Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Բարի կամք չէ, այլ՝ փալասություն․ բառերը ճիշտ ընտրեք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Փետրվարի 28-ին նախ ԶԼՄ-ները, հետո ԱԱԾ-ն հայտնեցին, որ Սյունիքի մարզում, Տեղ գյուղի մոտ գերի է ընկել ադրբեջանական զիննծառայող։ Մամուլը գրեց երկու ադրբեջանցու մասին, որից մեկը հասցրել էր փախչել։ ԱԱԾ-ն այդ փախչողի մասին ոչինչ չասաց, այլ հայտնեց, թե վնասազերծել է ինքնաձիգով զինված ադրբեջանցի զինվորի: 5 օր անց, մինչ մարդիկ քննարկում էին, թե նրան կհանձնեն, օրինակ՝ 3 տարի պահվող մեր գերիներից հետ կբերեն, ԱԱԾ-ն հայտնեց, որ զենքով Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին որպես բարի կամքի դրսևորում, հետ կտան։ Քննչական կոմիտեն էլ հայտնեց, իբր բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողություններ են արել ու պարզել, թե ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի է դիմել, մոլորվել ՀՀ տարածքում։ Դրա համար էլ դիմել են դատախազին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, դատախազը բավարարել է։

Ուզում եմ հիշեմ, մերոնցից, այ էն որ ձեր դեմ բողոքի ցույց էին անում, բան չարած՝ բերետներին ուղարկում էիք բռնեն, ձերբակալեն, հետո ափալ-թափալ կալանքի եք տանում, թե՝ դե թող մեկուսացման մեջ մնա, մինչև քննչական գործողությունները կանենք, բա դե նրանցն էլ արագ անեիք, պարզեիք որ մեղք չկա, բաց թողնեիք։ Չէ է, նրանք հայ են, այն էլ՝ հայրենասեր, թասիբով, մեղքները այն է, որ չեին կարողացել հանգիստ տանը նստել, երբ Արցախ էիք հայաթափում Ալիևի հետ, ելել էին ոտքի, բողոքում էին, որ հայկական պետության իշխանություն լինելով՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելով, մեն մենակ թողեցիք Արցախի ժողովրդին, թե՝ մենք կհետևենք։ Այ դրանց վռազ-վռազ կալանքի տարաք, իսկ ադրբեջանցուն, չանցած 5 օր, հետ ուղարկեցիք Բաքու, իր մոր գիրկը։

Փաստորեն, այս աբսուրդ որոշման կատարողներն են՝ ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն, դատախազությունը․ սա ՀՀ իրավական իշխանությունն է, որը շատ բարեգութ է ադրբեջանցի դիվերսանտի նկատմամբ ու խիստ դաժան է ադրբեջանցիների դեմ կռվածների ու հաղթածների նկատմամբ։ Սա էն հարցն է, որ ՔԿ-ն պարտավոր է բացատրել՝ ի՞նչ «ապացուցողական գործողութան» շնորհիվ է պարզել, որ դա դիվերսանտ չէր։ Ադրբեջանցին զենքով մտել է Հայաստան։ Էդ մի հոգուն երկու օրում էդ ի՞նչ բազմաթիվ քննչական գործողություն եք արել ու ինչ ապացույց եք ձեռք բերել․ ինքն է ասե՞լ։ Ասել է մոլորվել եմ տարածքում, հավատացել ե՞ք։ Ամիսներ առաջ Հայաստանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ զինվորը մոլորվել է․ Ադրբեջանում դատում են, ասում են դիվերսանտ ես։ Իսկ էդ ադրբեջանցին կարող է հատուկ հանձնարությա՞մբ էր եկել, հերոսանալո՞ւ էր եկել։ Տեսել էր էն մի ոճրագործը եկավ Սյունիքում մարդ սպանեց, Հայաստանը հետ ուղարկեց, էն մի ոճրագործը պատերազմի ժամանակ ծերունու էր սպանել, բռնեցին բաց թողեցին, ինքն էլ էր որոշել նման մի բան անել։ Ուղղակի շուտ բռնվեց, բայց մեկ է հետ հանձնվեց։ Ինչ է եղե՞լ որ, փորձը, փորձանք չէ։

