Օրհներգն ու զինանշանը Ալեն Սիմոնյանի սրտով չեն
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»:

