մ եք, ոնց էին աքլորանում Ալենը, Մելքոնյան Գագիկը, Արարատ Միրզոյանը։ Հետո Նիկոլն ասաց ժողովուրդ ջան, Ադրբեջանն ուզում է 8 գյուղ, մենք ուզում ենք 31 գյուղի տարածք՝ Ջերմուկ, Պարույր Սևակ, Կախակն, Կուտական, Սոթք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա և այլն։ Ադրբեջանն ասաց չէ՝ մենք բան չունենք ձեզ տալու, որտեղ կանք՝ կանք, բայց դու պտի տաս ու՝ շուտ։ Ու Հայաստանի իշխանությունը աշխատանք թափելու, մերժելու իրենց, կամ էլ ում ա կարողանում՝ եվրոպացիքին, խոսքի, դրանց փոխարեն սկսեց մեզ հիմնավորել այդ ապագա հանձնումները։ Հայաստանից ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ եթե տալու լինի, կլինի փոխադարձ, փոխզիջում․ Ադրբեջանն ասաց՝ մենք տալու բան չունենք, դուք պտի տաք, ու սրանք հիմնավորում են, որ այո, պետք է տանք, որովհետև դրանք մերը չեն։ Օրինակ՝ Գնել Սանոսյանը, Գագիկ Մելքոնյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ ՔՊ-ականներ։ Նիկոլը ցույց է տալիս ինչ-որ քարտեզ, ասում է մեր տարածքը սա է, ու էդ քարտեզում չկան ո՛չ էն գյուղերը, որ ուզում է տալ, ո՛չ էլ էն գյուղերը, հողերը, որ իբր պետք է վերցնի։ Հայաստանի փոխվարչապետը հանդիպում է Ադրբեջանի փոխվարչապետին, հետո ասում է, որ Ադրբեջանը չի ընդունում, որ Հայաստանից տարածք ունի, դրանից հետո Նիկոլը ասուլիս է տալիս ու խոսում է հանձնումների մասին։ Ու շրջանառվում է թեման, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա 4 գյուղ հիմա, որից հետո քննարկեն ևս 4 գյուղ տալու հարցը։

Նիկոլն ասում էր չկա տենց մի տարածք, որ կհանձնեմ ու պրոբլեմ կլինի։ Իր համար, իհարկե, պրոբլեմ չի լինի, գուցե դրանից հետո էլ մնա իշ պաշտոնին, բայց երկրի համար մեծ պրոբլեմ է։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրակրկիտ ներկայացրել էր, թե ինչ կլինի միայն Վերին Ոսկեպարը տալու դեպքում՝ հայկական կոմունիկացիաները, գազը անցնելու է Ադրբեջանական կողմին ու երբ ուզի՝ կփակի վինտիլը, վթար կստեղծի, ոնցոր Արցախում էր անում բլոկադայի ժամանակ, որովհետև Հայաստանը սնուցող գազամուղը ևս անցնում է Վերին Ոսկեպարով։ Բլոր հարևան տարածքները, գյուղերը հայտնվելու են ադրբեջանցիների նշանառության տակ։ Ադրբեջանին է անցնելու Հայաստան-Վրաստան ճանապարհը։ Լոռու մարզը դառնալու է Ադրբեջանին սահմանակից։ Վայոց ձորը սահմանակից է, տեսնում ենք ինչ է կատարվում Ջերմուկում, ինչքան են առաջ եկել, Սյունիքը սահմանակից է, տեսնում ենք՝ Կապան քաղաքը, Գորիսը ռեալ վտանգի տակ են, տարածքներ են կորցրել, Ներքին հանդում տեսանք ինչեր կատարվեց, ունենք գյուղեր, որոնց կեսը չկա։ Արարատի մարզը սահմանակից է, գործարան են տեղափոխում, որովհետև թիրախ է, Գեղարքունիքը սահմանակիցը է, Շորժայում տեսնում ենք ինչ է կատարվում կամ Վարդենիսում։ Հիմա էլ Լոռին է դառնում սահմանակից։ Տավուշի մարզից ընտրությանը մասնակցողների 70 տոկոսը Նիկոլին ձայն է տվել պատերազմից հետո․ Արցախը հող էր կորցրել, Հայաստանը ձայն էր տալիս հող տվողին՝ հույսով, որ ինչ տվել՝ տվել է, դե մեկ է՝ իրենցը չէր, հիմա նույնը իրենց գլխին բերեց։ Ստացվե՞ց, որ տավուշցիները քվեարկել են իրենց գյուղերը հանձնելու օգտին, ստացվե՛ց։ Լոռեցիները գնացել էին ու ընտրել 2021 թվականին Նիկոլ Փաշինյանին, որ իրենց մարզը դառնա Ադրբեջանին սահմանամե՞րձ, չէ, չէ՞։ Նրան ձայն էին տվել, որ խաղաղության դարաշրջան բերի, որ էլ պատերազմ չլինի, որ Շուշի ու Հադրութ վերադարձնի, որ մի քիչ արժանապատիվ զգանք մեզ էդքան կորստից հետո, բայց հերիք չէ՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ էլ էն մյուսը չարեց, հիմա էլ ասում է՝ դե էն սաղ հեչ, չստացվեց, բայց էս էլ պտի տանք, որովհետև սա էլ չստացվեց, ու վաբշե սրանք էլ մերը չէին։