Որտե՞ղ է այդ ադրբեջանցին գերեվարվել․ Տեղ գյուղի մոտ․ որտեղի՞ց․ ադրբեջանական դիրքերից․ ադրբեջանական դիրքերը ո՞րտեղ էին գտնվում՝ հայկական հողի մեջ։ Նրանք մտել են մեր հողի մեջ, օկուպացրել են, դիրք են դրել․ այսինքն՝ էնտեղից բռնվող ցանկացած մեկը օկուպանտ է, հանցագործ է․ եթե անգամ նա փախել է, ինչը չեմ հավատում, միևնույն է՝ նա հանցագործ է։ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրից բռնված ցանկացած ադրբեջանցի օկուպանտ է, անկախ էն բանից՝ ոնց է լքել դիրքը։ Ու դատախազությունը քրեական գործ ունի հարուցած հայկական տարածքը օկուպացնելու մասով։ Հիմա էդ օկուպանտներից մեկին բռնել է, ասում է՝ մենք պարզեցինք, որ դու անմեղ ես, գնա։

Լո՞ւրջ, իսկ զենքերը վերադարձրել ե՞ք, թե չէ։ Իսկ ուղեկցե՞լ եք մինչև սահման, թե՞ թողել եք ինքն իրեն, պլյուս մինուս 50 մարդ սպանելով գնա։ Իսկ կարողա՞, փոխհատուցում էլ վճարեք հանիրավի 5 օր մեկուսարանում պահելու համար։

Այո, իհարկե ծաղրում ենք, ու գիտե՞ք ինչու․ ադրբեջանցի դիվերսանտին հանձնելով՝ Հայաստանի ՔԿ-ն, ԱԱԾ-ն, դատախազությունն ու Նիկոլ Փաշինյանը վճիռ կայացրեցին մեր գերիների նկատմամբ։ Ադրբեջանում այսօր կա 23 հաստատված գերի, որոնցից 6-ը վաղուց գերի տարվածներն են, 17-ը՝ 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Ոչ հաստատված տվյալներով՝ ևս 80 գերի ունենք։ Հենց հայկական կողմից մի հատ թեկուզ ծիտիկ է անցնում ադրբեջանական կողմ, ասում են դիվերսանտ է և 15 տարի տալիս։ Երբ դու նրան բաց ես թողնում, չես դատում ու ասում ես նրա արարքում հանցանք չկա, նշանակում է, որ դու ընդունում ես, որ մերոնց Ադրբեջանում դատում են, որոնվհետև նրանց արարքում հանցանք կա, թե չէ՝ Ադրբեջանն էլ բաց կթողներ։ Ծնողներ, ովքեր գերի ունեն հիմա Ադրբեջանում կամ ունեցել են, իշխանությունն անուղղակիորեն ընդունում է, որ ձեր տղաներն արժանի են եղել այդքան ժամանակ գերության մեջ մնալու համար։

Լավ բռնել էիք, ինչո՞ւ չփոխանակեցիք մեր գերիների հետ։ Զենքը ձեռքին մտել էր, ծանր մեղադրանք առաջադրեիք ու փոխանակեիք օրինակ՝ Վագիֆ Խաչատրյանի հետ․ սրտից հիվանդ մարդ է, բռնել են, թե՝ Խոջալու ես արել․ բա նրան մեղադրանք առաջադրեիք 44-օրյա պատերազմում սպանությունների համար, պապերի՝ Սումգայիթում կոտորած անելու համար։ Ինչ-որ բանի համար դատեիր շատ ծանր մեղադրանքով ու փոխանակում անեիր․ այս պահին, երբ դու 23 հաստատված գերի ունես Ադրբեջանում, ադրբեջանցի զինվորի բռնել բաց թողնելը աբսուրդ է, ես բառ չգիտեմ, որ նկարագրեմ, թե ինչ է։

