Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
16
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանը ամենահետևողական գործիչը դուրս եկավ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Մեզ՝ բոլորիս, իսկապես շատ է անհանգստացնում Հայաստանի անվտանգության վիճակը, հատկապես արտաքինը, որովհետև ներքինը մի նորմալ ղեկավար ունենանք, ձեռքը կխփի սեղանին ու կլուծվի, թե՛ էս ահռելի թալանի հարցերը, թե՛ մյուս բեսպրեդելները․ արտաքինը էս պահին անլուծելի է դառնում գնալով։ Գուցե ես չեմ պատկերացնում, պատկերացնողը պատկերացնում է․ համենայն դեպս, բավականին բարդացրած է, կետեր ու գծեր անցած է, մթնոլորտ է փոխված, անվստահությունը ամենուրեք է։ Տեսեք, եթե էսօր ասում ենք պետք է այս ու այս քայլերն անել, վաղը արդեն ընդամենը մեկ կամ կես տարբերակ է մնալու անել։  Հայաստանի ԱԺ նախագահ աշխատող Ալենը այսօր մի բան է ասել, որին ուզում եմ անդրադառնալ։ Ասում է ի՞նչ արտահերթ ընտրություններ՝ մենք առաքելություն ունենք՝ Հայաստան ու տարածաշրջան խաղաղություն բերել։ Խաղաղության բառը ՔՊ-ի կատարմամբ նույն է, թե արդարություն բառը սերիական մարդասպանի կատարմամբ, բարոյականություն բառը Թաիլանդի ամենահայտնի հասարակաց տան ամենազբաղված աշխատողի կատարմամբ։ Խաղաղություն բերելը կարող է լինել ՔՊ-ի երազանքը, բայց իրականություն․․․ Իրականությունը տեսել ենք, տեսնում ենք։ Այսօրվա ՔՊ-ական իշխանությունը առաջ ապրել է խաղաղ Հայաստանում ու կարծում եմ՝ չեն էլ հասկանում, որ այն, ինչ տեսել են իրենք և այն, ինչ առաջարկում են իրենք, որքան տարբեր են։ Արդեն խաղաղություն ասելով չեն էլ կարողանում մարդկանց խաբել․ ինքս 2022 թվականից բազմիցս տեսնում եմ մարդկանց դեմքի արտահայտության փոփոխությունը, երբ ՔՊ-ականները արտասանում են խաղաղություն բառը։

Ալեն Սիմոնյանն ասում է՝ առաքելություն ունեն։ Ի՞նչ առաքելություն․ եկեք անդրադառնանք դրան։ Օրերս մի գրառում էի արել այն մաիսն, որ 2018 թվականից ի վեր շատերս ենք բավականին ճշգրիտ գնահատական տվել Փաշինյանի իշխանությանը։ Ասում էինք՝ եկել է Արցախը հանձնելու, եկել է բանակ քանդելու, Հայաստանին Ռուսաստանի հետ թշնամացնելու, միայնակ թողնելու, եկել է ազգային դիմագիծը խեղելու, նրանցից պոկելու, թուրքերի գիրկը գցելու և այլն։ Վստահ էինք, որ իրենց առաքելությունը դա է։ Դա չի՞։ Այդպես չե՞ն անում։ Չե՞ն անում այն, ինչի մասին ասում ու աղաղակում էին բազմաթիվ փորձագետներ։ Առաքելությունը ավելի շատ դրական բառ է՝ միսիա է, առաջ գնալու նպատակադրում է․ ես կօգտագործեմ առաքելություն բառի հետևյալ իմաստները՝ հանձնարարություն, առաջադրանք։ Երբ Ալենն ասում է՝ մենք առաքելություն ունենք, այո, իրենք ունեն հանձնարարություն, իրենք ունեն առաջադրանք ու անում են։ Փաստացի երեքն էլ արել են՝ Արցախը հանձնել են, մեր անվտանգությունը թուլացրել են, ռազմական գործընկերությունը վերացրել են, լեզվի, պատմության, եկեղեցու, ինքնության դեմ գրոհներն էլ մշտական են։ Փայլուն արել և կատարել են, իրենց առջև դրված առաջադրանքները, որին իրենք ասում են առաքելություն։ Դուք հանձնել եք Արցախը, թշնամուն հանձնել եք ՀՀ տարածքում սահմանների կարևոր դիրքեր, որտեղից թշնամին չի պատրաստվում դուրս գալ, դուք, ձեր ղեկավարման ժամանակ է, որ մեր բանակը այս օրին է, որ էնտեղից մտնում մեր քաղաքացիների են առևանգում, անասուն տանում հարյուրներով կամ չեն թողնում գյուղացիները հող մշակեն, կամ դրսի ներդրողը գործարան սարքի, էդ օրի եք հասցրել բանակը, իսկի 90-երի սկզբերին էս օրին չէինք։ Դուք եք, ձեր շնորհիվ է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ամենից ցածր մակարդակի վրա են, էդ խաղություն, թալանը հետ կբերենք լավ կապրեք, դրանք ընդամենը լոլոներ են, թե՛ մեկը, թե՛ մյուսը այնքան հեռու են իրականությունից, որ հիմա անգամ շատ էլ ուզենաք, չեք էլ կարող անել։

Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանի մոտեցումները չեն փոխվել, ինչ կար մտքին դեռ 1998 թվականից, իր հոդվածներում՝ բոլորը նույնն են մնացել։ Արցախն ազատագրելուց 5 տարի անց՝ 1999 թվականին, լրագրող Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է»: Դեռ 15 տարի առաջ բանտում գրած գրքում գրում է, որ ճիշտը հողերը հանձնել է, 2018 թվականին իրեն հնարավորություն տրվեց դա անելու, արեց՝ զուգահեռ իհարկե, հայրենասիրական ճառեր ու կենացնել ասելով, ծափահարությունների տակ։

Նիկոլ Փաշինյանը բերել էր Ազգային ժողովի նախագիծ հեղափոխությունից կարճ ժամանակ առաջ, ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալու մասին։ Դարձավ վարչապետ, ասաց չէ, ի՞նչ եք ասում, հո ես պատգամավոր Փաշինյանը չեմ, ոչ մի դուրս գալ, ոչ մի վեկտորի փոփոխություն։ Բայց 2018 թվականից, հենց Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց ի վեր ասել ենք՝ Նիկոլի դիրքորոշումը չի փոխվել․ խնդրեմ, դուրս գալուց մի քայլ ենք պակաս։ Հիմա կասեք՝ մենք ի՞նչ մեղք ունենք, որ ՀԱՊԿ-ը իրեն լավ չի պահում։ Ես էլ հարց կտամ՝ իսկ ո՞վ մեղք ունի, իսկ ո՞վ, ի՞նչ արեց, որ բոլորը ինադ ընկան մեզ հետ, իսկ ինչո՞ւ սկսեցին անլուրջ վերաբերվել մեզ, իսկ ինչո՞ւ ավելի շատ մտերմացան Ադրբեջանի հետ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։ Այդպես չի եղել ոչմի իշխանության ժամանակ, այ էդ առաքելությունը, եթե կարելի է այդպես ասել, Փաշինյանը փայլուն կատարել է։

Ինձ, որ ամեն օր զբաղվում եմ քաղաքական ուսումնասիրություներով, վերլուծություններով, չի ներկայացվել մեկ հիմնավորում, թե ինչ է Հայաստանը շահելու ՀԱՊԿ-ից դուրս գալով կամ տեղը ո՞վ է գալու։ Միայն թե չասեք՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած ՊՆ-ն մեզ իզորու է պաշտպանել։ Խնդալներդ էլ եկավ, չէ՞։ Իսկ ո՞վ կտուժի բացի մեզանից, ինչ է՝ ՀԱՊԿ-ը կքանդվի՞։ Ռուսաստանի բանակը կլուծարվի՞, կընկնի մեր օրի՞ն։ Խնդում եք, չէ՞։ Իհարկե, ոչմեկին էլ, ոչինչ էլ չի լինի։ Իսկ ի՞նչ կլինի Հայաստանին։ Իսկ սա, վախենում եմ մտածել։ ՀԱՊԿ-ը մեր սահմանները երբեք չի պաշտպանել, մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները մեզ անվտանգային երաշխիք են եղել․ սաղ, ինչ կար, փչացրել են, հիմա մնացել է վերջինը, վերջնականապես թշնամանալ աշխարհի հզոր երկրի հետ։ Մեր թշնամիները մեզ քիչ էին, մեկին էլ ավելի հզորին էլ ավելացնենք, տեսնենք՝ հիմա ինչ ա լինում։ Հայաստանի վարչապետը Ադրբեջանից վախենում է, բայց աշխարհի ամենահզոր բանակներից, գերտերությունից, Ռուսաստանից չի վախենո՞ւմ։ Տարօրինակ չէ։ Ուրեմն եզրակացությունս այն է, որ ոչ թե չի վախենում, չգիտեմ՝ դուխով է․ ոչ, ընդամենը հանձնարարությունն է այդպիսին, որովհետև հակառակ բացատրությունը ելնենք երկինք, իջնենք ներքև, չկա։