Ով չի հավատում, մոտավորապես բացատրեմ ինչ է տեսնելու․ այն, ինչ տեսավ Սյունիքում, մի օր արթնանալու է ու տեսնի, որ առանց կրակոցի եկել վերցրել են, ու հայկական զորքը դրանից օրեր առաջ տարածքը լքել է զորավար Սուրեն Պապիկյանի ինչ-որ գաղտնի հրամանով, դե էն նրանից, որ Վաղարշակն էր ստորագրել ու Սյունիքի դիրքերից զորքը հետ քաշել, եկան գրավեցին Սև լիճը։ Նիկոլն ասելու է՝ դե 4 գյուղի համար հո պատերազմ չէի՞նք անի։ Պատերազմից հետո Հայաստանի 4 մարզից արդեն հողեր են զիջել։

Հայաստանից Վրաստան գնացող մայրուղին հանձնվելու է Ադրբեջանին։ Խաբա՞ր եք, ժողովուրդ։ Ո՞նց էր ասում չերեզ Ադրբեջան կգնաք Մոսկվա, հենց բացենք սահմանները։ Սահմանները չեն բացվում, բայց Վրաստան կգնաք չերեզ Ադրբեջան։ Մի օր էլ կփակեն Վրաստանից բեռնափոխադրումների ճանապարհը, ինչոր մի գյուղ վերցնելու համար, մի օր էլ կփակեն Իրանից կապը Սյունիքով ու կհայտնվես բլոկադայի մեջ, նույն ձև, ինչ հայտնվել էր Արցախը։ Մի օր էլ գուցե Նիկոլը Ալիևի հետ պայմանավորված հայտարարի՝ իմ տեղեկություններով Ալիևն ուզում է բացել միայն ելքը, ոչ թե մուտքը, որ ժողովուրդը դուրս գա երկրից։ Ի՞նչ է հեռու՞ է մեզնից։ Դեռ 2021 թվականից իշխանությունը Տավուշի մարզում այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություն էր անում, պատրաստվում էր տալուն, իսկ դուք, այո դուք, ժողովուրդ ջան, դեռ քննարկում էիք, նախկինների թալանը, ՀԱՊԿ-ը լավ ա, թե վատ, ռուսը կօգնի թե, ոչ՝ առանց հասկանալու, որ այս մարդիկ, անգամ եթե շատ ուզենան, չեն կարող որևէ դրական արդյունք ունենալ, բոլորը բլեֆ էր, թոզփչոցի, ուղեղլվա, որ մի քիչ էլ երկարացնեն իրենց անտեր եղած աթոռներին նստելը։

Ժողովուրդ ջան, ասեմ հստակ իմանաք՝ որ պահին հանձնվեցին 4 գյուղերը, թող դրանց հարևան գյուղերի բնակիչները սպասեն իրենց հերթին։ Էլի կգնանք նկարահանումների, էլի կասեն չէ, անհնար է, սրանք մերն են, Նիկոլը չի համարձակվի, ու մի տարի հետո արդեն ասուլիսում կլսեն իրենց գյուղերի անունները, կտեսնեն քարտեզ, որտեղ իրենք Ադրբեջան են։ Շատերը դժվար թե էդքան սպասեն, որովհետև Ադրբեջանին հանձնելուց հետո տարածքներում վերահսկողությունը կանցնի նրանց, ու էդ գյուղերում աշխատանքը, հողագործությունը, ապրելը անհնար կդառնա, մարդիկ կարտագաղթեն ինքնակամ։ Ձեզ համար, այո հենց ձեզ համար, ժողովուրդ ջան, ստեղծել էին անվտանգության գոտի նախկինում, այո նախկինները, հիմա դա վերացել է, տրվել է Ադրբեջանին, թղթով, ստորագրությամբ․ ու էն որ նիկոլենք ասում են անվտանգությունը վատ վիճակում է, չեն ասում՝ էդ ինչո՞ւ է անվտանգությունը վերացել, մինչ այդ նորմալ էր, հիմա չկա, որովհետև անվտանգային գոտին չկա ոչ մի տեսանկյունից՝ ո՛չ տարածքի, ո՛չ զինվորի, ո՛չ հրամանատարի, ո՛չ երկրի ղեկավարի մակարդակով։

