Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
16
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին

ՔՊ-ի գեոպոլիտիկան ու 4 տարում չսարքվող 13 տունը. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Անընդհատ հաղորդագրություներ են տարածում, թե վարչապետը, այսինչ նախարարը, մարզպետը քննարկում են ունեցել, անընդհատ ինչ-որ ելույթներ են ունենում, խոսում են ամեն ինչից, խոսում են, խոսում են ու խոսում․ բայց երբ նայում ես, թե տակը ինչ կա, չկա ոչ մի բան։

Էսօր կարդում ենք, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում էն 13 տունը, որը պետք է 3 տարի առաջ կառուցված լիներ, դեռ չեն ավարտել։ Կառուցում են 2021 թվականից․ 5 անգամ ժամկետ են երկարաձգել։ Էս խոստումը տված սաղ պաշտոնյաներն ընթացքում փոխվել են․ մարզպետը փոխվել է, քաղաքաշինության կոմիտեի նախագահը փոխվել է, տարածքային կառավարման նախարարը փոխվել, բացի Նիկոլից, սաղ փոխվել են, էդ գյուղում երեխաներ են մեծացել, ընտանիքներ են արտագաղթել, թուրքերն ավելի առաջ են եկել երկրում, լիքը բան է տեղի ունեցել, բայց 13 տան կառուցումը տեղի չի ունեցել։ էնպես չէ, թե ուղղակի ասել են 2024 թվականին տները կտանք, չեն տվել․ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ղուլարյանը, տարածքային կառավարման նախարար Պապիկյանը, հաջորդ նախարար Սանոսյանը, Փաշինյանը, մարզպետ Մելիքսեթը, հետո էս մյուսը ասել են՝ 2021 թվականի վերջին կտանք, 2021 թվականի վերջին ասել են 2022 թվականի կեսին կտանք, դրանից հետո ասել են 2022 թվականի վերջին կտանք, եկել է 2022 թվականի վերջը, ասել են 2023-ի մարտին կտանք, բան չի մնացել անելու, Նիկոլը գնացել է Շուռտնուխ, տներում ֆռացել է, ասել է՝ հեսա կտանք, 2023 թվականի մարտին ասել են՝ 2023 թվականի դեկտեմբերին կտանք, 2023 թվականի դեկտեմբերին ասել են ամեն ինչ պատրաստ է․ 2024 թվականի գարունն է, պարզվում է՝ դե դեռ պատրաստ չէ։

Ես ունեմ շինարար ընկերներ ու բարեկամներ․ տուն են սարքում․ էսօր զանգել-հարցրել եմ՝ 4 տարում քա՞նի տուն եք սարքել, ասում են՝ 16։ Շինարարների մի գրուպան 4 տարում 16 տուն է սարքել, բայց պետությունը՝ իր 92 տոկոս ավելացրած բյուջեով, 5 մլրդ դոլար պարտք վերցնելով, աշխարհի հզոր երկրներին հաթաթա տալով չի կարողացել 13 հատ միհարկանի տուն սարքել։ Հայաստանում չկա մարդ, որ պետությունից ավելի ռեսուրս ունենա․ չի կարող մարդը պետության հետ համեմատվել․ բայց Նիկոլի պահած պետությունն իր ռեսուրսով այ էս կշիռն ունի, որը ներկայացրեցի։

Հլը մի պահ պատկերացրեք՝ Շուռնուխի տները կառուցողը ռուսական կողմը լիներ ու մի ամիս ուշացներ․ պատկերացնում ե՞ք ՔՊ-ականներն ինչ ելույթներ կունենային, ոնց կմեղադրեին, թե՝ չեք կատարում դաշնակցային պարտավորությունները։ Մի պահ պատկերացրեք՝ Շուռնուխի տները սարքողը լիներ նախկին իշխանությւոնը ու 15 օր ուշացներ․ արդեն աչքիս առաջով եկավ Նիկոլի ելույթը, թե ինչ կասեր՝ փողերը լափել են, ատկատ, Սաշիկ, 50/50։ Բա 4 տարում 13 տուն չսարքե՞ս։ Ամոթն էլ լավ բան ա։

Ու ամեն հարցում բնութագրելիս էս իշխանությանը, կլինի ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն, անվտանգություն, ամեն ինչ անում են Շուռնուխի՝ այդ փոքրիկ գյուղի օրինակով։

Երեկ ԱԽ քարտուղարը գնացել է ԱԺ, ճեպազրույց է տալիս այն մասին, թե՝ Ռուսաստանից զենք ուզեցինք, չեն տվել, ուշացրել են։ Անկեղծ ասեմ․ ես ռուսական կողմից զենքի մասին ոչինչ չեմ լսել, լսում եմ միայն ձեզնից․ բայց ես ձեզ ո՞նց հավատամ․ այն մարդիկ, որոնք ասել են Շուռնուխում տներ ենք սարքում ու խաբել են, այն մարդիկ, որ խոստացել են, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվելու ու խաբել են, այն մարդիկ, որոնք խոստացել են, որ մարտի 1-ի սպանություն ենք բացահայտել ու խաբել են, նույն մարդիկ ասում են Ռուսաստանը մեզ զենք չի տվել․ հիմա ես որքանո՞վ երաշխիք ունենամ, որ սա էլ չեք խաբում։ Եթե մինչ էս ինչ ասել եք, սուտ է, սա ո՞նց կարող է ճիշտ լինել։

