Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Կոնսերվատորիան միավորվելով այլ ԲՈւՀ-երի հետ, փաստացի կդադարի գործել որպես ինքնուրույն կառույց․ հայտարարություն

Հայաստանի Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որևէ այլ կառույցի մաս կազմի։

«Այն, որ ԲՈւՀ-երի միավորման հարցն առայժմ դեռ նախագծի տեսքով է, դեռ երաշխիք չէ, որ չի կարող իրականություն դառնալ: «Միավորվող» ԲՈւՀ-երի ցանկի մեջ է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մեր պետության թիվ մեկ պրոֆեսիոնալ բարձրագույն երաժշտական հաստատությունը, կառույց, որն իր մեկդարյա գոյության ընթացքում բազմաթիվ անգամ հաստատել է թե՛ իր բարձր կարգը, թե՛ իր նշանակության կարևորությունը ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային երաժշտարվեստում:

Մայրաքաղաքի սրտում կառուցված երաժշտական դարբնոցի շենքը, որպես կառույց, լրացնում է այն հսկա մշակութային համալիրը, որի մեջ ներառված են քաղաքի գլխավոր համերգասրահները, երաժշտական դպրոցները, պարարվեստի ուսումնարանը և այլն, ուստի կոնսերվատորիայի տեղափոխությունը այլ վայր ուղիղ իմաստով կանդրադառնա հաստատության օրգանիկ գործունեության վրա: Բացի այդ, միավորվելով այլ ԲՈւՀ-երի հետ, փաստացի կդադարի գործել որպես ինքնուրույն կառույց, ինչը ևս ոչ մի կերպ օգուտ չէ հաստատությանը, առավել ևս, որ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի՝ մեծանուն Կոմիտասի անունն այս դեպքում կհայտնվի, մեղմ ասած, լուսանցքում:

Ավելորդ չէ նշել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կան ակադեմիական քաղաքներ, սակայն դա որևէ կերպ չի ազդել, որ փակվեն երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոնսերվատորիաները: Ընդհակառակը, պետությունները շարունակել են իրենց բարձր հոգածության ներքո պահել այդ հաստատությունները: Ի վերջո մշակույթի բարձր մակարդակը ցանկացած պետության դիմագիծն է:

Պետք է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի մեր ազգային արժեքներից մեկը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 21-րդ դարում նորովի զարգանա՝ շարունակելով լինել թե՛ մեր մայրաքաղաքի, թե մեր ժողովրդի առանցքային կրթօջախներից մեկը: Ուստի այս առիթով, Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որի կազմում ընդգրկված գրեթե բոլոր անդամներն ավարտել են հենց այս հաստատությունը, իսկ մի մասն անգամ աշխատում է այդտեղ, իր աջակցությունն է հայտնում Երևանի պետական կոնսերվատորիան իր շենքում գործունեությունը շարունակելու և որևէ այլ կառույցի մաս չկազմելու գաղափարին»,- նշված է Կոմպոզիտորների միության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>