Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
12
Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Պատերազմ Արցախում
Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը

507 միլիոն դրամ․ որտեղի՞ց ՔՊ-ին. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Օրերս անդրադարձա կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումների, որոնցից մեկը կառավարության մասին էր, մյուսը՝ կառավարող թիմի։ Բացահայտվել է ոչ միայն աղմկահարույց, այլև աննախադեպ կոռուպցիոն կասկածներով դեպք։ Նիկոլն աննախադեպ բառը սիրում է․ այ սա աննախադեպ է․ 1885 թվականից ի վեր, երբ ստեղծվեց առաջին հայկական կուսակցությունը, էդ անցած 140 տարում էսպիսի բան չէր եղել, որ կուսակցության, այն էլ՝ իշխող կուսակցության մեջ սենց բոյի կոռուպցիոն սխեմա բացահայտվի։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն դրամահավաք է անում և հավաքում է կես միլիարդ դրամ։ Այն ժամանակ ոչ մեկ էդպես շատ չզարմացավ, ասին դե իշխանություն են, սաղն էլ փող ունեն, տվել են, օրենքի մասով հաստատ պահած կլինեն ամեն բան։ Հիմա հետաքննող լրագրողները պարզում են, որ դա հավաքվել է խայտառակ կասկածելի սխեմայի միջոցով։ Այսպես, համաձայն օրենքի, մեկ հոգին, նման դեպքերում, 2,5 միլիոն դրամից ավելի իրավունք չունի փոխանցել։ Ու ՔՊ-ն դիմել է իր սիրելի ժողովրդի օգնությանը, բայց՝ ինչպես միշտ, էդ ժողովրդից թաքուն, անգամ նրանց կամքին հակառակ։ Քաղաքացիները ոչ թե նվիրատվություներ են արել ՔՊ-ին իրենց միջոցներից, այլ, ըստ երևույթին, եղել է նախապես մուծված, ինչ-որ ճանապարհով ձեռք բերված, գուցե օլիգարխի նվիրած գումար, և քաղաքացիներից, առանց իրենց իմացության, անձնագրերը վերցրել են, գուցե վերցրել են բանկային հաշիվները ու գումար փոխանցել։ «Ինֆոքոմը» հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունները կասկածելի են, իսկ նվիրաբերված ֆինանսների մեծ մասը՝ անհայտ ծագում ունեն։

Երեկ Նիկոլն ասում էր՝ ուրեմն մենք թափանցիկ ենք, որ էդքան բան հնարավոր է եղել բացահայտել։ Բոլորովին ոչ․ մամուլը դիմում է ՔՊ-ին և խնդրում տրամադրել այն 987 մարդու տվյալները, որոնք 507 մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ ՔՊ-ն մերժում է, թաքցնում է, թափանցիկ չէ, Նիկոլ․ տեղեկատվության ազատության կենտրոնը դիմում է դատարան, որից հետո միայն ՔՊ-ն տրամադրում է ցանկը։ Օրինակ չի բացառվում վաղը պարզվի, որ ես, որ սաղ օրը իրենց ինչ ասես ասում եմ, պարզվի, որ իմ անունից էլ է գումար փոխանցվել ՔՊ-ին կամ Աննա Հակոբյանի հիմնադրամին, չէ՞ որ էնտեղ էլ են թաքցնում «նվիրատուների» անունները։

Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք, պաշտոնյաները, ավագանու թեկնածուները ու հետաքրքրում է՝ որ մեկն է իր կամքով, որ մեկը՝ ստիպված, որ մեկը՝ շանտաժով։ Մարդ կա, որի եկամուտը տարեկան կազմել է 700 հազար դրամ, բայց իր անվան դիմաց գրված է, որ 2,5 միլիոն է փոխանցել ՔՊ-ին։ Ավելին, այդ մարդուն որ հարցնում են, ասում է՝ դու որ էդքան փող ունենայիր ՔՊ-ին կտայի՞ր։ Բայց փաստացի իր անունից փոխանցել են ՔՊ-ի, այսինքն՝ Տիգրան Ավինյանին քաղաքապետ կարգելու քարոզարշավին։ Այսինքն, փողը եղել է, մնում էր ինչ-որ մարդկանց անուններով մուտք անել իրենց հաշվին, որ ֆորմալ օրենքը պահեն։ Ես էլ հարցնում եմ, Նիկոլ, Տիգրան, էդ փողը որտեղի՞ց, որտեղի՞ց եք էդ փողը տվել էդ կյանքում տենց փող չտեսած մարդուն, դա ասեք։ Չեն ասում։

