Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը
14
Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում... «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Անմխիթար վիճակում է Վարդաշեն 127Ա շենքը․ բնակիչները տարիներով վճարել են, բայց շենքը դարձել է ավելի վթարային (տեսանյութ) Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը

Ի՞նչ «մեսիջ» էր Նիկոլ Փաշինյանն ուղարկել իրավապահներին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավարն էր։ Դրանից հետո ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ Ալեն Սիմոնյանը հրաժարական է տալու: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանին առաջարկել են թիմը մաքրել «առաջին պլանի» այն գործիչներից, որոնք ակնհայտ արևմտամետ չեն, ավելին՝ որոշակի կապեր ունեն ռուսական պաշտոնական քաղաքական շրջանակների հետ:

Ըստ այդմ, թվում էր՝ այս պատմությունը «հիանալի» հնարավորություն կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի համար՝ «ազատվել» Ալեն Սիմոնյանից: Սակայն ուշագրավ է, որ ամբողջ ՔՊ խմբակցությունը փաստացի աջակցեց Սիմոնյանին՝ Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնելով: Խնդիրն այստեղ նույնիսկ երկակի ստանդարտները չեն: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունում հազիվ թե որևէ մեկն ինքնուրույն նման քայլի գնար, ուր մնաց թե փաստացի ողջ խմբակցությունը: Այդպիսի որոշումներն իշխանական կուսակցությունում չեն կարող կայացվել առանց Նիկոլ Փաշինյանի ոչ միայն իմացության, այլ նաև ուղիղ ցուցումի:

Կան կարծիքներ, այդ թվում՝ հենց իշխանության ներսում, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանն իրավապահներին «մեսիջ» է ուղարկել, այն է՝ որոշակի «կարմիր գծեր» չի կարելի անցնել: Ըստ տեղեկությունների, պատահական չէ, որ հենց երեկ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող երկու մեղադրյալի, այդ թվում՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հավելենք, որ, ըստ մեր աղբյուրների, այն տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանի հարսն ազատ է արձակվել «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տալու «շնորհիվ», իրականությանը չի համապատասխանում. իրականում, մեր տեղեկություններով, Աշոտ Հովհաննիսյանի դեմ ընդհանրապես ոչ ոք ցուցմունք չի տվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>