Սա շատ կարևոր է, պետք է ըստ արժանվույն գնահատվի, որը կարծում եմ, չի արվում։ Փաշինյանն ասում է՝ մենք սառեցրել ենք անդամությունը․ սա գլխավոր նախադասությունն է․ մնացածը քննարկում են՝ օրենքով այդպես չէ, այսպես է, պետք է հայտ ներկայացնես, ընթացակարգը թույլ չի տալիս և այլն։ Դա ձևական կողմն է․ իրականությունն այն է, որ այս մարդը խզել է կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Վերջ։ Թե փաստաթղթով երբ ձևակերպում կստանա, ժամանակի հարց է, չպետքական հարց է։ Վերջ իվերջո, նրա ինչի՞ն է պետք ինչ-որ բանի օրինականությունը․ ինչի Արցախ հանձնելը, Ադրբեջանի մաս ճանաչելը, էդ ո՞ր օրենքով էր անում, ո՞ր օրենքով էր, Քելբաջար, Լաչին և այլ Արցախի հսկայական շրջաններ իր ստորագրությամբ նվիրում Ալիևին, զորքերն էլ խելոք հետ էր քաշում, որ առանց մի կրակոցի մտնեն։

Խոստովանենք էլի, որ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ամենահետևողականը բոլորից։ Նա ինչ ասում է (ասել է, գրել է) հետևողականորեն անում է։ Մի անգամ ասում էր՝ ես ինչ գրել եմ 91 թվից, էդ հոդվածներին հո օրենքի ուժ չենք տա։ Այո, տալիս է։ Իհարկե՝ խոսքը չի գնում էժան պոպուլիստական խոստումների մասին, որոնցով տարիներ շարունակ լցրել է իրեն ընտրողների գլուխները․ ո՛չ։ Դրանք չի արել ու չի էլ անելու, դրանց վրա թքած ունի։ Անելու է հենց այն, որի հանձնառությամբ եկել է, որի անունը Ալենը դրել է առաքելություն։ Խոսքը իր ներքին համոզմունքների, գաղափարների մասին է, որոնք իրականացնում է՝ Արցախը բեռ է, բանակը վտանգ է, Արարատը մերը չէ, ռուսները թշնամի են, թուրքերի հետ պետք է բարիշել, մոռանալ Ցեղասպանությունը և այլն։

Ուղղակի ինքնախաբեություն է մտածելը, թե Փաշինյան վարչապետը չի կարող ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի մտքերով առաջնորդվել, պետական շահ, գործընկերներ և այլն։ Նրանք, ովքեր Փաշինյանի հետ աշխատում են, համագործակցում են, բաժակի կամ կլոր սեղանի մասնակիցներ են, այդ թվում նրա միջազգային գործընկերները, պետք է իմանան՝ ով է։ Իհարկե՝ տեղի քաղաքական գործիչները, ընդդիմությունը, ժողովուրդը ևս։ Զարմանում էին, դեռ էն ժամանակ, որ ինձ ասում էին, դե հո թուրքի բերան չի հասցնելու երկիրը։ Վայ, միամիտներ, այո՛, հասցնելու է։ Դրա մասին բազմիցս ասել է, բավականին ուղիղ։ Նա ասել է ուղիղ ինչ է անելու․ այո՛, մեր երկիրը հանելու է ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ, ռուսական բազան էլ է հանելու՝ անպայման, ռուս սահմանապահներին էլ է հանելու, մեզ թողնելու է տկլոր, բոբիկ, անօգնական, վերջում էլ ասելու է, օրինակ․ Թշնամուց ընկեր մեկ քայլ է, կամ սենց մի բան կասի՝ ով մեզ մորթում էր, այսօր կպաշտպանի։ Կամ որ ավելի հավանական է՝ մեզ համոզել են, որ թուրքը մեզ թշնամի է, նրանք միշտ են մեր բարեկամը եղել․․․ Ու այսպիսի ցնդաբանություններ․․․ Ինչ է, հնարավոր չէ՞, հլը բացեք տսեք վերջերս ինչեր է ասել, որ 2018-ին անհնար էր այդպիսի մտքերի գոյությունը։

Կարճ ասած՝ այս ընթացքում շատ բան է փոխվել աշխարհում, Հայաստանում, ամեն երկրում, աշխարհն ինքը փոխվել է, էլ առաջվանը չէ․ բայց Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, որ կային 1990-ականներին դրանք չեն փոխվել, շատ հին են մնացել։ Ի՞նչ ասեմ, եթե ես թշնամական հատուկ ծառայությունից լինեի, ստեղ հավաքագրելու լինեի գործչի՝ հակազգային, պրոթուրքական քաղաքականություն տանելու համար, է հենա պատրաստի կադր էր, գաղափարապես պատրաստ, դեռ այն ժամանակներից։ Թե չէ, առաքելություն․․․ Ի՞նչ առաքելություն, դուք վաբշե խաբա՞ր եք՝ դուք ու՞մ համար եք, ի՞նչ անում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>