ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը չճանաչելը՝ Փաշինյանի նոր էքսպերիմե՞նտն է (տեսանյութ)

Փաշինյանը կպատասխանի՞ Դմիտրի Մեդվեդևին: 
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին հայտարարություններ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին լուրեր, ՀԱՊԿ-ից Հայաստանի դե յուրե հնարավոր դուրս գալու մասին հայտարարություն. իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել բառացիորեն վերջին մի քանի օրերի ընթացքում, և իրականում դրանք Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական, աշխարհաքաղաքական էքսպերիմենտի դրսևորումներ են՝ սադրելու համար Ռուսաստանի Դաշնությանը։ Նույն փորձի շրջանակներում Փաշինյանը գնաց այնքան հեռու, որ կասկածի տակ դրեց Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը։
Ավելին, նոր «փորձարարական ցիկլը» սկսվեց Նիկոլ Փաշինյանի մյունխենյան և փարիզյան վոյաժներից հետո։ Վոյաժներ, որտեղ Նիկոլ Փաշինյանի և Բրիտանիայի հետախուզության՝ MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հանդիպումն «առանձին պատմություն է»…. Սակայն նույնիսկ այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իրականում ուկրաինական ճգնաժամը փաստացի պետք է ու կարող է լուծվի «Ալմա Աթայի հռչակագրի տառին և ոգուն» համապատասխան, արմատական է թվում։ «Փաշինյաներենից թարգմանաբար», սա նշանակում է, որ պաշտոնական Երևանը ճանաչում է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանները այն կոնֆիգուրացիայից, որը կար 1991 թվականին։ Դա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ուկրաինայի մաս են։
Երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնությունից մեկնաբանություններ չկային նման յուրահատուկ մեկնաբանության վերաբերյալ։ Սակայն մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է հետևյալը. «Պետությունները, որոնք ճանաչում են Ռուսաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ճանաչում են նաև նրա կազմ նոր շրջանների մուտքը»:
Հայաստանից հնչող հայտարարությունների համատեքստում Մեդվեդևը փաստացի նշում է, որ ուկրաինական պատերազմի իրողությունները չճանաչելը նշանակում է ոտնձգություն Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչն իր հերթին նշանակում է ցանկացած պետության կարգավիճակի իջեցում՝ «գործընկեր կամ նույնիսկ ռազմավարական դաշնակցի» մակարդակից մինչև «ոչ բարեկամական պետություն», իսկ երբեմն էլ բացահայտ թշնամու մակարդակի։
Եթե անգամ այս ամբողջ իրավիճակում մի կողմ թողնենք Mi6-ի ղեկավարի գործոնը և հավատանք, որ տեղի ունեցողը «թաքնված իմաստ» չունի ու որ մենք գործ չունենք սարսափելի քաղաքական էքսպերիմենտի հետ, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև անգամ իրականությունը նկարագրելու լեզուն 180 աստիճանով տարբերվում է միմյանցից, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ զրույցը Մոսկվայի և Երևանի միջև կարող է նմանվել «խուլ ու համրի և կույրի միջև խոսակցությանը»։
Այս համատեքստում հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի՞ Մեդվեդևի հայտարարությանը և կասի, որ Հայաստանը չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի սահմաններից դուրս։
Այս ամբողջ իրավիճակում կա ևս մեկ կարևոր նրբերանգ, որը ուշադրություն է պահանջում. Հայաստանում տարբեր մակարդակների պաշտոնյաներն ասում են, որ դժգոհ են ՀԱՊԿ-ի դիրքորոշումից, քանի որ կազմակերպությունը չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները Ալմայի-Աթայի հռչակագրի շրջանակներում: Նախ, եթե Փաշինյանի և նրա թիմի համար ի սկզբանե պարզ էր Հայաստանի սահմանների կոնֆիգուրացիան, և բոլոր պաշտոնյաները քուն մտան ու արթնացան՝ բարձի տակ դրած Ալմա-Աթայի հռչակագրով, ապա ինչու 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն ինքը համաձայնեց ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման եռակողմ հանձնաժողով Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ: Փաշինյանը 2021-ին չէր ճանաչո՞ւմ Հայաստանի սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրի կոնֆիգուրացիայով:
Երկրորդ՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը «չի ճանաչում տարածաշրջանի երկրների սահմանները Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, ինչպես դա տեսնում է Նիկոլ Փաշինյանը», ապա դա իսկապե՞ս նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է վերադառնալ այն ստատուս-քվոյին, որը հաստատվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունով, որը ոչ միայն հակասում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածություններին, այլև տեղ է թողնում Արցախին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս կարգավիճակ ձեռք բերելու համար, որն իր հերթին 180 աստիճանով հակասում է տարածաշրջանում ներգրավված արտաքին խաղացողների շահերին, որոնց համար Արցախը և հենց Հայաստանը ցատկահարթակ են Իրանի և Ռուսաստանի Դաշնության վրա հարձակումների համար։ Ցատկահարթակ իրանական նավթին «ձեռքը գցելու համար»:
Գրեթե ամենը, ինչ վերը նկարագրված է, այն քաղաքական էքսպերիմենտի դրսևորումն է, որ Փաշինյանն ու նրա մի շարք «անտեսանելի խորհրդականներ» իրականացնում են Հայաստանում։ Իսկ այն, որ էքսպերիմենտը կարող է վատ ավարտ ունենալ Հայաստանի համար, տեսնում և արձանագրում են շատերը….Հենց այս համատեքստում է, որ պետք է մեկնաբանվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բարձրաձայնված վերջնագիրը, որը վերաբերվում է ՀԱՊԿ-ին երկրի անդամակցությանը, այստեղից էլ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կոշտ հայտարարություններն այն մասին, որ «5 տարի հետո Հայաստան չի լինելու»….
Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>