Մի բան էլ՝ նվիրատվություն արած ընկերությունների մեջ ման գալով՝ չգտանք էս քանի օրը աղմուկ հանած նշանավոր «Սիներջի» ընկերության անունը։ Հիշեցնեմ, որ փետրվարի 1-ին կալանավորվեց ընկերության տնօրենը, նախկին աշխատակից Անի Գևորգյանը, որը ԱԺ նախագահի եղբոր կինն է։ ԱԱԾ-ն, քննչականը մտան էկոնոմիկայի նախարարություն, ասացին, որ մրցույթ է եղել, ու մասնակիցներիցներին կարողացել են ինչ-ինչ մեթոդներով դուրս թողնել և նրանց փոխարեն հաղթել է 3 անգամ ավելի շատ արժեք ներկայացրած ընկերությունը։

Նիկոլ Փաշինյանի օրոք կոռուպցիոն դեպքերը բացահայտելու պատճառը, որոնց մեջ գումար կա, ինչպես նախորդ անգամ նշեցի, շատերս համարում ենք, որ պատճառն այն է, որ կամ այնքան է ուռած, որ ուղղակի անհնար է չբացահայտելը, կամ էլ չեն մուծվել, օրինակ՝ ամենավերևներում, հասկացաք երևի, թե ովքեր են էդ ամենավերևները։

Հիմա ես նայում եմ ՔՊ-ին մուծված ընկերությունների ցանկը, այնտեղ չկա «Սիներջի»-ի անունը։ Իսկ միգուցե այդ կոռուպցիոն բացահայտումը եղավ հենց չմուծվելո՞ւ պատճառով։ Էդ մրցույթից ովքե՞ր էին օգտվելու՝ ընկերությունը, երևի Ալեն Սիմոնյանի եղբոր ընտանիքը․ օգուտը արել են, չեն մուծվել, դե գնացեք բանտ։ Վաստակ ունեցող մարդը, բազմամիլիոնանոց հիմնարկի ղեկավարը, որի մասին գիրք էլ են գրել, որպես հանցագործ նստած է, անունն էլ չկա ՔՊ-ին դրամ հանգանակածների ցանկում, ես ի՞նչ մտածեմ։

Այսպիսի խարդախության մեջ թաղված լինելու մեջ կասկածվող կուսակցությունը պետություն է ղեկավարում, պետական բյուջեն է տնօրինում միանձնյա, մենք ի՞նչ մտածենք։ Հայաստանում հանքերի մի քանիսը իրենց մասնաբաժնից նվիրեցին կառավարությանը։ Էլի մամուլը պարզում է, որ Լիդիան ընկերության նվիրատվությունը եղել է առանց ընկերության հնարավոր պարտքերի և պարտավորությունների մասով ֆինանսական աուդիտ անցկացնելու, կառավարությունն անգամ չի պարզել նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շուկայական արժեքը։ Լավ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն էլ էդքան բաժնետոմս ու գումար նվիրեց, ո՞ւր է, ո՞ւր է գնացել, ՔՊ-ի մյուս դրամահավաքների՞ն։

Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում իր կուսակցության կոռուպցիայից, պատասխանում է՝ դե դրա համար էլ ասում ենք, որ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, որ մի պաշտոնյան միանձնյա և ամեն ինչում չէ, որ կկարողանա թափանցիկություն ապահովել։ Ես արդար եմ, մնացածը սաղ կոռուպցիոներ, մենակ ես եմ պայքարում կոռուպցիայի դեմ, բայց իմ ղեկավարած կուսակցություը կարող ա և կոռուպցիա է անում․ սա էր ասում Նիկոլը, կանգնած իր կուսակիների առաջ։

