Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից
12
Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Պատերազմ Արցախում
Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ

Այդ ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկվա լրահոսը կոնսերվատորիական ցնցումների մեջ էր՝ «Երևանի պետական կոնսերվատորիան փակում են...» ահազանգով, մեկնաբանություններով, «ջղայն» սմայլիկներով: Անգամ կոնսերվատորիայի ղեկավարությունը ստիպված եղավ արձագանքել, ինչով հաստատեց, որ խնդիր իսկապես կա, բայց միաժամանակ նշելով, թե «հարգալից պայքարի» կողմնակից են: Դե, գուցե հույս ունեն, որ եթե իրենց սիրելի «մեծարգո վարչապետին» բան չասեն, միգուցե իրենց ձեռք չեն տա: Ըստ ամենայնի, խոսքը բուհերի խոշորացման ծրագրի՝ փաշինյանական իշխանության հերթական «հանճարեղ» մտահղացման մասին է: Այսպես կոչված՝ «ակադեմիական քաղաքի» մասին (ճիշտ կլիներ դրա անունը «համակենտրոնացման ճամբար» դնել), որտեղ միավորվելու են նաև «արվեստի-մշակույթի» գծով բուհերը՝ Գեղարվեստի ակադեմիան, Թատերականը, Կինոյի ինստիտուտը, Կոնսերվատորիան (իսկ ընդհանուր առմամբ, բոլորը):

Դա համարժեք կլինի բոլոր այդ բուհերի փակմանը, կարծում ենք: Բայց սա ավելի գլոբալ քննարկման խնդիր է: Այլ խնդիր է նաև ԿԳՄՍՆ «պարզաբանումը»՝ աշխատանքային խմբերի ու կլաստերների մասով, որն ավելի շատ հաստատում էր, քան հերքում: Այլ խնդիր է նաև այն, թե ինչու «Բրյուսովից» հետո հիմա էլ առանձին բարձրացավ «մշակութային» բուհերի միավորման թեման, որը հազիվ թե, մեղմ ասած, մի քանի օրվա, ամսվա կամ տարվա հարց է: Այս պարագայում խոսքն այլ բանի մասին է, այլ հարցեր կան: Գոնե առայժմ: 2018ին «թավշյա» հարայհրոցից հետո Փաշինյանի իշխանությունը փակեց մշակույթի նախարարությունը՝ այն տարրալուծելով ԿԳՄՍՆ-ի մեջ: Հետո ասում էին, թե՝ նվագախմբում այդքան ջութակահարներն ինչի՞ համար են պետք, կրճատենք, մի քանի ջութակը լրիվ բավական է, փողերը խնայենք:

Հետո մշակութային տարբեր օջախներում, կառույցներում զանազան կամայականություններ էին անում, «օդից» ղեկավար էին փոխում, թատրոններ էին փակում: Մի խոսքով՝ տարիներ շարունակ այլ ոլորտների հետ միասին պատերազմ էին հայտարարել արվեստին, մշակույթին, կրթությանը, ազգայինին: Ուրեմն, ի՞նչ էիք սպասում, սիրելի հայրենակիցներ, հատկապես մտավորականներ: Ցավոք, շատերն այդ ամբողջ պրոցեսների ժամանակ լռում էին՝ կարծելով, թե ուղտն իրենց դռանը չի չոքի: Այդպես չի լինում, այս իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու, և այդ ուղտը բոլորի շեմին հայտնվելու է մի օր: Իսկ ընդհանրապես, Արցախի դռները փակածների համար ի՞նչ մի խնդիր է կոնսերվատորիայի կամ տո հենց ԵՊՀ-ի դռները փակելը, այդ բուհերի շենքերն էլ իրենց բիզնես շահերին ծառայեցնելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>