Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

ՏԵՂԵԿԱՆՔ № 15՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

13.10.2018թԵլույթ Երևանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ 

Խոստում – Մեր՝ չեմ ուզում ասել քաղաքական թիմի, բայց ժողովրդի լիազորությունն ունեցող մարդկանց ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, մարդկանց հետ ազնիվ լինելն է: Մեզնից ոչ մեկը կատարյալ չէ, և ամեն պահի կարող է սխալվել և սխալվում ենք: Բայց շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջև կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է: Մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք կլուծվեն, ավելին, սխալվելուց հետո ներողություն խնդրելու իրավունքը ունենալը, դրա ուժն ունենալը, կարևորությունը գնահատելը:

Իրական պատկեր – Որ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հարյուրավոր անգամներ խաբել է, այդ մասին բազմաթիվ են փաստերը։ Հենց միայն այն, որ քաղաքացիներին տվել են խոստումներ և արել հակառակը, դա խաբելու ապացույցն է։ «Ես էդպիսի բան ասե՞լ եմ» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանից հաճախ է հնարավոր լսելը։ Ինչ վերաբերում է սխալվելուն և սխալն ուղղելուն, մարդկանց աչքերին նայելուն և ներողություն խնդրելու խոստմանը, նշենք, որ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ոչ միայն ներողություն չի խնդրել սխալների, այդ սխալների պատճառով անդառնալի կորուստների համար, այլև մեղքը բարդել է ուրիշների վրա։

Քաղաքական գործչի ու պաշտոնյայի համար սուտ խոսելը, ցավոք, Հայաստանի կառավարչական շրջանակներում «գերակա ուղղություն» է։  

 21.05.2019թխորհրդակցություն՝ ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխման վերաբերյալ  

Խոստում - Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգն ուղղված չէ աղքատության հաղթահարմանը, և կառավարության համար առաջնահերթություն է սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը դարձնել հնարավորինս հասցեական և նպատակային: Պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է շոշափելի ազդեցություն ունենա աղքատության հաղթահարման և ծայրահեղ աղքատության վերացման առումով, այսինքն՝ նոր համակարգը պետք է լինի աղքատությունից դուրս բերող և ոչ թե աղքատ մնալու համար հարմար պայմաններ ստեղծող: 

Իրական պատկեր - Հայաստանում ծայրահեղ աղքատների թիվն աճել է։ 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, ծայրահեղ աղքատ է շուրջ 40 հազար մարդ, թեև Նիկոլ Փաշինյանը խոստացել էր վերացնել ծայրահեղ աղքատությունը։

Պետության կողմից տրամադրվող աջակցութունը, ի հակառակ Նիկոլ Փաշինյանի խոստման, ո՛չ նպաստում է աղքատության հաղթահարմանը, ո՛չ էլ ծայրահեղ աղքատների թվի նվազմանը։ Հայաստանում 2024 թվականի համար հաշվառված է 70 հազար նպաստառու, իսկ 2018 թվականին 100 հազար էր։ Նպաստառուների թիվը պակասել է, սակայն աղքատությունը նվազել է միայն պաշտոնապես, շուրջ 1,5 տոկոսային կետով։ Բանն այն է, որ կառավարությունը 3 հազար դրամով բարձրացրել է թոշակը և թոշակ ստացողների մի մասին պաշտոնապես հանել աղքատության գծից և զրկել նպաստից՝ այդպիսով համարելով, որ աղքատությունը նվազել է։ Թվային պատկերով, 2022 թվականին աղքատությունը պաշտոնապես կազմել է 24,3 տոկոս, ինչը շուրջ մեկ տոկոսային կետով ավելի է 2018 թվականի ցուցանիշից։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, հասցեական աջակցությամբ աղքատությունից մարդկանց հանելու խոստմանը զուգահեռ, աղքատության վերացման մեկ այլ կոնցեպտ էր առաջարկում։ 22042019թ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ երբ դասախոսներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս է խոստանում վերացնել աղքատությունը, պատասխանեց․ «Տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում մենք առաջարկում ենք, որ մենք սկսենք ատել մեր աղքատությունը: Մարդկանց առաջարկում ենք ատեն իրենք իրենց աղքատությունը և դա դարձնել թիվ մեկ թիրախ, խեղճությունը ատեն»։

Արդյո՞ք ատելով աղքատությունը՝ այն կվերանա, այս հարցին կարող են պատասխանել տնտեսագետները։

05.08.2019թելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 

Խոստում - Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Իրական պատկեր - Հայաստանի իշխանությունը 2021 թվականի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո դադարեց խոսելն Արցախի ինքնորոշման իրավունքից։ Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Նույն բանը հաստատեց 2023թ հոկտեմբերի 5-ին՝ Իսպանիայի Գրանադա քաղաքում։ 2023թ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում երբ հիշեցրին Արցախի ինքնորոշման մասին իր խոսքերը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եթե բոլորը ինքնորոշվեն, աշխարհում պետություն չի մնա»։

Արձանագրենք․ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ոչ միայն արցախյան ազատամարտի արդյունքները չի պաշտպանել, այլև զրոյացրել է։

 05.08.2019թելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 

Խոստում - Արցախի և Հայաստանի անվտանգությունը մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն։

Իրական պատկերը - Այս խոստումը հնչել է նաև 2021 թվականի հունիսին՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իսկ ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո՝ 2021թ օգոստոս ամսին, Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունից հանեց ՀՀ զինված ուժերը։ Փաստացի՝ ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար տեսանելի քայլեր չկան։ Խոսքը ոչ միայն բանակը զինելու մասին է, այլև զինծառայողների մարտական ոգու։ Հայաստանի տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Ադրբեջանը, որից մի մասը՝ առանց դիմադրության։ Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին Սյունիքի մարզից օկուպացրել է ավելի քան 40 քառակուսի կիլոմետր և հասել մինչև Սև լիճ՝ առանց դիմադրության, հետագայում ևս փորձ չի արվել վերադարձնել գրաված հողերը։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները քանիցս հայտարարեցին, որ Հայաստանը չի կարող պաշտպանել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ անվտանգությունը։

 28.08.19թհանդիպում Ռազմաարդյունաբերողների միության և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ  

Խոստում - Մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմաարդյունաբերական համալիր և դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք: Մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա:

21.05.19թ, «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողով ԳԱԱ-ում 

Խոստում - Մենք ՀՀ-ում ստեղծում ենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաև մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է:

Իրական պատկեր – ԲՏԱ նախարարություն ստեղծելու մասով խոստումը կատարվել է, մյուս մասերով՝ ոչ։ Հայաստանի բանակը տեղական զենքերով զինելու, հայկական զենքեր արտադրելու և արտահանելու խոստումը կարելի է համարել տապալված։ Իհարկե՝ հայկական արտադրության զինատեսակներ կան՝ անօդաչուներ, անտենաներ, ինքնաձիգներ և այլն, բայց ոչ այն քանակի՝ մեր բանակը ինտենսիվորեն զինելու և արտահանելու համար։ Ընդ որում, հայկական զինատեսակների արտադրությունն ունի արդեն տասնամյակների պատմություն։ Թե վերջին 5 տարիներին ինչ զինատեսակներ են ավելացել, արտադրություններ և գործարաններ, ռազմարդյունաբերական համալիրն ինչ մակարդակում է, չկա պաշտոնական տեղեկատվություն։
Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>