Ասում է՝ մենք անվտանգության երաշխիքներ ենք փնտրում աշխարհում, որովհետև ռուսները մեզ գցել են։ Ես էլ հարցնում եմ՝ դու Հայաստանում էնքա՜ն մարդու ես քցել․․․ միայն մեկ փոքրիկ գյուղում՝ 13 ընտանիքի, մի փոքրիկ Ղարաբաղում դու քցել ես 150 հազար մարդու, Մարտունու Զոլաքար գյուղում ասել ես կարտոշկի ու կաղամբի իրացման պրոբլեմ չունեք ու քցել ես․ ես՝ ՀՀ քաղաքացիս, կարող ե՞մ մտածել, որ էս հայ-ռուսական հարաբերություններում էլ քցողը դու ես։ Եթե դու քեզ ընտրողի հետ սենց ես վարվում, բա մյուսների հե՞տ ոնց կանես։

Իսկ ես որքանո՞վ վստահ լինեմ, որ ուղղությունը, որը դուք բռնում եք, նորմալ հաշվարկ եք արել։ Հայտարարել են, որ օդանավակայանից հանում են ռուս սահմանապահներին։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կապ ունեն նրանք, ի՞նչ խնդիր եք դրանով լուծելու, ինչի՞ եք ուզում հասնել։ ՀԱՊԿ-ից ու ռուսներից ինադ ես անում, ի՞նչ հաշվարկներ ունես, ի՞նչ ես ուզում ասել դրանով։ Ինչ-որ քայլ անելուց հաշվարկում ե՞ս։ Ի՞նչ կապ ունեն Զվարթնոցի սահմանապահները ձեր անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի հետ։ Մի տարի առաջ ընդունեցիք Հռոմի կանոնադրությունը, ընկաք քաղաքական բազարների մեջ, ռուսների հետ լարվեցիք, ի՞նչ ստացավ Հայաստանը դրանից։ Ոչ մեկ չէր մտածում, որ Պուտինին ձերբակալելու եք, բայց ի՞նչ տվեց էդ կանոնադրության վավերացումը։ Հիմա նույնն է, որ ուզում ես հանել օդանավակայանից ռուս սահմանապահներին․ 30 տարի ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, թե թե ինչու են էնտեղ, դու 6 տարի իշխանության ես, քո մոտ հարց չի առաջացել, բա հիմա ինչո՞ւ առաջացավ։ Իսկ կարող է՞ ամերիկացիների հանձնարարությունն եք կատարում։

Հիմա Արարատ Միրզոյանն ասում է՝ մենք ինքներս ենք ի զորու պաշտպանել օդանավակայանում անվտագությունը․ չեմ հավատում․ որովհետև նույն Արարատ Միրզոյանի օրոք 200 քառակուսի կիլոմետր մեր սահմանից կորցրել ենք։

Ասում եք՝ ՀԱՊԿ-ը լավ չի աշխատում, գնում եմ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ հարաբերություն զարգացնեմ։ Բայց էդ ո՞նց եղավ, որ մինչև ձեր գալը լավ էին աշխատում, եկաք՝ սկսեցին վատ աշխատել։ Իսկ կարող ա՞ ՀԱՊԿ-ի հետ էլ հարաբերությունները կառուցում եք էնպես, ինչպես Շուռնուխի տները։ Բայց իմացեք, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ էլ եք նույնը անելու։ Դու ասում ես ես Ադրբեջանի հետ հենց էսօր էլ պատրաստ եմ սահմանը բացել, ամեն ինչ նորմալ ա։ Բայց ո՞նց վստահ լինեմ, որ նորմալ ա, եթե քո ոչ մի հաշվարկի մեջ դու չես տեղավորվում։

Էկոնոմիկայի էս թազա նախարարին հարց են տալիս՝ որ Ռուսաստանից ուզում եք կապերը խզել, մեր արտահանման հիմնական ուղղությունն է, տնտեսության հետ ի՞նչ կլինի, փոխարինող կա՞․ պատասխանում է՝ մեր թիմը որոնելու է և փորձելու է գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այսինքն՝ այլընտրանք չկա։ Էն թիմը, որը 4 տարում 13 տուն չի սարքել, էն դեպքում, երբ մեր երկիրը քարը ունի, ավազն ունի, ցեմենտն ունի, մյուս բաներն ունի, արտահանման ամենամեծ ուղղությունը պետք է կարողանա կազմակերպե՞լ։

Էնպես որ դուք անվտագային երաշխիքներից, արտաքին հարաբերություններից մի խոսեք։ Ձեր արտաքին ու ներքին քաղաքականությունը, ձեր պահած անվտանգությունը հիշեցի, երբ տեսա էսօրվա ոստիկանին, որ սիգարետը բերանին գնացել էր ինքնահրկիզում կանխելու։ Նույնը սաղ երկրի վիճակն է․ բենզինը լցրել եք վրեքներս, սիգարետը դրել եք բերաններդ ու ասում եք՝ ամեն ինչ անելու ենք, որ հանկարծ չվառվի։ Բա էլ ինչի՞ էիր լցնում բենզինը, եթե քո նպատակը վառելը չէ։

Կարճ ասած՝ չենք ասում ՀԱՊԿ-ը լավն ա, ԵՄ-ն վատն ա, ՆԱՏՕ-ն պետք է, թե ոչ, մենք ասում ենք՝ դուք, որ ինչ արել եք՝ սխալ եք արել, պրավալ եք տվել, դրա արդյունքում հող ենք կորցրել, հայրենիք ենք կորցրել, մարդիկ ենք կորցրել հազարներով, մարդիկ են արտագաղթել հարյուր հազարներով, սահման եք փոքրացրել, սաղի ճակատագրի վրա ազդել եք, ձեր էս էքսպերիմենտներով մյուս անելիքները ո՞նց ունենանք վստահություն, որ ճիշտ են լինելու։

Ամենավատ բաներից է վստահության կորուստն ու հիասթափությունը։ Ձեր բռնած գործերը, ձեր ընթացող ուղղություները մարդկանց մոտ ունեն 0 վստահություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>