Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
16
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին

Ինչպես կոռուպցիայի դեմ կոռուպցիայով պայքարել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Փետրվարի 16-ին մամուլը հրապարակեց, որ Հեռուստաալիքների հանրապետական սփռման համար ԲՏԱ նախարարությունը 80 մլն դրամի պայմանագիր է կնքել․․․ մեկ անձից։ Մոտ 200 հազար դոլար՝ առանց մրցույթի։ Մարտի 9-ին մամուլը գրեց, որ Էկոպարկային ծառայությունը 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել մեկ անձից՝ «Մաքս օիլ» ՍՊԸ-ից։ Հունվարի 13-ին մամուլը գրեց, որ ԱԺ-ն 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում կնքել է ապահովագրական գործարքի պայմանագիր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս»-ի հետ։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի  BMW ծառայողական մեքենան են Կասկո արել շուրջ 2 մլն դրամով։ Ես կարդացի ընդամենը 3 պայմանագրի մասին, 85 մլն դրամի կարգի, այսինքն՝ 210 հազար դոլարին մոտ, որ արել է այս իշխանությունը։ Պատկերացնու՞մ եք չէ, որ էսպես մի քանի հարյուր հազար դրամից մինչև մի քանի հարյուր միլիոն դրամով էնքան գնումներ են արել, ընդ որում՝ մեկ անձից ու էդ բոլորը միասին միլիարդավոր դոլարներ են կազմել։ Չեմ չափազանցնում, միլիարդավոր։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է՝ մոտ 8 միլիարդ դոլարի պետական պատվեր է եղել Նիկոլ Փաշինյանի օրոք, 7 միլիարդը՝ առանց մրցույթի: ԱԺ պատգամավոր Փաշինյանը դրան տալիս էր թալան ու կոռուպցիա անունները։

Պետական բյուջեն մսխելու, անիմաստ ծախսերի, ատկատների, պաշտոնյաների հարստացման հիմնական ուղղություններից մեկը պետական գնումներն են։ Դա միայն մեր երկրում չէ, բոլոր պետություններում է այդպես, նույնը մեզ մոտ։ Պետական տենդերներ են շահում մարդիկ, մեկ անձից գնումներ են հանձնարարվում մարդկանց, որոնք իշխանության մեջ գտնվողներն են, նրանց ընտանիքի անդամներն են, հարազատներն են։ Մեկը ՔՊ-ական պատգամավոր է կամ նախարար, վարչության պետ, ՊՈԱԿ-ի ղեկավար, եղբայրը բացում է ՍՊԸ, մասնակցում մրցույթի ու շահում կամ կարիք չունի մրցույթի մասնակցելու, որովհետև հենց նրան է տրվում ի սկզբանե։ Կամ մեկը հայտնի գործարար է և իշխանության մեջ է, ինքն է շահում։ Լուր ենք կարդում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ տարածքային կառավարման նախարարությունը կնքել է մի քանի ամսում 18 պայմանագիր առանց մրցույթի․․․ Ուշադրություն՝ մոտ 1 մլն դոլարի կարգի։ Մենք որ գնում ենք Արգավանդից կահույք առնելու, 100 խանութ կա իրար կողքի, նույն ապրանքը՝ 100 գնով․ բայց պետհիմնարկներն առնում են ԱԺ աշխատակազմի ղեկավարից ու գինը կապ չունի։ Հիմա չգիտեմ, էլ էդ պաշտոնին չէ․ բայց դե հո կապերը չի խզել։ Առածներն էլ սպեցիֆիկ եսիմինչ չէ, որ ասենք միայն իրենք էին վաճառում՝ չհրկիզվող պահարան, բազմակաթոռ և այլն։ Տարին 12 ամիս ունի, էս մարդը տարին 13 պայմանագիր է կնքել։

Պետական գերատեսչությունները իրենց հսկայական պադավատների ապահովագրությունը ո՞ր ընկերության հետ են անում․ այո, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս»-ի։ Մենակ առողջապահության նախարարությունը Խաչատուր Սուքիասյանենց ընկերությանը տարին ավելի քան 500 մլն դրամ է փոխանցել։ Պետությունը հիմնականում բանկի ծառայությունները իրենից է գնում, ապահովագրությունը՝ իրենից, բենզինը՝ իրենից։ Կարող ա պարզվի պետհիմնարկների աշխատողները ստիպված են շորերն էլ Խաչատուր Սուքիասյանի յարմրկայից առնել։ Բայց չէ, նա անձնական փողերով են գնում, իսկ պետական փողերով, իհարկե, ՔՊ ական պատգամավորից։

