Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է

«Հրապարակ»-ը գրում է.

Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերեւս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։

Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ եւ հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչեւ հունվարի 1-ը կլուծարվեն նաեւ պետական բոլոր կառույցները։ Ըստ հրապարակման՝ Շահրամանյանը որոշումն ընդունել է՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման։ Բուն հրամանագրի տեքստը չի հրապարակվել, դրա մասին միայն տեղեկություն է տարածվել, նախ՝ ռուսերեն, ապա՝ հայերեն։

Եվ դա հրապարակվել է ոչ թե նախագահականի կայքում, այլ այդ օրերին Ստեփանակերտից ստացվող պաշտոնական լրատվության միակ հարթակ դարձած Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։ Արցախը դատարկվելուց հետո հատկապես հայաստանյան իշխանական շրջանակները պարբերաբար թմբկահարում էին այդ որոշումը եւ պատասխանատվության ողջ բեռը փորձում դնել Շահրամանյանի ուսերին՝ հայտարարելով, որ մեկ հրամանագրով նա մի ողջ պետություն է լուծարել, եւ փորձում էին Արցախը հանձնելու մեղքը եւ մարդկանց զայրույթն ուղղել նրա կողմը։ Մինչդեռ արցախցի քաղաքական եւ հասարակական գործիչները հակադարձում էին, որ այդ հրամանագիրն իրավական ուժ չունի, քանի որ որեւէ հրամանագրով հնարավոր չէ լուծարել որեւէ պետություն, այս պարագայում՝ նաեւ Արցախը։ Այն, ինչպես ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով, նույնկերպ է միայն հնարավոր լուծարել։

Ինչեւէ, տեղեկացանք, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար Սամվել Շահրամանյանն իր ստորագրած որոշումը չեղարկելու նոր որոշում է ընդունել, սակայն այդ մասին չեն պատրաստվում հրապարակային հայտարարել՝ հաշվի առնելով իրենց հնարավոր ակտիվանալու պարագայում հայաստանյան իշխանությունների սպառնալիքները եւ շահարկումները, թե դրանով վտանգելու են ՀՀ անվտանգությունը եւ խոչընդոտելու են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Մեր աղբյուրն ասաց, որ Շահրամանյանը որոշում ունի առժամանակ լռություն եւ քաղաքական պասիվություն պահպանել, փոխարենը որոշակի ակտիվություն կդրսեւորի Արցախի խորհրդարանը՝ պատգամավորները, որոնք անցած տարեվերջին գաղտնի նիստ էին հրավիրել եւ Արցախի հարցով հանձնախումբ ստեղծելու որոշում կայացրել։ ԱՀ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չի բացառում, որ նախագահն իր հրամանագիրը չեղարկելու որոշում է կայացրել։

«Մեր քաղաքական ուժը մշտապես ընդգծված ցույց է տվել, որ հետաքրքրված չէ այդ փաստով, որովհետեւ, այսպես կոչված, լուծարման հրամանագիրն էլ չի հրապարակվել, իսկ ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հետեւաբար չկա նման հրամանագիր։ Իհարկե, չեմ բացառում, որ կան ե՛ւ լուծարման, ե՛ւ չեղարկման հրամանագրեր՝ թղթային տարբերակով, այո, հավանական է»,- ասաց ԱՀ պատգամավորը։ Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի պասիվությանը, ապա, Հակոբյանի գնահատմամբ, այնպես չէ, որ մինչ Հայաստան տեղափոխվելն էլ Արցախի իշխանական մեծամասնությունն ակտիվ գործունեություն էր իրականացնում, Արցախի դեմ վարվող քաղաքականության դեմ հայտարարություններ անում, սակայն, ինչ խոսք, ՀՀ իշխանությունների սպառնալիքները եւս իրենց ազդեցությունն ունեն որոշ պատգամավորների եւ պաշտոնյաների լռության հարցում․ «Ստացվում է, որ Արցախի ընդդիմությունն է, որ կրկին փորձում է համախմբել արցախցիներին, այս աղետից հետո պահել միասնականությունը, իսկ շատերը, այո, շարունակում են վախվորած գործունեությունը։ Խորհրդարանի նիստի այլ օրակարգ չունենք, որովհետեւ նախորդ նիստի օրակարգը դեռ չենք սպառել, մենք չհրապարակեցինք օրակարգային այդ հարցը՝ պայմանավորվելով, երբ որոշակի աշխատանքներ կիրականացվեն, եւ կսկսի այն գործունեություն իրականացնել, նոր դրա մեկնարկի մասին հայտարարությամբ հանդես կգանք։ Ճիշտ է՝ բոլորս մեկ նպատակի համար ենք այդ օրակարգը ձեւավորել, բայց մոտեցումների փոքր-ինչ տարբերություն կա, ինչի պատճառով հայտարարությունն ուշանում է»։ Խոսքն Արցախի հարցով ձեւավորված հանձնախմբի մասի՞ն է, որը, մեր տեղեկություններով, ղեկավարելու է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հակոբյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց․ «Կլինի հայտարարություն, մանրամասն կհաղորդենք, տարաձայնություններն ավելի շատ հանրայնացնելու հետ են կապված»։ Ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե Արցախի քաղաքական դաշտի ակտիվությունը ՀՀ անվտանգությանը սպառնալիք է եւ կարող է խոչընդոտել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Հակոբյանը հիշեցրեց․ «Մի քանի օր առաջ Ադրբեջանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարն առավել քան ամեն բան պարզ ասաց, հետեւաբար, միեւնույն է՝ գործընթացը սկսված է, եւ գործընթացներն ի վնաս Հայաստանի են արվում, ու մեր ակտիվությունից ոչ մի բան չի փոխվում»։

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի վերջերին Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարանը) հայտարարություն տարածեց, այսպես ասած, «արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի վերաբերյալ»։ Իսկ «արեւմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք» ասելով, նկատի ունի Հայաստանի տարածքը։ Ադրբեջանի օրենսդիր մարմնի կողմից հայտարարության ընդունումը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների հերթական դրսեւորումն է, որը մնաց անպատասխան ՀՀ իշխանությունների կողմից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>