Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան
16
Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Պատերազմ Արցախում
Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում

ՏԵՂԵԿԱՆՔ № 32՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

07․06․2018թ․, ելույթ Ազգային ժողովում 

Խոստում - Մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ ունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։ Գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում. Եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր ժամանակների նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ: 

Իրական պատկեր - Մի քանի քրեական գործեր բացվեցին նախկին պաշտոնյաների՝ բանակում չծառայած որդիների մասով, օրինակ՝ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների մասով, սակայն այդ գործերը կարճվեցին՝ հօգուտ հիշյալ պաշտոնյաների։

Բազմաթիվ են փաստերը հետհեղափոխական շրջանում պաշտոն ստացած ՔՊ-ականների, նրանց զավակների՝ բանակից խուսափելու մասով։ Բանակից խուսափած ՔՊ-ականներին Yerevan.Today-ը ծավալուն անդրադարձ է կատարել, որին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Բանակում չեն ծառայել ՔՊ-ական պատգմավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդինԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։ Այս մասին անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 8»-ում։  

Ի դեպ, բանակից ազատված լինելու աղմկահարույց փաստեր հրապարակվեցին օրերս՝ ՔՊ ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածուի վերաբերյալ։ Մասնավորապես, փետրվարի 7-ին խորհրդարանը քննարկեց ԲԴԽ անդամի պաշտոնում Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը մինչ այս գրել էր, որ ՔՊ առաջադրած վանաձորցի փաստաբանը, որը ծնվել է 1976 թ. 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա և այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որը երկու երեխա ուներ:

Մինչդեռ Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում։ Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել:

Խորհրդարանում այդպես էլ բացատրություն չտրվեց, թե ինչպես է ազատվել զինծառայությունից։ Այնուամենայնիվ, ՔՊ-ականները 69 կողմ ձայնով նրան ընտրեցին։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի խոստումը, կոչը՝ ուղղված զարտուղի ճանապարհով բանակից խուսափածներին, հենց նույն ՔՊ-ն անտեսեց։

 

21.11.2018թ․, Հանդիպում՝ գործարարների հետ

Խոստում - Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը

Իրական պատկեր - Մամուլը բազմիցս անդրադարձել է կառավարության տարբեր օղակների շռայլ, հաճախ՝ անարդյունավետ և չարդարացված ծախսերին։

Նշենք միայն ընթացիկ տարեսկզբին արված հրապարակումներից մի քանիսը․

11․01․2024թ․ հրապարակվեց, որ Հանրապետության հրապարակի շատրվանների ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետը ծախսել է 79 մլն դրամ՝ հարկատուների գումարներից։

17․01․2024թ․ հրապարակվեց, որ Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար, չի գործում։ Այն կլառուցվել է 2020 թվականից, շահագործման հանձնվել՝ 2023-ին։ Գրվեց, որ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով։ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, քանի որ Նիկոլ Փաշինյանն էր բացմանը մասնակցելու, և ուժեղացված անվտանգություն էր։ Հիվանդանոցը, սակայն, չի գործում։ Պատճառը հետևյալն է․ «կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։ ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երևանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում»։ Հիվանդանոցը կառուցել են առանց լուրջ հաշվարկների։

17․01․2024թ․ հրապարակվեց, որ «Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառման համար հատկացվել է պետական բյուջեից 11 մլն 60 հազար դրամ, սակայն հիմնկանում մասնակցել են պաշտոնյաների զավակները

17․01․2024թ․, հրապարակվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի հատակը վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։

23․01․2024թ․, հրապարակվեցոր հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 44 մլն դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։

30․01․2024թ․, հրապարակվեց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ Հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։

30․01․2024թ․, հրապարակվեց, որ Երևանի քաղաքապետարանը շալախ տեսակի ծիրանենիներ է գնել մեկ ծիրանենին 19 500 դրամով, այնինչ շուկայական արժեքը 1500-2000 դրամ է։

31․01․2024թ․ հրապարակվեց, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ին 16 միլիոն 755 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտություն իրականացնելու համար: «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությունը հետազոտություն է իրականացնելու ՀՀ 10 մարզերում և Երևանում՝ նախ՝ շուրջ 1200 քաղաքացիների շրջանում վիճակագրական հարցում իրականացնելով, ապա նաև՝ 12 ֆոկուս խմբերի հետ քննարկումներով:

04․02․2024թ․, քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը լուսանկար հրապարակեց և գրեց, որ Երևանյան լճում տեղադրված հեծանիվի կայանատեղիի համար ծախսվել է ամենաշռայլ հաշվարկներով՝ շուրջ 50.000 դրամի շինանյութ, սակայն դուրս է գրվել 800.000 դրամ:

08․02․2024թ․ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է, որի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը և այլն։

Հարկատուների վճարած գումարների շռայլ ծախսումների մասին անդրադարձել ենք նաև «ՏԵՂԵԿԱՆՔ № 3»-ում։

 

27.11.2018թ․, նախընտրական քարոզարշավ Վանաձորում

Խոստում - «Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել: 

Իրական պատկեր - «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։

 

12․06․2021թ․, Նախընտրական հանրահավաք՝ Գեղարքունիքում

Խոստում - Մենք թույլ չենք տալու, որ դատավորների պաշտոնը ժառանգաբար անցնի հորից որդուն։ 

Իրական պատկեր – Թեև նախկինում նման դեպքերը ընդամենը մեկ-երկուսն էին, սակայն Նիկոլ Փաշինյանը ելույթը կառուցել էր՝ ստեղծելով տպավորություն, թե համատարած բնույթ է կրում։

Այս խոստումից ամիսներ անց՝ 20․10․2021թ․, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվեց Դավիթ Արղամանյանը։ Նա Մհեր Արղամանյանի որդին է, որը 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր: 

Դավիթ Արղամանյանը մինչ դատավոր դառնալը 1 ամիս՝ 2016թ․ հուլիս-օգոստոսին, աշխատել էր ոստիկանությունում՝ որպես օպերլիազոր: 2018-19թթ․՝ փաստաբան, հեղափոխությունից հետո՝ 2019-2021թթ․՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական:

Դավիթ Արղամայնաը մինչ դատավոր նշանակվելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր կամ համակիր։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, Արղամանյանը երթի թմբկահարն էր։   

Նշենք, որ Դավիթ Արղամանյանը դատավորների գնահատման համակարգում ունի բացասական՝ -2 վարկանիշ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>