2022թ․ հուլիսին մամուլը գրեց, որ Ջրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից։ Միհրան Հովհաննիսյանը հեղափոխությունից հետո 8 ամիս աշխատում է փոխնախագահ, 2019թ․ ապրիլին գործից հանում են, մի քանի ամիս անց հիմնում է ՍՊԸ՝ տղայի հետ միասին, ու ստանում է տենդերներ ջրանցքի մաքրման, ջրօգտագործողների ընկերություններում վերանորոգումների։ Կամ 2 տարում 11 հատ գնում են հանձնարարում «Անտարես» հրատարակչությանը՝ 136 մլն դրամով։ Որ իմանաս էդ գումարով ինչ-որ կարևոր բան են արել, կասես էլի ոչինչ․ տարածել են Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառումը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժղովուրդն իմ ընտանիքն է»։ Կամ, ասենք, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձներն են փոխանցել հանրությանը։ Էն որ ասում էր՝ պետք է ֆուտբոլի հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն, բնակչության թիվն էլ՝ 5 միլիոն։ Սրա համար պետական բյուջեից գումար են դուրս գրել ու՝ մեկ անձից ու տվել իրենց ընկերոջ ֆիրմային։ Ինչու՞։

Պետական գնումների համարկարգում մեկ անձից գնումներ ուղղակի առյուծի բաժին են կազմում։ Նախկին «թալանչիների» օրոք, օրինակ, 2017 թվականը վերցնեմ, մեկ անձից գնումներով 50 գործարք է արվել, ներկա «պուպուշների» օրոք՝ 2021 թվականին, արդեն 300 գործարք։ Պատկերացնում ե՞ք, նրանց օրոք 50 գործարք էր, բայց թալանչի էին, սրանց օրոք 300 գործարք է, ու մեկ է՝ թալանչին նրա՞նք են։ Ընդ որում, շատ հետաքրքիր պատկեր կա․ ՔՊ-ն որ եկավ իշխանության, էդ տարում 50-ից մեկ անձից գնումները իջեցրեց 27-ի, բայց 2021-ին աճեց արդեն 1300 տոկոսով։ Ո՞վ ունի սրա բացատրությունը։ Ըստ երևույթին, տեղի է ունեցել հետևյալը․ եկել են, ասել են վերջ թալանին․ էդ տարին աշխատել են քիչ թե շատ նորմալ ու հետո հաբռգել են, իշխանությունն էլ հո հավերժ չէ, ու իրենց բարեկամներին, ընկերներին, հարազատներին, բաջանաղներին մտցրել են տարբեր բիզնեսների մեջ՝ ասֆալտից մինչև գիր ու գրականություն ու մրցույթներ են շահել, մեկ անձից գնումներ են հանձնարարել։ Ինչի՞ մասին էր էն գործը, որի մեջ բռնվեց Ալենի եղբոր կինը․ այդ գործը պայմանավորված մրցույթների մասին էր․ այս իշխանության օրոք, պայմանավորված մրցույթի մասին էր։ Ժողովուրդ, հենց դա էլ կոչվում է կոռուպցիա։ Այո, այն պոզով պոչով չի, կոռուպցիան հենց դայա։ Ինչի՞ մասին էր ամենաառաջին կոռուպցիոն գործերից մեկը, որով անցնում է Սանասարյան Դավիթը ու էդպես էլ մոռացանք-անցավ գնաց, էլի տենդերի վերաբերյալ կոռուպցիայի։

Մեկ անձից գնումների գործընթացը կոռուպցիոն մեծ ռիսկ ունի։ Մի քանի օր առաջ լուր հրապարակվեց, որ Ոստիկանությունը ջրային պարեկների համար գնել է պլանշետներ՝ 394 հազար դրամով, մինչդեռ խանութում, որտեղից գնել է, դրանք վաճառվում են 287 հազար դրամով․ այսինքն՝ մեկ պլանշետը գնվել է 107 հազար դրամ թանկ։ Ու այդպես՝ 40 պլանշետ։ 

