Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Քննիչը կարող է նաև մարդ սպանել, կարևորը՝ Նիկոլի սրտով որոշում կայացրած լինի. »Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, որ դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հերթական քրեական հետապնդումը դադարեցվեց։ Հիշեցնեմ՝ որ քրգործի մասին է խոսքը․ 2018 սահմանադրական կարգի իբր տապալման մեղադրանքով հակասահմանադրական գործ էր հարուցվել․ քանի որ ի սկզբանե իրենք՝ իշխանություններն իսկ չէին հավատում գործի հեռանկարին ու անգամ բնութագրել էին «ջուր գործ», կողքից էլ մեկ այլ գործ մոգոնեցին․ գտան ոմն Սիլվա Համբարձումյանի, որը ասաց, թե աջ ու ձախ միլիոնավոր դոլարների կաշառք է տվել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, չնայած որ Քոչարյանին մոտիկից կյանքում չի տեսել, էլ չասեմ, որ անգամ կոմունալները վճարելու փող չեր ունեցել այդ ժամանակներում, ու անգամ դատարան էին դիմել, որ պարտադրեն փակի։ Այնքան անհիմն գործ էր, որ դատարանը անգամ հիմնավոր կասկած չէր գտել խափանման միջոցի հարցը քննելիս։ Երբ սահմանադրական կարգի տապալման հայտնի գործը ճանաչվեց հակասահմանադրական ու կարճվեց, արդեն սրան սկսեցին ակցենտ անել իշխանությունները։ Դատական նիստերը տեղի չէին ունենում, հետաձգվում էին, բայց դե մնում էր։ Այս տարվա մայիս ամսին էլ լրացավ այս փուչ գործի վաղեմության ժամկետը։ Դատարանը Ռոբերտ Քոչարյանին տեղեկացնում է, որ կարող են օգտվել դրանից։ Իր խասյաթի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը մերժում է՝ պնդելով, որ պետք է գործը քննվի, քանի որ աբսուրդ մեղադրանք է։ Սեպտեմբեր ամսին դարձյալ դատարանն առաջարկում է վաղեմության ժամկետով ավարտել գործը։ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ մերժում է՝ վստահ լինելով, որ էս գործն էլ էնքան դատարկ է, որ անգամ Նիկոլի դատական համակարգում հերիք չէ կարդարացվի, դեռ մի բան էլ հարուցողները խայտառակ կլինեն։ Հետո տեղի է ունենում հաջորդ զավեշտը։
Մենք տեսել ենք, թե ինչպես է ՀՀ կառավարությունը վերաբերվում ազատությունից զրկված անձանց։ Մարդուն կալանավորում են, բազմաթիվ հիվանդություններով դուրս է գալիս կամ դուրս չի գալիս ընդհանրապես։ Մենք հիշում ենք Արմեն Գրիգորյանին, որ մահացավ, հիշում ենք Մանվել Գրիգորյանին, որ մահացավ, հիշում ենք Մհեր Եղիազարյանին, որ մահացավ էլի բանտում։ Սա այս իշխանության ընդունելի պատժելու ձևերից է։ Մեկին ասեք, որ բանտից դուրս է եկել ու լրիվ առողջ։ Ռոբերտ Քոչարյանը ևս ազատազրկված լինելով, առողջական խնդիրներ է ձեռք բերում բանտում, և այս ընթացքում պատահել է, որ դատարանի թույլտվությունն է ստացել հետազոտության նպատակով արտերկիր մեկնելու։ Դեկտեմբեր ամսին դատավոր Դանիբեկյանը մերժում է ելքի թույլտվությունը, չնայած որ դատական նիստեր տեղի չէին ունենալու, հունվար ամսվա համար դիմում են, էստեղ էլ թողնում է դիմումն առանց քննության։ Ստացվում է՝ դատարանն ուղղակի հնրավորութուն չի տալիս իր առողջությամբ պատշած զբաղվելու, և Ռոբերտ Քոչարյանը կանգնում է ընտրության առաջ՝ անել այն, ինչ անհրաժեշտ է, թե՞ շարունակել դատական անհեռանկար շոուին մասնակցելը․ նա ընտրում է առողջությունը, և գործը կարճվում է։ Կրկնեմ՝ երկու անգամ հրաժարվում է  վաղեմության ժամկետի կիրառումից՝ փորձելով արդարության հասնել։ Էլ չեմ ասում, որ  արդարության դեմքը Նիկոլի օրոք գիտենք ինչպիսին է։ Իսկ թե ինչպիսին է, հստակ երևաց հենց այսօր՝ մեկ այլ գործով, որի գլխավոր հերոսը շատ ուղիղ կապ ուներ նույն Ռոբերտ Քոչարյանին մեկուկես տարի ապօրինի կալանքի, աբսուրդ գործով դատական քաշքշուկի մեջ գցելու հետ։
2023 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ 4,5 ամիս առաջ, գիշերը Երևանում տեղի է ունենում վթար 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ։ Գոլֆի վարորդը տեղում մահանում է, ուղևորը ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց։ Ինչպես մամուլն է գրում, Հրաչյա Մուշեղյանը, որը հանդիպակաց գոտի էր դուրս եկել և դարձել մահացու վթարի հեղինակ, մեքենան վարել է հարբած վիճակում։ Գալիս են քննչական կոմիտեի քննիչները, գործ է հարուցվում, մեղադրանք է առաջադրվում, բայց․․․ Հրաչյա Մուշեղյանը, մնում է ազատության մեջ, չնայած որ մարդ էր մահացել, մյուս ուղևորի վիճակն էլ պարզ չէ՝ ողջ է, թե ոչ։ Դա էլ կպարզվի, վստահ եմ։
Լավ, էդ ո՞նց է լինում։ Ինքն էլ հո Նիկոլի շարասյան վարորդը չէ՞ր, որ տա-սպանի ու մնա ազատության մեջ։ Պարզվում է՝ սա էլ Նիկոլին մեծ ծառայություն մատուցած մեկն է։
Ո՞վ է Հրաչյա Մուշեղյանը, էդ նոր արտոնյալը մեր երկրում։ Իսկ սա էն քննիչն է, որը այ իմ թվարկած հակասահմանադրական գործով քննչական խմբի ղեկավարն էր, որը մեղադրանքն էր մշակել ու կալանքի էր տարել Ռոբերտ Քոչարյանին։ Ամբողջ իրավաբանական համայնքն ասում էր աբսուրդ գործ է, ապօրինի, կալանքը առհասարակ չի կարելի կիրառել, սա պնդում էր, որ ի՞նչ եք ասում, պետք է կալանք տալ։ 2018թ․ սեպտեմբերի 11-ին երբ հրապարակ եկան հայտնի գաղտնալսումները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ, Վանեցյանը ասում է՝ ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ ջան, ասի դուխով, գործը նայի, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս։ Մի ամիս հետո ասաց որ շփոթել է, ոչ թե դատավորին է ասել, այլ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Հրաչյային։ 
Քննիչ Հրաչի գործերը աջ են գնում Քոչարյանի գործը սարքելու շնորհիվ, դառնում է ՀՔԾ-ում հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ, վարչության պետք է դառնում։ Պարզվում է՝ եկամուտներն էլ մի տարում աճում են միանգամից 10 մլն դրամով, 4 միլիոնով էլ Մերսեդես է առնում։ Հարցնում են՝ էդքան փող ո՞րտեղից։ Պատասխանում է՝ ազատ ժամանակ գյուղատնտեսությամբ եմ զբաղվում։ Պատկերացնում եք, չէ՞։ Մարդիկ ոչ թե ազատ ժամանակ, այլ սաղ կյանքը գյուղատնտեսությամբ են զբաղվում, տոկոսի տակ ճռում են, սա ազատ ժամանակ հող է մշակում, դառնում է միլիոնատեր։ 
Հետո ավելի զավեշտալի բան է տեղի ունենում․ 2018թ․ դեկտեմբերի 6-ին նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը Մխիթար Գոշ մեդալ է տալիս, ոչ ավել ոչ պակաս՝ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հակասահմանադրական գործ կարողին մեդալ են տալիս օրինականության հաստատման համար։ 2022թ․ մայիսին էլ աշխատանքից ազատվում է ու դառնում փաստաբան։
Հիմա էս տղեն այ էդ հարբած վարորդն է, որը մասնակից է եղել վթարի, որի արդյունքում մյուս վարորդը զոհվել է, ուղևորը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, իսկ ինքը մնացել է ազատության մեջ, 5 րոպե գոնե չի նստել։ Սա որ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, պնդում էր, որ Քոչարյանի նկատմամբ պարտադիր պետք է խափանման միջոց կալանք կիրառել, որովհետև նա եղել է նախագահ, ազդեցիկ է, կարող է ճնշում գործադրել, խոչընդոտել քննությանը կամ փախուստի դիմել։ Իր ցուցումով Ռոբերտ Քոչարյանին արգելել էին անգամ 2,5 տարեկան թոռան հետ տեսակցել։ Հիմա սա, իր հետ կապված գործով ազատության մեջ է, չնայած որ, համաձայն մամուլի, եղել է հարբած, իսկ դա ծանրացուցիչ հանգամանք է։ Ավտոն խփում է, մարդը մահանում է, ազատ ֆռֆռում է իր համար ու էդ ընթացքում մի գլուխ քննչական գործողություներ կան, որոնք երևի անում են իր ընկերները կամ նախկին ենթակաները, դատաբժշկական փորձաքննություններ կան, որ էլի երևի իր մոտիկներն են անում, բա էդ ո՞նց ա լինում։
Պարոն Մուշեղյան, ասում էիր հետո՞ ինչ, որ նախկին նախագահ է, ավելի վատ, կարող է ճնշում գործադրել, խոչընդոտել քննությանը․ բա հիմա դու էլ քննչականի նախկին չինովնիկ ես, էդ չես կարո՞ղ փախուստի դիմել կամ խոչընդոտել, ճնշում բանեցնել, կապերդ օգտագործել քո նախկին կոլեգաների վրա, որոնց հետ աշխատել ես։ Իրար հետ հաց եք կիսել, մեկդ մեկին լավություն արել, կարող են, չէ՞, օգնել, որ դուրս գաս պատժից։ Բա էդ օրինականություն պահելու մեդալ ես ստացել, բա ինչի՞ նստած չես։ Կարող է՞ դիմացինդ, որին տվել-սպանել ես, խեղճ ու կրակ մարդ է, կռիշ չունի, որ ձեր բեսպրեդելի դեմ պայքարի, ուրեմն պետք է սպանել ու հանգիստ ֆռֆռա՞լ։ Դու նստած չես կարծում եմ՝ դու էլ գիտես ինչի համար․ որովհետև ծառայություն ես մատուցել իշխանություններին, քեզ չի կարողանում նստացնել, որովհետև դու անմեղ տեղը բռնել ես տվել էն մարդուն, որից Նիկոլի իշխանությունը վախենում է շան նման։
Կարճ ասած՝ Հայաստանի դատական իշխանության դեմքը էս է․ հասկացանք, որ Նիկոլի իշխանության օրոք արդարադատություն չկա, որերորդ մարդն է իր թիմից, որ սպանում է ու պլստում արդարադատությունից։ Իրենց կարելի է։ Սա հենց կոչվում է երկակի ստանդարտ, որը ժողովրդավարության հետ կապ չունի։ Ու անգամ, ամենաակնհայտ գործում, ամենաակնհայտ հանցանքի մեջ քննչականները, դատախազները միջոցներ չեն կիրառում։ Դուք ցույց եք տալիս, որ թքած ունեք իրական արդարադատության վրա։ Ձեր հիմնական նպատակը ձեր ուզած քաղաքական մոտիվներով հակառակորդներին չեզոքացնելն է։ Մեռաք դա ապացուցելով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>