Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել
1
Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Որոշում եմ կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ» «Պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի»,- Գագիկ Ծառուկյան Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ կենդանաբանական այգին հերքում է Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)

«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը: Իլհամ Ալիևը 2024թ. փետրվարի 16-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Բաքվի համար կարևորագույն միջազգային կազմակերպություններից մեկը թյուրքական պետությունների կազմակերպությունն է (OTS) և թյուրքական աշխարհն անվանել է իր ընտանիքը։ Այնուհետև նա իր առաջին պետական ​​այցն է կատարել Թուրքիա: Վերլուծաբանները ենթադրում են, որ Անդրկովկասը շուտով կդառնա Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի (ՆԱՏՕ) կոշտ դիմակայության (առճակատման) հարթակ։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանի ներուժի տեղափոխումը դեպի թյուրքական պետությունների կազմակերպություն շատ դժվար կլինի առանց հիմնական «արտաքին հեգեմոն» Թուրքիայի: Այդ անհրաժեշտ ներուժը կարող է ի հայտ գալ միայն հետխորհրդային թյուրքական պետությունների ռեսուրսների օգտագործման արդյունքում, և Ադրբեջանն այս հարցում անգնահատելի օգնություն կցուցաբերի իր ավագ եղբորը` Թուրքիային։ Թուրքիա կատարած այցի ժամանակ Ալիևն ուղղակիորեն հայտարարեց. «թյուրքական աշխարհի միավորումը և ընդհանուր մշակույթ ունեցող ժողովուրդների համակեցությունը կամրապնդի OTS-ի յուրաքանչյուր անդամի ուժը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից մեկը, առանց որի հնարավոր չէ լուծել մնացյալ հարցերը` Անդրկովկասի վրա թուրքական վերահսկողության հաստատումն է։ Դրա համար նրանց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերածվի թուրք-ադրբեջանական վասալի։

Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարական հեռանկար։ Այս առումով առանցքային խնդիր է համարվել այսպես կոչված զանգեզուրյան միջանցքն է։ Ըստ էության, Սյունիքի տարանցիկ ճանապարհը միջազգային երթուղու մաս է, որն ապագայում Ռուսաստանին և Թուրքիային կմիացնի անխափան ցամաքային հաղորդակցություններով։ Այն բաղկացած է երկու ճյուղերից՝ երկաթուղուց և մայրուղուց։ Երթուղու հիմնական մասը կանցնի Ադրբեջանի տարածքով, իսկ դրա 40կմ-ոց հատվածը կանցնի կամ Իրանով, կամ Հայաստանով: Այս «միջանցքը» Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների տարանցիկ երթուղիներից մեկի վերահսկողության բանալին է: Կարմիր ծովի ճգնաժամը, որն առաջացել է Եմենի Հութի ապստամբների կողմից` կարող է 2024թ. վերջին հանգեցնել համաշխարհային տնտեսական աճի մինչև 2,8% նվազման (ըստ միջազգային ֆինանսների վաշինգթոնյան ինստիտուտի տվյալների (IIF)):

Այսպիսով, կա Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման այլընտրանքային ցամաքային ուղիների հրատապ անհրաժեշտությունն, ինչն էլ մեծացնում է Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի փոքր հատվածի կարևորությունը։ Իսկ մնացած բոլոր երթուղիներն, այսպես թե այնպես, գտնվում են թուրքերի վերահսկողության տակ: Անկարային անհրաժեշտ է, որպեսզի երթուղու այս հատվածն անցնի Հայաստանի տարածքով, իսկ նրանք կփորձեն Հայաստանը պահել ամբողջական թուրքական վերահսկողության տակ։ Ռուսաստանից արագ երես թեքելու և Արևմուտքի (իրականում Թուրքիայի) հետ սիրախաղեր անելու Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է: Մինչդեռ, միայն Ռուսաստանն ու Իրանն են այն իրական ուժերը, որոնք կարող են զսպել թուրքական էքսպանսիան Հայաստանում (Անդրկովկասում): Բազմիցս ասել ենք, որ Նիկոլն իր դավաճան քաղաքականությամբ երկիրը կանգնեցրել է նոր պատերազմի առաջ: Այժմ Անկարան և Բաքուն դիտարկում են «Հայկական հարցը» լուծելու ռազմական տարբերակը։ Անկարայից քաջալերված և արցախյան վերջին «հաղթանակից» ոգևորված Բաքուն կարող է համարել, որ եկել է «հայկական խնդիրը» վերջնականապես լուծելու ժամանակը։

Այս ամենը միանգամայն տեղավորվում է Երևանի վրա ճնշում գործադրելու թուրքական քաղաքականության մեջ։ Թուրքական ԱԹՍ-ների ակտիվությունը Հայաստանի սահմանների մոտ երկար ժամանակ չի նվազում։ Անկարան կարծես թե արդեն սկսում է Անդրկովկասն իր ազդեցության տակ ներառելու խաղը։ Մասնավորապես, Ալիևն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում լիովին հաստատվել է թուրքական բանակի մոդելը։ Այսօր ադրբեջանական բանակը զարգանում է ոչ միայն որպես «թուրքական բանակի փոքր մոդել», այլ որպես նրա անբաժանելի մասն է։ 1992 թվականի օգոստոսի 11-ին Անկարայում ստորագրված «Ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը դեռևս ուժի մեջ է, նախատեսում էր սպայական պատրաստության ադրբեջանական բանակի կարիքների բավարարումը։ Այնուհետև այս համաձայնագիրը համալրվել է բանակային այլ ստորաբաժանումների և անվտանգության ուժերի միջև ստորագրված պայմանագրերով և արձանագրություններով։ Բացի այդ, «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թվականին, նախատեսում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միմյանց ռազմական օգնություն ցուցաբերեն անհրաժեշտության դեպքում։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Պակիստանը JF-17 կործանիչների վաճառքի համար Ադրբեջանի հետ կնքել է արտահանման ամենամեծ պայմանագիրը (1,6 մլրդ դոլար)։

Իրանը մեկնաբանում է այդ կործանիչների մատակարարումը` որպես ուժերի անհավասարակշռություն Կովկասում և Բաքվի նախապատրաստում մեծ պատերազմի։ Անկարա կատարած այցի ընթացքում Ալիևը քննարկել է նաև փոխադարձ առևտրի ծավալների մեծացումը, այն հասցնելով 15 մլրդ դոլարի, ինչպես նաև Ադրբեջանից էներգառեսուրսների փոխադրման ծավալների ավելացմանը։ Հանդիպումների ընթացքում խոսել են Կարս-Նախիջևան երկաթուղու և Իգդիր-Նախիջևան գազատարի նախագծերի իրականացման մասին։ Ընդգծվել է ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման կարևորությունը, ինչպիսին գործում է Ղազախստանում և Ղրղզստանում։ Ակնհայտ է, որ միջազգային հարաբերություններում Բաքուն հետևում է Թուրքիայի օրինակին: Ռուսաստանի հետ բարեկամության մասին կեղծ հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը սերտ կապեր է հաստատում Ուկրաինայի հետ։ Մյունխենի անվտանգության վերջին համաժողովի շրջանակում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը կրկին 25 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:

Ընդհանրապես, առնվազն անհիմն է համարել, որ Ադրբեջանն Անդրկովկասում կարող է լինել Ռուսաստանի հուսալի դաշնակիցը: Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը նրան հանելու է ՌԴ «բարեկամ երկրների» շարքից և տանելու է դեպի ՆԱՏՕ` դարձնելով նրան թուրքական ՆԱՏՕ-ի մասնաճյուղն Անդրկովկասում։ Ուստի բոլոր նրանք, ովքեր խոսում են «Մոսկվայի համար Բաքվի հետ դաշինքի նշանակության» մասին, պետք է հիշեն, որ Ադրբեջանը պարզապես կրտսեր գործընկեր է՝ ուղղորդված ՆԱՏՕ-ի Թուրքիայի կողմից, որի հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Կովկասյան աշխարհագրական անվտանգային գոտուց։ Իսկ ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը` կարծում եմ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Նա շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը` հայ ժողովրդին դնելով նոր ցեղասպանության իրական վտանգի առջև»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>