ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր

Փաշինյանն ինքնուրույն սուբյեկտ չէ, նույնիսկ Արցախն Ադրբեջանին հանձնելով՝ նա չի կարող փակել Արցախի հարցը․ Արմեն Բադալյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեզ չի կարող ներքաշել որևէ կոնֆլիկտի մեջ, քանի որ նա ինքնուրույն սուբյեկտ չէ։ 2018-ին, երբ նրան բերին իշխանության, նա երեք խնդիր ուներ լուծելու։ Առաջինն Արցախի ամբողջական հայաթափումն էր, որը լուծվեց երկու փուլով։ Առաջին փուլը կապիտուլյացիոն ակտի ստորագրումն էր, բայց ռուս խաղաղապահները կարողացան ինչ-որ մաս փրկել։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ արդեն այս տարվա սեպտեմբերի 19-ին, երբ մի քանի օրում արցախցիները դուրս եկան այնտեղից, և նա Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Արցախի հանձնումն Ադրբեջանին, սակայն, Արցախի հարցի փակում չէ։ Այս պահին նա իր առջև դրված առաջադրանքներից մեկը կատարել է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Փաշինյանի առջև դրված երկրորդ խնդիրը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցումն է։ Անցյալ տարվա աշնանից սկսած՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները բավականաչափ սառն են, ՀԱՊԿ-ից հետ է կանչվել ՀՀ մշտական ներկայացուցիչը, նա այլ տեղում է դեսպան նշանակվել, իսկ ՀԱՊԿ-ում մենք մշտական ներկայացուցիչ չունենք։ Անցյալ աշնանից Հայաստանը ՀԱՊԿ-ի որևէ զորավարժության չի մասնակցել։ ՀՀ ԱԳ նախարարն օրերս ասաց, թե ԵԱՏՄ-ի հետ և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն այլ են։ Փաշինյանն էլ քանիցս նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խնդիր կա։ Սա նրա առջև դրված երկրորդ առաջադրանքի կատարման փորձն է»,- ասաց քաղտեխնոլոգը:
«Երրորդ խնդիրը միջանցքի հարցն է։ Ադրբեջանն ուզում է իր հիմնական տարածքից Նախիջևանին միանալ միջանցքի և ոչ թե՝ պարզապես հաղորդակցության ուղիների միջոցով։ Սա կատեգորիկ թույլ չտվեց իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Իրանում չկա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ այաթոլլան, նախագահը, արտաքին հարաբերությունների հարցերով նրանց խորհրդականները, ԱԳ նախարարը, պատգամավորները, որոնք այս մասին չխոսեին։ Իրանում կա հատուկ պաշտոնյա, որն ամեն օր հետևում է Սյունիքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նախագահին զեկուցում այդ մասին։ Սյունիքում բացված Իրանի հյուպատոսությունից բացի՝ թիկունքում՝ Արաքսից այն կողմ, արդեն երկու տարի է՝ կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս դիվիզիա՝ մոտ 150 հազարանոց զորքով։ Զորավարժություններից մեկի ժամանակ նրանց ինքնաթիռներից մեկն անգամ անցավ Ադրբեջանի հետ սահմանի վրայով»,- նշեց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանի հարձակման համար 2020-ի նոյեմբերի 9-ից հետո որևէ խնդիր չկար, կարող էր ճեղքել Սյունիքն ու հասնել Նախիջևան, բայց Իրանը փաստել է, որ Սյունիքն իր համար կարմիր գիծ է. «Իրանական գործոնն առայսօր զսպում է Ադրբեջանին։ Այս իշխանությանը բերել են այս խնդիրները լուծելու համար։ Բնականաբար, ովքեր եկել են, իրականացնում են հենց այս խնդիրները։ Տեղյա՞կ են նրանք այդ ամենին, թե՞ ոչ՝ այլ հարց է։ Աշխարհաքաղաքական կոնսենսուսն ավարտվել է 2014-ին, երբ կենտրոններից մեկը Ղրիմը վերադարձրեց հարազատ նավահանգիստ, մյուս կենտրոնն էլ չճանաչեց դա, և սկսվեց հակամարտություն միմյանց միջև։ Ավելին, այդ կոնսենսուսն ավարտվել էր դեռևս 2007-ին Մյունխենում Պուտինի ելույթով, երբ նա խոսեց իր երկրի պետական շահերի և դրանք չզիջելու մասին։ Դրան հաջորդեց վրաց-հարավօսական կամ վրաց-ռուսական հակամարտությունը, որը փաստորեն ռազմական ճանապարհով վերացրեց առկա կոնսենսուսը»:
«Երկու ձևավորվող միությունների միջև առաջին թեթև բախումը տեղի ունեցավ հենց Օսիայում, հաջորդը 2014-ին էր՝ արդեն Ղրիմում։ Իսկ ահա Հայաստանում ՌԴ-ն մշտապես առաջնորդվել է այն գաղափարով, որ ով էլ գա ՀՀ ղեկավար, իրենց առանցքից չի հեռանալու։ ՀՀ-ում ՌԴ դեսպանները մասնավոր զրույցներում մշտապես նշել են, որ ով էլ լինի ՀՀ ղեկավար՝ իր հայացքն ուղղելու է ՌԴ-ին, քանի որ իրենցից մեծ կախում ունի՝ թե՛ տնտեսական, թե՛ հացահատիկի, թե՛ գազային, թե՛ անվտանգության, թե՛ այլ հարցերում։ Հայաստանը որևէ տեղ չի փախնի՝ ահա՛ թե որ գաղափարն է իշխել ռուսական կողմում՝ ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 19-ը»,- ամփոփեց Արմեն Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>