Բաղանիսի գյուղապետն ասում է՝ մեր գյուղացիները պատրաստ են մնալ և կռվել մինչև վերջ։ Ո՞ւմ դեմ եք կռվելու, թուրքի՞, բայց թուրքը սկի զենք չի բարձրացնելու, հենա ձեր ղեկավարը խելոք-խելոք սաղ տալիս ա։ Բա էդ որոշում կայացնողը Հայաստանի կառավարության շենքում է նստած, ու ինքը թուրքի հետ չի էլ վիճում, ձեր տները հանձնում է թուրքին, որ նրա չվիճի։

Նկատել եք չէ՞, որ Նիկոլը եկած օրվանից միայն զիջում է։ Մի հատ բան չեք կարող ասել, որ վերցրել է, հետ է բերել․ չէ, զիջել է, տվել է, միակ բերած բանը գերիների մի մասն են, դա էլ էլի զիջումների դիմաց։ Ասում են փոխզիջում․ մի բան տալիս ես մի բանի դիմաց։ Հարց եմ տալիս՝ Հայաստանը ի՞նչ է ստացել ինչի դիմաց։

Երեկ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ու պահանջում է ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Ուրախացել ենք։ Հա, ապրեն իրենք իրենց բանաձևի համար։ Ո՞ւ։ 24 ժամ անցել է, վաղը 48  ժամը կանցնի, բայց ադրբեջանցիները էդ օկուպացրած 200 քառակուսի կիլոմետրից դուրս գալու ցանկություն ոնցոր չունեն։ 2022-ին հենց փակվեց Լաչինի միջանցքը, ՄԱԿ-ը բանաձև ընդունեց անհապաղ բացելու մասին, մի հատ էլ ամիսներ անց։ Ո՞ւ։ Ուկրաինայի մասին էլ բանաձև ունեն, Գազայի մասին էլ ունեն․ հետո՞։ Բանաձևերն էս աշխարհում, կներեք արտահայտությանս, անիմաստ բաներ են։ Մեկ էլ ստորագրահավաքները։ Մի հատ էլ բանաձև ընդունեցին ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու մասին։ Մի շնորհակալություն ՔՊ-ից։ Ո՞ւ։  Էն, որ դու կարող է դառնաս ԵՄ անդամ, տասնյակ տարիների մեեեծ հարց է։ Կամ, կասեք, մեզ համար ի՞նչ օգուտ, եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ի՞նչ է, մեր ապրանքներն ենք արտահանելու ավելի շատ, քան ԵԱՏՄ, իսկ այդ երկու կառույցներն իրար բացառող են։ Մեր գինի՞ն են խմելու ֆրանսիացիք, թե՞ բուլղարացիք, թե՞ մեր իշխան ձուկն են տանելու Նորվեգիա, թե՞ մեր ծիրանն ու Ջերմուկն է գնալու այդ տասնամյակներով հագեցած շուկա։ Իհարկե՝ ոչ, թոզ ա փչում են, էլի։ Հենա Ուկրաինայի աչքերին էլ փչեցին, և՞։ Ի՞նչ ա արտահանում, փախստականներից բացի։ Էդ ի՞նչ ա ստանում, բացի զենքից, որով, ի միջի այլոց, կռվում ու զոհվում է ուկրաինացիները, ու ոչմի դեպքում՝ նորվեգացին։ Էն էլ էլ զենքն էլ չեն տալիս, ասում են հերիք ա, գնացեք հանձնվեք։ 

Կարճ ասած՝ ՔՊ-ն արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Տավուշը տանք՝ հանգիստ ապրենք թեզը։ Որևէ զիջում ոչ թե վերջն է, այլ նոր զիջումների սկիզբ։ էս սաղ տալիս են մեկ բանի դիմաց՝ իրենց իշխանության․ վերցրեք ամեն ինչ, մենակ ես մնամ վարչապետ։ Կտա ժողովուրդ ջան, Տավուշից կտա, Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից, Վայոց ձորից․ հետո արդեն սկսկսեն խնդիրները Վրաստանի ու Թուրքիայի հետ, որը որմեկը վերցնի։

Ինձ թվում ա՝ մեկ-մեկ Նիկոլը նստում մտածում ա՝ լավ, է՞լ ինչ անեմ, որ տեղներից շարժվեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan