Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ. ի՞նչ է լինելու Շահրամանյանի որոշման հետ

Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի
Ալիևը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պնդում են, որ Արցախի հարցը փակված է:
Ալիևն ու Նիկոլն Արցախը համարում են ադրբեջանական: Նիկոլը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց ակնկալում են ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրանոց «կադաստրի թուղթ» Ալիևից: Վերջինիս մոտ ախորժակը բացվել է ուտելիս. Արցախը ստացել է ու անցել «Արևմտյան Ադրբեջանին»:
Նիկոլն ու իր թիմակիցները վախեցնում են ՀՀ քաղաքացիներին, թե բա՝ եթե Արցախն ադրբեջանական չճանաչենք, ապա պատերազմ կլինի: Նաև խաբում են, թե, իբր, Արցախն ադրբեջանական համարելը խաղաղություն է բերելու Հայաստանին: Ալիևը նման բան չի խոստանում: Ադրբեջանն այս փուլում հայկական 8 գյուղ է պահանջում ՀՀ-ից: Նաև՝ Սյունիքով անխոչընդոտ ու անմաքս ճանապարհ, որը միջանցքն է:
Նիկոլենք խաբում են, թե, իբր, միջանցքի հարց չկա:

Արցախի ճակատագիրը

Արցախի հարցը փակված համարելը նիկոլենք գցում են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի վրա: Ասում են՝ ինքն է Արցախի Հանրապետությունը լուծարող հրամանագիր ստորագրել: Ճշմարտությունն այն է, որ Նիկո՛լն է Արցախի Հանրապետությունը լուծարել՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Արցախի մաս: Դրանով իսկ նա պետական հանցագործություն է կատարել՝ խախտելով ՀՀ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ որոշումը (պատահական չէ, որ Ալիևը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պահանջ է դրել Նիկոլի առաջ. Նիկոլն էլ իր հերթին քարոզչական նախապատրաստություն է իրականացնում այդ հարցով): Ինչևէ:

Շահրամանյանի հրամանագիրը ոչ մեկ չի տեսել:
Շատերը պնդում են, որ Արցախը մեկ մարդու, թեկուզև՝ նախագահի հրամանագրով չի կարող լուծարվել որպես հանրապետություն, քանզի այն ստեղծվել է ժողովրդի միջոցով՝ հանրաքվեով:
Այո՛, ճի՛շտ է, Արցախը չի կարող լուծարվել մեկ մարդու հրամանագրով:
Կա պահանջ Շահրամանյանից, որ ինչպես ստորագրել է այդ հրամանագիրը, այնպես էլ պետք է հրամանագիր ստորագրի ու չեղարկի այդ չարաբաստիկ հրամանագիրը: Ինչպես լուծարման հրամանագիրը ոչ մեկ չի տեսել, այնպես էլ կարող է չտեսնել այդ հրամանագիրը չեղարկելու հրամանագիրը, բայց գոնե հետագայում հիմք կլինի պնդելու, որ Արցախի հարցը փակված չէ:
Նիկոլենք ճնշում են Շահրամանյանին, որ վերջինս չհարաժարվի Արցախը լուծարելու որոշումից: Ասում են՝ եթե նա այդպիսի բան անի, ապա պատճառ կդառնա պատերազմի: Բացի այդ՝ Ադրբեջանն է շանտաժ անում, որ դրանից հետո Բաքվում գտնվող հայ պատանդները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հավերժ կփտեն բանտում:
Նկատենք, որ եթե այդ սպառնալիքների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա վաղը պետք է Երևանն էլ հանձնենք Բաքվին, քանզի Ալիևը միշտ էլ կարող է սպառնալ, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսի ու հավերժ կպահի հայ պատանդներին: Այդպես մենք կհասնենք ՀՀ-ի լուծարմանը:

Ո՞րն է լուծումը

ՀՀ իշխանություններն իրավունք չունեն հայտարարելու, որ Արցախի հարցը փակված է: Պարզ է, որ հնարավոր չէ այսօր հասնել Արցախի վերադարձմանը, բայց Արցախի ու արցախահայության հարցերը փակված համարելը կատաստրոֆիկ սխալ է: Դա կբերի նոր պատերազմի ու, ի վերջո, կարող է հանգեցնել ՀՀ լուծարմանը: Պետք է, հետևաբար, ներդնել բոլոր դիվանագիտական ջանքերը, աշխատել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, Ադրբեջանի ախորժակը զսպելու համար դաշնակիցներ գտնել:
Պետք է աշխատել միջազգային ասպարեզում: Առնվազն պետք է դնել արցախահայության հումանիտար խնդիրների հարցը, նախկին ԼՂԻՄ հարցը, միջազգային ամուր երաշխիքներով արցախահության վերադարձի ապահովման խնդիրները, նրանց գույքային իրավունքների պաշտպանության հարցերը: Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում այս ամենը հնարավոր չէ, քանզի նա լրիվ հակառակ գծի մեջ է: «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից նա անցել է «Արցախն Ադրբեջանն է, և վե՛րջ» հակահայկական կարգախոսին:
Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու մեր երկրի իրական խաղաղությունն ապահովված կլինի Հայաստանում նոր՝ ազգային իշխանության առկայության դեպքում միայն:

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>