ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով

Փաշինյանը վրեժ է լուծում՝ քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ. կթանկացնեն նաև տրանսպորտը. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Ժողովրդին տուգանքի մատերիալ չդարձնելու խոստումներ տված իշխանությունը՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերցնելով իշխանությունը, անմիջապես ձեռնամուխ եղավ ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու գործին՝ մի քանի անգամ բարձրացնելով երևանցիների համար սահմանված տուգանքները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 13 անգամ թանկացրեց Երևանի կենտրոնում կարմիր կետագծերի վրա կայանելու տուրքը՝ 12 հազար դրամից հասցնելով 160 հազար դրամի, և միայն դրանով չբավարարվեց։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը, խոսելով երևանցիների համար սահմանված մի քանի անգամ բարձրացված տուգանքների մասին, նշեց՝ պետական տուրքերի ավելացմամբ քաղաքային իշխանությունը չի լուծելու, օրինակ, Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, այսինքն, ստացվում է՝ մտնում է քաղաքացու գրպանը՝ նրան թալանելու նպատակով։
«Օրինակ, կարմիր գծերը թանկացնելով՝ որևէ հարցի լուծում իշխանությունը չի տալիս։ Գների թանկացումը պետք է լիներ վերջին զենքը, մինչդեռ Երևանի համար կան այլ լուծումներ, դրանցից մի քանիսն առաջարկել եմ իրենց. ավտոկայանատեղեր պետք է կառուցել մի քանի հասցեներում՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում։ Օրինակ՝ առաջարկել եմ Մալիբուի այգու հետնամասում մասնավորին տրված տարածքում պետություն-մասնավոր համագործակցությամբ կառուցել 5-6 հարկանի ավտոկայանատեղի, ինչից հետո փողոցներում առաջին գծում մեքենաներ չեն կանգնի, և փողոցի թողունակությունը կավելանա։
Նմանատիպ ավտոկայանատեղի կառուցելու առաջարկ արվել է նաև Շրջանայինի և Մերգելյան ինստիտուտի տարածքում։ Առաջարկները մերժել են, չեն համաձայնում։ Իմ համոզմամբ՝ Երևան քաղաքը բյուջեի խնդիր ունի, և քաղաքացուն իրենց համար դարձրել են տուգանքի մատերիալ։ Կարծում եմ՝ Փաշինյանը վրեժ է լուծում երևանցիներից, որովհետև ՔՊ-ին ձայն չտվեցին, դրա համար էլ Երևան քաղաքին պետական բյուջեից այս տարի գումար չտվեցին, ինչը արել են 2023 թվականին՝ նախընտրական տարում»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով, որ կարմիր գծերի թանկացմանը գումարվում է նաև Երևանի կենտրոնում ստորգետնյա կայանատեղիներում կայանումների համար գների բարձրացումը, իսկ հունվարի 1-ից էլ՝ ուժի մեջ մտած գույքահարկի թանկացումը: Արդյունքում ստացվում է՝ մտել են քաղաքացու գրպանը։
«Ի դեպ, թանկացնում են, բայց նվազագույն որևէ նոր ծառայություն քաղաքացուն չեն մատուցում։ Ստացվում է՝ ամսական 18 հազար դրամ պետք է քաղաքացին վճարի միայն կայանելու համար։ Հավելեմ, որ ստում են քաղաքացուն, թե կարող է օրական 400 դրամ վճարել կայանման համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թանկացումների շղթան այսքանով չի ավարտվելու, քանզի այս իշխանությունը թանկացնելու է նաև հասարակական տրանսպորտը։
Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ մինչև 5 անգամ թանկացել են նաև գիշերը աշխատող առևտրային օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բաղնիքների, մասնավոր գերեզմանատների համար սահմանված պետական տուրքերը։
Երևանի ավագանին չի բարձրացրել խաղատների, շահումով խաղերի, վիճակախաղերի համար սահմանված պետական տուրքը՝ դրանք թողնելով անփոփոխ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>