Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Փաշինյանը քարտեզներ է տալիս, որ ադրբեջանցի զինվորները չզոհվեն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդման այս թողարկման մեջ նշում է. «Երբ նայում եմ, թե միայն վերջին օրերին ինչ ազդակներ է փոխանցել Ադրբեջանը Հայաստանին ու ինչ պատասխան է ստացել Հայաստանից հիշում եմ «Սպարտակ» ֆիլմը ստրուկների մասին։ Ընդամենը մի քանի բան թվարկեմ։

Քայլ 1․ Բաքուն նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ կապված Արցախում էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ։

Քայլ 2․ Ադրբեջանը 4 ամսով երկարացրեց Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը։

Քայլ 3․ Ադրբեջանի իշխանական հեռուստատեսությունն ընդլայնեց այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանը»՝ ներառելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքը։

Հիմա Հայաստանի պատասխանը Ալիևին՝ ԱԱԾ-ն հայտարարում է, որ Հայաստանը, Ադրբեջանի հետ վստահություն կառուցելու համար, ականապատ դաշտերի 8 քարտեզ կտա։ Ու դա մեկնաբանում են որպես հավատարմություն խաղաղության օրակարգին։ Ի՞նչ օրակարգ․ իսկ Ադրբեջանը քեզ հետ խաղաղության օրակարգ ունի՞։ 2021 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ականապատ դաշտերի 972 քարտեզ ու մատյան արդեն տվել են, բայց նորն են տալիս ու արդարանում՝ որովհետև ադրբեջանական զինվորներ են զոհվում ու վիրավորվում, ու Ադրբեջանը մեզ կասկածում է։ Ադրբեջանը քեզնից առևանգածների կալանքի ժամկետ է երկարացնում, ասում է՝ քո էս քաղաքն ու էս եկեղեցին էլ է իմը, Նիկոլը հայտարարում է, թե Ալիևը թաքնված տարածքային պահանջներ ունի ու տալիս է ականապատ դաշտերի քարտեզ, որ հանմկարծ ոչ մի ադրբեջանցի զինվոր պայթյունից չզոհվի ու չվիրավորվի։ Փաշինյան-Պապիկյան զույգը չի կարողանում իր զինվորի կյանքը փրկել, մի շաբաթում 4 զոհ է տալիս, բայց ամեն ինչ անում է, որ փրկի ադրբեջանցի զինվորների կյանքը։

Դրա դիմաց դու բան չունե՞ս ուզելու։ Անցած անգամ քարտեզը տալիս ասացիք Արևմուտքը մարդասիրական միակողմանի քայլ է ակնկալում, դրա համար եմ տալիս․ բա հիմա՞։ Եթե դու ասում ես նոյեմբերի 9-ի թուղթը չի կատարվում, ոչ մեկ չի կատարում պարտավորությունները, մենակ ես եմ կատարում, բա քարտեզներն ինչի՞ ես տալիս, որևէ բան պահանջիր փոխարենը։ Կութ գյուղի միջդիրքային տարածքում արդեն մեկուկես տարի հայ զինվորի դի կա, ՊՆ-ն չի կարողանում հայ զինվորի դիակ բերի, բայց քարտեզ են տալիս, որ հակարծ Ադրբեջանցի զինվորները չզոհվեն։ Դուք պաշտպանության նախարարություն ե՞ք, թե ինչ եք։