Հայաստանը որ ունենար անկախ գլխավոր դատախազություն, անկախ ոստիկանություն, անկախ քննչական կոմիտե, անկախ հակակոռուպցիոն կոմիտե, անկախ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Փաշինյանի երեկվա ելույթից հետո սենց լուռ կլինե՞ր։ Ավելին՝ հունվարի 30-ին բացահայտումը եղել է, էսօր փետրվարի 8-ն է, մի ծպտուն լսել ե՞ք։ Հլը թող մի ընդդիմադիր կուսակցության 2000 դրամ փոխանցեին ինչ-որ մեկի կողմից ու նա տեղյակ չլիներ, պատկերացնու՞մ եք։ Մի ընդդիմադիր մի երկու հոգու հետը միտինգի էր բերել, ընկաք հետևից բռնեցիք, թե՝ նյութապես շահագրգռել ա․ բա էս ի՞նչ եք անում։ Ո՞ւր ա դատախազությունը․ թե՞ Նիկոլն ասել ա մեկ հոգի է պայքարում կոռուպցիայի դեմ, սպասում եք, որ էդ մի հոգին ցուցումը տա։ Դուք էլ ե՞ք կոռուպցիայի մեջ իշխանության հետ, դրա համար էլ սպասում եք ցուցումների։

Էս մարդիկ երկիր են ղեկավարում, մեր փողերը, հարկատուի փողերը սրանց տրամադրության տակ են։ Բա ի՞նչ իմանանք էդ փողերը ուր են գնում, ՔՊ-ի ճոխ գրասենյակները Երևանի թանկարժեք փողոցներում ո՞ւմ հաշվին են։ Համահայկական հիմնադրամը փող էր հանգանակել, 100 մլն դրամ մտցրին բյուջե, վստահ ե՞ք, որ էդ փողը չի գնացել 2021 թվականին ՔՊ-ի քարոզարշավին․ եթե սրանք մարդ են գտնում, որի անունից իրենց փող փոխանցեն, բացառվում է՞, որ Համահայկական հիմնադրամի փողերն էլ կփոխանցեն ու կհամարեն համազգային նիրատվություն ՔՊ-ին։ Ոնցոր ինչքան շատ մարդ է հիասթափվում, էնքան շատ մարդու անունից են իրենք իրենց պարգևատրում։ Քաղաքացու հաշիվը վերցրել եք, վրան ձեր փողը գցել ու ձեզ փող փոխանցել իրենից թաքուն։ Չեմ հասկանում, չէ՞ր կարելի ավելի համեստ քարոզարշավ անել․ դե հիմա չեն տալիս ձեզ փող, չեն տալիս, դուք էլ եղածով անեիք։ Բայց ո՛չ, Ավինյանը ուզեցել է ցույց տալ, որ հանուն իր քաղաքապետ դառնալու, մարդիկ հերթ են կանգնել ու քրտինքով աշխատած 2,5 միլիոնները ուզում են նվիրաբերել հանուն իրեն։

Իհարկե՝ ՔՊ-ն ստիպված է դիմել նման քայլի․ հլը պատկերացրեք, մի հատ ՔՊ-ն անի դրամահավաք ու ոչ մի գործարարի չպարտադրեն, ոչ մի օլիգարխի չպարտադրեն, իշխանականի չպարտադրեն, այլ ասեն ժողովուրդ, եկեք ձեր սրտի ուզածի չափով նվիրատվություն արեք ձեր սիրելի ՔՊ-ին, տեսնենք քա՞նի հոգի փող կտա։

Կարճ ասած՝ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները շարունակում են խոսել նախկինում կոռուպցիայից, ընդ որում՝ առանց փաստի, էսօր էլ էր այդպես։ Հարգելի տղաներ և աղջիկներ, հենց հիմա թաղված եք ՀՀ կուսակցական, քաղաքական պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն կասկածելի գործի մեջ՝ փողը կար, մարդիկ եք գտել, որ մուտք անեն։ Որտեղի՞ց էդ փողը։

Հա, ի դեպ, մեկը կար, ասում էր երկու ձեռքերը կկտրի, բայց կոռուպցիա չի անի․ ուշադիր եղեք չկտրի, իր ասած վախտերն ա ոնց որ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>