Լավ, մտածում եմ, թե ինչու գլխավոր դատախազությունը ընթացք չի տալիս մեկ անձից գնումների վերաբերյալ ահազանգերին․ իհարկե՝ իզուր է իմ անհանգստությունը, որովհետև գլխավոր դատախազությունն ինքը 2023թ․ միայն մեկ ամսում 13 պետական գնում է կատարել, որոնցից և ոչ մեկը մրցույթով տեղի չի ունեցել, այլ մեկ անձից գնման ընթացակարգով՝ բաժակ, սեղան, մժեխների ոչնչացում, բազկաթոռ և այլն։

Մեկ անձից գնումը նշանակում է, որ ՔՊ-ն գնում է ինչ ուզում է, ինչքան ուզում է, ինչ որակի ուզում է, որտեղից ուզում է, ումից ուզում է ու կարևորը՝ որ գնով ուզում է։ Որովհետև դրանք սովորաբար շուկայում եղած ամենաթանկ գինն են կամ դրանից բարձր։ Կարող են 90 մլն դրամով մեկ անձից գնել Ալեն Սիմոնյանի համար ավտո, կարող են, օրինակ, 5 հազար դրամանոց ցնցուղը գնել 50 հազար դրամով կամ 100 հազար դրամով գնեն վեշլկա, մի հոգի էլ կատաղածության ժամանակ պոկի թափի մի կողմ։ Դա իրենց ընտանեկան ծախսը չէ, որ անհանգստանան կոպեկ-կոպեկ, մեր փողերն են։ Չնայած իրենց ընտանեկան փողերն էլ են մեր փողերը։

Երևանում 190 մլն դրամ են տալիս, որ ամանորյա զարդարանք անեն, մեկ անձից գնման ընթացակարգով, ու ամիսներ անց նույն քաղաքապետարանը տրանսպորտի գինը թանկացնում է, որովհետև փող չկա։ Բա որ չկար ինչո՞ւ ես ամեն տարի 1 մլն դոլարից ավելի զարդարանք անում։ Գիտեն, որ սեպտեմբերի 21-ին անկախության օրն է, դեռևս, բայց սպասում են, մոտենում է օրը ու 200 մլն դրամով մեկ անձից գնում են անում, կամ, ասենք, 2,7 մլրդ դրամով մանկական Եվրատեսիլի բեմ են զարդարում, մեկ անձից պատվերով։ Որ մի երկու փողոց պետք է ասֆալտեն, Նիկոլ Փաշինյանն այդ մասին կառավարության նիստում թվարկում է, բայց որ 5 մլն դոլարից ավելի հատկացնում են Եվրատեսիլի բեմին, էդ հարցը չզեկուցվող է։ Ես չեմ կարող հիշել պետական գնում, որտեղ պարզվի՝ էժան ապրանք են ձեռք բերել։

Ո՞վ է որոշել, որ պետք է մեկ հոգուց առնեն, իշխանությունը, իշխանությունը ո՞վ ա՝ Նիկոլն ու Նիկոլենք։ Հիմա պետք է ինձ համոզեք, որ կոռուպցիա չկա՞։ Ու կրկնում եմ, պետբյուջեի հաշվին հարստացողները իշխանության մեջ ծվարած սրա-նրա հարազատներն են՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ նախագահի եղբայր, աշխատակազմի ղեկավարի եղբայր, դատախազի տեղակալի ամուսին։ Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը պետական մրցույթներ է շահում կնոջ նախարարությունում։ Ասում են տիկին նախարար, էս ո՞նց եղավ, պատասխանում է՝ «Այն, ինչ արգելված չէ օրենքով կարծեմ, թույլատրված է»: Բա իհարկե, ՔՊ-ականներին ոչինչ արգելված չէ, եթե անգամ արգելված է օրենքով։ Ու այս ամենը մի իշխանության օրոք, որը, իբր, պայքարում էր կոռուպցիայի դեմ։

Կարճ ասած՝ տեսնո՞ւմ եք, ժողովուրդ ջան, թե ուր են գնում ձեր փողերը, ինչպես են տրվում քամուն։ Նիկոլը որ հայտարարում է՝ հարկատուները հերոսներ են, այ հերոս հարկատուների փողերը ուղղակի մսխվում են։ Նա էր, չէ՞, ասում, որ ձեր ամեն կոպեկը ծախսելու են ուշադիր։ Այո, ձեր ամեն կոպեկը ծախսում են անուշադիր, շռայլորեն ու՝ միմիայն իրենց համար։

Սրա անունը, բացի թալանից, ի՞նչ կդնեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>