Ու ի՞նչ է պատասխանում Բաքուն այս մարդասիրական քայլին․ մեղադրում է Հայաստանին ռազմական հանցագործուրթյունների մեջ ու պահանջում է ճշգրիտ քարտեզներ։ Պետական մի հիմնարկի փոխնախարարը վարչության պետին հանձնարարական էր տվել։ Սա գնում է, մեկ շաբաթ չի քնում, մեկ ամսվա աշխատանքը անում է մեկ շաբաթում, գալիս ներկայացնում, որ լավ աշխատանքի համար գովեստ ստանա, էս մեր փոխնախարարը մի հատ աչքի ա անցկացնում ու գովելու փոխարեն թղթերը ճմրթում է ու սկսոըն հայհոյել, թե՝ էս ի՞նչ ես բերել․ կգնաս, քեզ երկու օր ժամանակ, նորմալ կսարքես բերես։ Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը մեր ԱԱԾ-ին դա էր։ Սրանք ասում են՝ Ալիև ջան, լավ ուսումնասիրել ենք, Արցախի նախկին զինվորականներին հարցրել ենք, Արցախ էլ չեն ասում, Լեռնային Ղարաբաղի, սաղ ճշտել ենք։ Բայց նրանք մի բան էլ մունաթ են գալիս։ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները դարձել են շեֆի ու ենթակայի, չէ մեղմ եմ ասում, ստրուկի ու ստրկատիրոջ հարաբերություն․ եթե ուզում եք իմանալ ոնց են էդ հարաբերությունները, նայեք 1960 թվին նկարահանված Սպարտակ ֆիլմը։ Լրիվ դա է։ Սրանք ամեն անգամ կատարում են պահանջները՝ հույս ունենալով, թե՝ էս էլ հանձնեմ, ինձնից յան կտան։ Լավ անեմ, որ պլեթով չհարվածեն։ Էսքան խեղճ, էսքան մեղկ, էսքան տկար ԱԱԾ, ԱԳՆ ու ընդհանրապես, կառավարություն ես չեմ տեսել։ Քիչ է մնացել Ադրբեջանից ներողություն խնդրեն նախորդ քարտեզներում անճշտությունների համար։

ՔՊ-ականներ, ո՞ւր եք, ինչի՞ ծպտուններդ չի հելնում․ մի քանի գերի պետք է բերեիք, իրար գլուխ ջարդում էիք, թե առաջինը որ մեկդ ֆեյսբուքում գրի էդ մասին․ բա էս մասին բան չունե՞ք ասելու, ծպտուններդ դուրս չի գալիս․ թե՞ խայտառակվելու հերթը ԱԱԾ-ինն էր։

Առավոտ Ադրբեջանը հայտարարում է՝ Արթիկը հնագույն ադրբեջանական քաղաք ա, պետք է վերցնենք, երեկոյան սրանք ասում են՝ ձեզ նվեր ունենք տալու՝ ականապատ դաշտերի քարտեզ։ Արթիկցիներ ջան, ո՞նց եք, ձեզանից էն 4830-ը, 68 տոկոսը, որ 2021 թվականին գնաց ու քվեարկեց, թե բա՝ Ապագա կա, ո՞նց եք ձեզ զգում, երեկ ձեր մասին Բաքվում խոսում էին։ Դրանից առաջ էլ թուրքական հեռուստատեսությամբ էին քարտեզ դրել, որով ամբողջ Հայաստանն էր Թուրքիայի մեջ մտնում։ Նիկոլի օրոք թուրքերն ու Ադրբեջանցիներն արդեն իրար հետ կռվում են, թե Հայաստանի տարածքն այդ երկուսից որ մեկին է պատկանում։ Կադաստրի պետ ունենք․ ասում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դեռ պարզ չէ։ Իյա, իրո՞ք․ բա ասում էիք վարչատարածային բաժանման մասին օրենքով գրած է, որ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան է։ Այսինքն, ոնց Նիկոլին կամ Ալիևին հարմար է, էդպես էլ ներկայացնում ե՞ք։ Որ սահմանամերձ գյուղի բնակիչ է կադաստր դիմում, ի՞նչ եք ասում, հել-գնա, սահմանը պարզ չէ՞։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը Ադրբեջանին հանձնում ականապատ դաշտերի քարտեզները։ Դա կոչվում է սողալով բանակցություն։ Մի հատ նայեք՝ ինչ է Հայաստանը տվել ու ինչ է ստացել․ տվել է Արցախ, տվել է զոհեր, տվել է  գերիներ, հանձնել է նախագահների, հանձնել է զինվորների, հանձնել է քարտեզներ, սահմանադրություն է չեղարկում Ադրբեջանի պահանջով, անկլավներ է տալիս, 200 քառակուսի կիլոմետր Հայաստանից է տվել, և այլն։ Այսքանի դիմաց ի՞նչ է ստացել՝ ոչ մի բան, անգամ հրապարակային բանավոր չեն ասել, թե կճանաչեն 29,800 քառակուսի կիլոմետրը։

Վերջերս մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանն էլի անդրադարձել էր ինքնիշխանությանը՝ նշելով, թե նախկինում ցածր մակարդակ էր։ Եթե էն վախտ ձեր ասածի՝ ցածր մակարդակ էր, հիմա չկա բացարձակապես։ Մինչ Նիկոլը մեր բարեկամ երկրների ու խալխի անկախության տոնն է շնորհավորում, մեր անկախությունը ձեռքներիցս գնում է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>