Ա-ո՜ւ... «չենք վճարի 150»-ններ, կարո՞ղ է, մի հատ էլ... նկարվեք
Դիտել նաև
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու
1 ժամից ավելի սպասում են տրանսպորտի, բայց հույս չկա. Տեսանյութ
Տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն
Արդեն հայտնի է, որ փաշինյանական (ավինյանական) իշխանությունները ցանկանում են Երևանում հանրային վերգետնյա տրանսպորտի (ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձը դարձնել 260 դրամ:
Մոտ 10 տարի առաջ, երբ առաջարկվում էր 100 դրամ ուղեվարձը դարձնել 150 դրամ, շատերը կհիշեն, բողոքի ալիք կազմակերպվեց: Մի խումբ «հայտնիներ» այն ժամանակ այսպիսի ակցիա արեցին:
Հիմա հետաքրքիր է, այդ ակցիայի մասնակիցները կկրկնե՞ն նման մի բան, արդեն՝ «չենք վճարի 260 դրամ» գրություններով:
Ի դեպ, լուսանկարի աջ մասը «կտրված» է, կա ամբողջական տարբերակ, որտեղ երևում է, որ աջից կանգնած է Ալեն Սիմոնյանը, պարզապես համացանցում որոնմամբ գտած լուսանկարն անորակ է:

