Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը
14
Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում... «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Անմխիթար վիճակում է Վարդաշեն 127Ա շենքը․ բնակիչները տարիներով վճարել են, բայց շենքը դարձել է ավելի վթարային (տեսանյութ) Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը

Պատվերով հարցազրույց, իջեցված Արցախի դրոշ․ Փաշինյանի աղմկոտ հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին վերջերս տված սկանդալային հարցազրույցը թեժ կրքեր էր բորբոքել: Նախ՝ հայտնի դարձավ, որ Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել էին Հանրային ռադիոյից, բացի այս, հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, որ իր վրա է վերցնում Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը ու ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի ունկնդիրներից: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այս աղմկահարույց հարցազրույցից:

Նախ՝ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է որոշել հարցազրույց տալ, վարչապետի աշխատակազմից զանգահարել են Հանրային ռադիո ու ասել, որ պետք է հարցազրույց կազմակերպել վարչապետի հետ: Ավելին՝ Փաշինյանը նաեւ ինքն է ընտրել, թե որ հաղորդավարին պետք է հարցազրույց տա. այս դեպքում խոսքը հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի մասին է: Հանրային ռադիոյի տնօրինությունն առաջարկել է, որ հարցազրույցի ոլորտում ավելի փորձառու մեկն անցկացնի հարցազրույցը, բայց Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հենց տվյալ հաղորդավարի հետ է ցանկանում հարցազրույց ունենալ:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հարցազրույցի նախօրեին՝ գիշերը, քաղաքապետարանից գնացել են Հանրային ռադիո եւ շենքի մոտակայքում տեղակայված Արցախի դրոշը հանել: Հանրային ռադիոյի տնօրինությունը, դա տեսնելով, նախ անակնկալի է եկել, որ Արցախի դրոշը հեռացրել են, ապա կարգադրել է, որ կրկին դրոշը տեղադրվի: Արդեն հարցազրույցի գալիս Փաշինյանը, տեսնելով, որ դրոշն իր տեղում է, բարկացել է ու որոշել ամբողջ հարցազրույցը իսկական սկանդալի վերածել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։

Վերջինս ասաց. «Հարցազրույցի մասնակցած մարդը, տվյալ դեպքում՝ վարչապետը, մեզ համար հանդիսանում է տեղեկատվության աղբյուր, եւ նրա վրա տարածվում են տեղեկատվության աղբյուրի պաշտպանության կանոնները, ուստի կարծում եմ, որ տեղին չէ բացահայտել՝ թե ինչպես է կազմակերպվել հարցազրույցը, կամ ով է կատարել հարցազրուցավարի ընտրությունը. դա մեր ներքին խոհանոցին վերաբերող հարց է: Ինչ վերաբերում է դրոշին, ես հաստատում եմ, որ առավոտյան նկատել ենք, որ դրոշը իջեցվել է. չգիտեմ՝ ովքեր են եղել իջեցնողները. հենց նկատել ենք, նորից տեղադրել ենք այն»: Այսպիսով, մեր ինքնության ոչնչացման կոչերով առանձնացած Փաշինյանի այդ հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան, ընդ որում՝ ամոթալի մանրամասներ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>