Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

ՏԵՂԵԿԱՆՔ № 14՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

27042018թՀանրահավաք Գյումրիում

Խոստում - Մենք երբեք չենք ասել և չենք ասելու, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ-ն դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ նրա համար, որ դա բխում է ՀՀ ազգային շահերից:  Բայց մենք նաև կաշխատենք, որ այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ և Արցախի անվտանգության համար, քան մինչև հիմա, բայց սա հակամարտությամբ լուծվող հարց չէ, այլ խաղաղ գործընկերային լուծվող հարց է:

Իրական պատկեր – 27072018թ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հայտնի գործով, որը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց հակասահմանադրական։ 02112018թ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Սա համարվում է ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների քայքայման սկիզբը։

2022թ․ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից, Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Մինչ այժմ դեռ հստակ իշխանությունը չի նշում՝ դիմել է ռազմական աջակցությա՞ն, թե խորհրդատվության համար։

Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։

05092023թ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։ Այդ կառույցում Հայաստանն այսօր չունի ներկայություն և մասնակցություն։

Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ բոլոր միջոցառումներին՝ վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, Պաշտպանության նախարարի և այլ մակարդակներում։ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցությունից, հրաժարվեց Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ զորավարժություններ և ինքն էլ չի մասնակցում անդամ որևէ երկրում զորավարժությունների։։

«Հայաստանը դո՞ւրս է գալիս ՀԱՊԿ-ից» հարցը բազմիցս լրագրողները տալիս են իշխանական գործիչներին, իսկ բոլորի պատասխանը Նիկոլ Փաշինյանի ձևակերպած այս միտքն է․ «Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»:

 08052018թ, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում - Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել:

Իրական պատկեր - Այս խոստումից ի վեր ավելի քան 5 ու կես տարի իշխանության լինելուց հետո Փաշինյանն այս տարվա օգոստոսին հայտարարեց. «ՀՀ–ում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»: 

Հայաստանում չկա որևէ հրապարակված ցուցանիշ, թե կաթիլային ոռոգման տարածվածությունը որքան է ավելացել Փաշինյանի օրոք։ Գյուղացիները պնդում են, որ այդ համակարգին անցնելը թանկ է անգամ վարկերով կազմակերպելու համար։

 15052018թ ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին ներկայացնելիս

Խոստում - Ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Պետք է դիվանագիտական կորպուսը հնարավորինս զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից, ինչն աշխատանքի արդյունավետ կազմակերպման լավ միջոց է:

Իրական պատկեր – Դիվանագիտական կորպուսը իրականում մեծ փոփոխությունների ենթարկվեց, և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները «թարմացվեցին» ՔՊ-ական կադրերով՝ անկախ մասնագիտությունից, մասնագիտացումից և փորձից։

Այս խոստման ապագան տեսնելու համար բավական է միայն թվել, թե ովքեր են այժմ զբաղվում ՀՀ արտաքին քաղաքականությամբ և ովքեր են ներկայացնում ՀՀ-ն այլ երկրներում: ՀՀ ԱԳ նախարար է ՔՊ-ական, մասնագիտությամբ պատմաբան Արարատ Միրզոյանը, որը մինչ 2018թ․ հեղափոխությունը չի ունեցել որևէ առնչություն դիվանագիտությանը։ Նրա տեղակալը Վահան Կոստանյանն է, որի աշխատանքային կենսագրությունը սկսում է 2017 թվականից՝ որպես պատգամավորի օգնական, հետո՝ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ նրա խորհրդական, ապա մի կարճ ժամկետ՝ ԱԳ նախարարի օգնական և խորհրդական։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, Գերմանիայում դեսպան է ՔՊ-ական, նախկին պատգամավոր, գերմաներենին տիրապետող Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում դեսպան է մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր՝ իսպաներենին տիրապետող Սոս Հակոբյանը: Ոչ դիվանագետ դեսպանների շարքը կարելի է շարունակել, առհասարակ ՔՊ-ն ոլորտից հեռացրել է բազմամյա փորձ և ավանդ ունեցող հմուտ դիվանագետների և Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր որոշվում է հիմնականում ոչ դիվանագետ բարձր պաշտոնյաների կողմից:

15052018թ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նախարարության անձնակազմին ներկայացնելիս

Խոստում - Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։

Իրական պատկեր – Հայաստանում համատարած երևույթը, որից դժգոհում են թե՛ մասնագետները, թե՛ բուժծառայության դիմողները, այն է, որ տարվա դեռ կեսը չհասած հրաժարվում են ընդունել պետպատվերով հիվանդներին՝ պատճառաբանելով, որ հատկացումները սպառվել են:

Իսկ վարչապետ Փաշինյանը ինքն արդեն 2021թ․ հայտարարեց․ «Հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են, շատ ողբերգական դեպքերի ենք ականատես լինում»:

