«Խոպան գնացած մեր հայրենակիցներից Հայաստանի իշխանությունը հարկ է ուզում». Հոխիկյան
Դիտել նաև
«Նիկոլի ներկայությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը հնչեցնելը կատաղեցրել է իշխանական ամբողջ թիմին»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդդիմադիր Գյումրին Նիկոլի ոհմակից ազատվելու կարևոր կենտրոն է»․ Նաիրի Հոխիկյան
«Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս»․ Նաիրի Հոխիկյան
«Վարդենիսում ասում են՝ Տարոն քահանան աբիժնիկ էր Վեհափառից»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդամենը 8-9 ամիս առաջ էին ադրբեջանցիները կրակում գյուղացիների տների վրա». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանում արտագնա աշխատանքի, խոպան գնացած մեր հայրենակիցներից Հայաստանի իշխանությունը հարկ է ուզում։ Արդեն մի շարք մարդկանց ծանուցագրեր են ուղարկվել՝ պահանջելով վճարել 2021-2023 թվականներին ՌԴ-ում արտագնա աշխատանքից ստացած եկամտահարկ։
Այսինքն մարդը իր երկրում աշխատանք չունենալու պատճառով ամիսներ շարունակ դրսում ապրի ու չարչարվի, ապրելու միջոց վաստակի, գա Հայաստան, այստեղ էլ իշխանությունը փողերը վերցնի ձեռքից՝ հարկի տեսքով։ Եթե դուք կամ ձեր մտերիմները ևս ստացել են այդպիսի ծանուցագիր պահանջներ, խնդրում եմ տեղեկացրեք»:

