ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին
12
Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ Պատերազմ Արցախում
Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին

Ե՞րբ ենք փոխելու կրոնը. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Ի՞նչն է դրդում Փաշինյանին հայտարարություններ անել Բաքվի հետ չհարձակման պակտի ստորագրման մասին:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Այսօրվա վերնագիրը կարող է շատերին սադրիչ թվալ, բայց եթե վերլուծենք 2018 թվականից սկսած մեր անցած ճանապարհը, ապա պարզ կդառնա, որ այս հարցն էլ վաղ թե ուշ կարող է մտնել գործող իշխանության օրակարգ ։

Եկեք միասին հիշենք, թե ինչի միջով ենք անցել 2018 թվականից սկսած.
1. 2018 թվականի գարուն՝ իշխանափոխություն՝ գործընթացում հասարակության լայն զանգվածների ներգրավմամբ։ Սակայն, ինչպես ցույց տվեցին 2020 թվականի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները, առանց «Ազգային ժողովի պատերի հետևում տեղի ունեցող գործընթացների» և այն ժամանակ իշխող խմբի ներսում կոնսենսուսի, 2018 թվականին անհնար էր փոխել իշխանությունը։

2. 2018 թվականի ամառ՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան և բարձրաձայնեց այն ծրագիրը, որը պետք է իրականացներ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ հրաժարվել պատմական կարծրատիպերից։

3. Հետագա տարիներին մենք տեսանք Արցախի դավաճանությունն ու կորուստը (իսկ իշխանություններն արդեն հասել են նրան, որ Արցախի բնակիչների վրա Ալիևի ռեժիմի հանցավոր հարձակման օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, կոչվում է Հայաստանի իրական անկախություն ձեռք բերելու օր.)՝ նախ պատերազմով, իսկ հետո՝ 2022 թվականի Պրահայի կոնսենսուսով։

4. Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության համակարգի փլուզում, որն այսօր առավել ցայտուն դրսևորվում է ՀԱՊԿ գործունեության սաբոտաժով։

5. Հայաստանի ներսում տեղեկատվական պատերազմ ՀՀ դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Միաժամանակ, Թուրքիայի համար բարենպաստ տեղեկատվական ֆոնի ապահովում։ Մենք հասել ենք նրան, որ իշխանության հետ առնչվող փորձագետներն ասում են, որ հենց Թուրքիան է զսպում Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակումներից։

6. Զուգահեռաբար ընթանում է պատմության վերաշարադրման գործընթացը։ Արցախի Ամարասը վերապրեց Լենկթեմուրի ներխուժումը, բայց չփրկվեց «Փաշինյանի ներխուժումից» և անհետացավ պատմության դասագրքից, քանի որ մեր հայկական Ամարասը չի մտնում Փաշինյանի ուզած 29 800 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքների մեջ։

Վերը նկարագրված ամեն ինչ պատմական կարծրատիպերից հրաժարվելու գործընթաց է, որը պետք է ունենա իր տրամաբանական ավարտը։ Այս ավարտը իշխանությունները փորձում են ներկայացնել չորրորդ հանրապետության ստեղծման տեսքով, ինչպես վերջերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Այս գործընթացը, սակայն, կհանգեցնի պետականության կորստի, բայց ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում, Փաշինյանը մինչև վերջ հասարակությանը չի ասի ճշմարտությունը։ Հիմա հայ ժողովրդին համոզելու են, որ Երրորդ Հանրապետության ժառանգության մերժումը, Երրորդ Հանրապետության լուծարումը «խաղաղության դարաշրջանի» նույնանման տարրն է, ինչպիսին է Փաշինյանի առաջարկած «չհարձակման պակտը» Ադրբեջանին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր նախագահի մակարդակով հայտարարեց, որ մտադիր չէ լքել Հայաստանի՝ 2020-2022 թվականներին օկուպացված տարածքները, կարող ենք նշել, որ այս պայմանագիրը (նույնիսկ եթե այն ստորագրվի) պարզապես լեգիտիմացնելու է ադրբեջանական օկուպացիան: Դա կլեգիտիմացնի ու ռազմավարական առավելություն կտա Բաքվին Հայաստանի հետ նոր լայնածավալ պատերազմի դեպքում։

Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին մենք նկարագրում ենք այն 2024 թվականի հենց սկզբից. Ալիևն ու Էրդողանը վերջնականապես և անդառնալիորեն մերժեցին Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգը։ Ինչը, Հայաստանի համար վտանգ ներկայացնելուց բացի, սպառնալիք է նաև Փաշինյանի և նրա՝ իշխանության ղեկին գտնվելու համար:
Հենց այդ պատճառով էլ նա փորձում է իր պաշտոնավարման շրջանը երկարացնել ՝ լիովին կատարելով Բաքվի և Անկարայի բոլոր պահանջները, որոնք առաջ են քաշվում այս պատմական ժամանակահատվածում՝ նա հրաժարվում է ՀՀ անկախության հռչակագրից, որն ընկած է մեր պետականության հիմքում ։

Հենց դրա համար էլ նրան անհրաժեշտ է կազմալուծել Երրորդ Հանրապետությունը. դա ժամանակ է տալիս ևս որոշակի ժամկետով երկարաձգել իր պաշտոնավարումը։
Ակնհայտ է, որ այդ պահանջների կատարումից հետո Բաքուն և Անկարան արդեն նոր պահանջներ կունենան՝ փակել ԱԷԿ-ը, կրճատել բանակի անձնակազմը, հրաժարվել ՀՀ ԶՈւ զինանոցում գտնվող մի շարք ծանր զինատեսակներից, Բաքվի և Անկարայի լիակատար վերահսկողության տակ հանձնել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ վերահսկելու համար, որպեսզի Հայաստանը, հակառակ պայմանավորվածությունների, չզինվի։ Այդ պահանջները կյանքի կոչելը իշխանությանն մեջ լինելու շանս կտա Փաշինյանին և այսպես մինչև վերջ… մինչև Հայաստանի լուծարումը…

Այս նույն ճանապարհին հայ ազգի ողնաշարն ամբողջությամբ ոչնչացնելու համար Ալիևն ու Էրդողանը կարող են պահանջել նաև զանգվածային հրաժարում քրիստոնեությունից։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, կասկածներ ունե՞ք, որ իշխանությունները կարող են գնալ այս քայլին։
Մտածե՛ք այս ամենի մասին….»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>