14.11.2018թ․,  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան 

Խոստում - Ժողովրդի կամքի խեղաթյուրում և ապօրինի ազդեցություններ չեն լինելու: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ է հայտարարել, որ չի լինելու ընտրությունների արդյունքերի խեղաթյուրում, ատամներով կառչած չեն իշխանությունից, ժողովուրդը ում ընտրի, նրա որոշումը օրենք է։

Իրական պատկեր – 2022 թվականի հոկտեմբերին Տավուշի Բերդ համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ համայնքապետի պաշտոնում վերընտրվեց գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որը մեկ տարի արդեն գտնվում էր կալանավայրում: Հետո, երբ նա հրաժարվեց պաշտոնից, մեկ օր անց բանտից ազատ արձակվեց: Օրեր հետո էլ՝ ավագանու նիստի օրը, Մանուչարյանին նորից կալանավորեցին: Ինչպես պնդում էին ավագանու անդամները՝ կալանքով ճնշում են, քանի որ ընտրվել է համայնքապետ՝ հաղթելով իշխանությանը։

2021-ի դեկտեմբերի 8-ին Վարդենիսում ՔՊ-ն պարտվեց ընտրություններում։ Ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» (առաջին համարը՝ Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյան) և «Միավորված Վարդենիս» (առաջին համարը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյան) դաշինքները հայտարարեցին միավորվելու մասին: Անմիջապես հաջորդ օրը ձերբակալվեց, ապա կալանավորվեց Արամ Հարությունյանը, իսկ քաղաքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանի տանը խուզարկություն սկսվեց:

2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ-ն պարտվեց, երկու ընդդիմադիր ուժերը պետք է կազմեին կոալիցիա: «Իմ հզոր համայնք» կուսակցությունը առաջատարն էր,  սակայն երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին, հետո էլ նոր ընտրություններ նշանակվեցին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ինքնաբացարկը տեղի է ունեցել ավագանու ընդդիմադիր անդամների ծեծից հետո:

2021-ի դեկտեմբերին Թալինում կայացան ավագանու ընտրություններ։ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորում էր Տավրոս Սափեյանը։ Ընդդիմությունը ներկայացված էր երեք կուսակցություններով՝ «Զարթոնք», «Մեր համայնքը» և «Հայք»։ Ընտրություններում ՔՊ-ն հավաքեց ձայների 46,6 տոկոսը, որը բավարար չէր մեծամասնություն ձևավորելու և համայնքապետ ընտրելու համար։ Ավագանի անցած մյուս երեք ուժերը միավորվեցին և համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեցին Կարեն Գրիգորյանին։ Երեք ուժերի մանդատները բավարար էին Գրիգորյանին համայնքապետ ընտրելու համար։ Ավագանու առաջին նիստին զուգահեռ չէին դադարում տեղեկություններն այն մասին, որ քրեական հեղինակությունները ճնշումներ են գործադրում Կարեն Գրիգորյանի վրա։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավար առաջադրված Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնեց։  Ի վերջո ՔՊ-ին հաջողվեց Տավրոս Սափեյանին դարձնել համայնքապետ։

2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ընտրված համայնքապետը մինչև հիմա կալանավայրում է, իսկ Վանաձորում Նիկոլ Փաշինյանն է համայնքապետի ԺՊ նշանակել:

2022թ․սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվեց, համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը՝ ՀԱԿ հետ կոալիցիայով: Մեկ տարվա ընթացքում ՔՊ-ն պարբերաբար բոյկոտում էր նիստերը, իսկ օրեր առաջ էլ կարողացավ իր կողմը քաշել ընդդիմադիր ավագանու անդամներից մեկին, ոստիկանների միջոցով պաշարեց համայնքապետարանի շենքը, անվստահություն հայտնեց գործող համայնքապետին և ընտրեց իր ՔՊ թեկնածուին:

2021-ի հոկտեմբերի 17-ին Գորիսում ՔՊ-ն պարտություն կրեց: Առուշ Առուշանյանը կալանավայրից մասնակցեց ընտրություններին և հաղթեց: Ընտրությունների օրը ոստիկանական բազմաթիվ ուժեր էին կենտրոնացրել Գորիսում, խուզարկվել էր «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը։ Խուզարկությունը տևել էր 3.5 ժամ և ավարտվել  այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։ Առուշանյանը հետագայում դատարանի որոշմամբ արդարացվեց, սակայն նրան արգելվեց զբաղեցնել պաշտոն։ Այժմ հանդիսանում է Գորիսի համայնքապետի ԺՊ, քանի որ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:

Անի համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում որևէ ուժ չկարողացավ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, հետագա քաղաքական գործընթացներում էլ կոալիցիա չձևավորվեց։ Ստեղծված իրավիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեց Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՔՊ ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը: Արդյունքում հաջորդ տարի կայացան արտահերթ ընտրություններ, և երկրորդ փորձից ՔՊ-ն դարձավ իշխանություն:

Թվարկումը կարելի է շարունակել, բավարարվենք այսքանով։ 

Շարունակելի

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>