Ինչ է՞, Ալիևն է անձամբ զանգել ասել հլը շուտ արա, մինչև առավոտ դիվերսանտիս ճամփես գա, թե դուք եք արդեն տենց պատրաստակամ նրա ուզածներն իսկույն իրականացնելու։ Էս ի՞նչ բան է։

Էսօր մի աբսուրդ եմ լսել ՔՊ-ական պատգամավորից, ասում է՝ համաձա՞յն եք գերիներին բերենք, բայց Զանգեզուրի միջանցք տանք։ Այ քեզ բան, էս ի՞նչ ընտրության առաջ եք կանգնեցնում։ Հլը 2021 թվին եք խոստացել, որ երկու ամսից պետք է գերիներին բերեք։ Բա եթե իրենք քո գերիներին Զանգեզուրի միջանցքի հետ են փոխանակում, դու էլ իրենց գերուն Շուշիի հետ փոխանակեիր։

Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 21-ին․ Ռուսաստանում բռնվեց ադրբեջանցի ոճրագործ, որը 44-օրյա պատերազմում ռազմական հանցագործություն էր արել, տեսախցիկների առաջ։ Իբր՝ Հայաստանի պահանջով է բռնվել՝ Հայաստան ուղարկելու համար։ Ժամեր անց էդ ոճրագործին հանձնեցին Բաքվին ու գերիշխող տեսակետն այն էր, որ այստեղից են ասել՝ հանձնեք թող գնա, մենք խաղաղություն ենք ուզում, խաղաղության պայմանագիր, խաղաղության խաչմերուկ, առևտուր, էժան պոմիդոր, չերեզ Բաքու Մոսկվա և այլն։ Հիմա, երբ հենց Հայաստանում բռնում ու բաց են թողնում ադրբեջանցի դիվերսանտի, հասկանում ենք, որ ամեն ինչ ՀՀ իշխանության տակն է։ Այսպես կոչված «մերոնք» են ամեն բան անում, որ դրանց գլխից մազ չընկնի․ դա էլ նրանից, որ կա՛մ շատ են վախենում Ալիևից, կա՛մ ահավոր հարազատի պես են վերաբերում: 2020 թվականին ադրբեջանից գերիներ էին բերել, սաղի մարմիններին հետքեր էին բռնության։ Գերի էին բերել արդեն մահացած, Բաքվում տանջանքներից մահացել էր, սպանել էին․ նրանք մերոնց խոշտանգում-սպանում են, դուք առոք-փառոք ուղարկում եք իրենց ոճրագործներին ու մեզ հետո համոզում եք, որ դուք Հայաստանի ու հայ ազգի շահերի համար եք աշխատո՞ւմ։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունն իր անպատասխանատու, անհասկանալի քայլը բնորոշում է որպես բարի կամքի դրսևորում։ Որպես բարի կամքի դրսևորում՝ քարտեզները հանձնեցիր, մարդասպաններին հանձնեցիր, Արցախն էլ ճանաչեցիր ու հանձնեցիր, էլի որպես բարի կա՞մք։ Բայց արդյո՞ք ձեր արածը ուրիշ անուն չունի․ բարի կամք դրսևորում են ուժեղները, հաղթածները․ երբ մեկը անընդհատ կզում ա, դա բարի կամք չէ, դա փալասություն է, դա դավաճանություն է, դա աղաչանք է, որ իրեն բան չասեն։ Դա խեղճություն է։ Ո՛չ կարողանում ես թշնամություն անել, ո՛չ կարողանում ես բարեկամություն անել, ո՛չ կարողանում ես դաշնակից լինել, ո՛չ էլ կարողանում եք իշխանություն լինել, ներկայացնել հայի շահը։ Դուք հլը որ թշնամու շահն եք առաջ տարել, այսքան ժամանակ, ուրիշ ոչինչ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>