ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրեց դատավճիռ։ Դատարանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։ Այս մասին հաղորդում է News.am-ը և նշում, որ վճռի հիմքը վաղեմության ժամկետն անցնելն է։ 
Հիշեցնենք, որ խոսքը այն բացարձակ շինծու «գործի» մասին է, որով նախագահ Ռոբերտ Քոչարյանին փորձում էին մեղադրել ոչ անհայտ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ։
News.am-ը նաև փոխանցում է նաև փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքը: Դատավճռի հրապարակումից հետո նա լրագրողների հատ զրույցում մասնավորապես նշել է, որ այս «գործը» ավարտելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը եղել է բացառապես այն հանգամանքով պայմանավորված, որ այլընտրանք չի եղել իր առողջությամբ զբաղվելու համար։
«Հանպատրաստից որոշում է կայացվել։ Այս ողջ պրոցեսը երկարաժամկետ ընթացքի արդյունքում է, որ հանգրվանել ենք այս իրավիճակին։ Ռոբերտ Քոչարյանը հակասահմանադրական ճանաչված հոդվածով շուրջ 1,6 տարի գտնվել է կալանքի տակ, որի ընթացքում ձեռք է բերել առողջական որոշակի խնդիրներ, որի կապակցությամբ դատարանի թույլտվությամբ արվել են հետազոտություններ։ Այս տարվա մայիսին երբ վաղեմության ժամկետը լրանալու մասով դատարանի կողմից առաջարկվել է մեզ, մենք վստահ լինելով, որ որևէ հանցագործություն չենք կատարել, որևէ առնչություն չունենք այս ամենի հետ, մենք պնդել ենք, որպեսզի դատաքննություն իրականացվի։ Սեպտեմբերին կրկին առաջարկվել է վաղեմության ժամկետի մասին, մենք հույս ունեինք՝ հայաստանյան դատական համակարգում արդարության հասնել, և կրկին պնդել ենք, որ գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացվի։ Դրանից քիչ հետո տեղի ունեցավ կառավարության նիստ, որտեղ կառավարության ղեկավարը հստակ նշեց, որ իրենց մեղադրական դատավճիռներ են պետք, նիստերը չեն կայանում, և այդ հիմնավորմամբ մեր դատական նիստերը կայանում էին, այսինքն՝ այնպես չէր, որ մեր պատճառով որևէ դատական նիստ չի կայացել։ Գործին ներգրավվելուցս հետո ամսի 19-ին Գորիսում դատական նիստի էի, նախօրոք արդեն ծանրաբեռնվածություն ունեի, սակայն դատարանն այստեղ նշանակել էր դատական նիստ։ Պարոն Քոչարյանը ներկայացրել է նիստերին, խնդիրն այն էր, որ ես չէի կարողանում ներկայանալ, ինչը դատարանը համարել է հարգելի»,- ներկայացրեց Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը պատմեց, որ դեկտեմբերին իրենք դատարանին միջնորդել են թույլատրել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակով մեկնի արտերկիր բուժման, ինչը դատարանը մերժել է. «Ընդ որում այդ շրջանում տեղի չէին ունենալու դատական նիստեր, դատարանը գիտակցելով դատական նիստ չանցկացնելը ինչով կարող է իրեն սպառնալ, այդ օրերին նշանակում էր դատական նիստեր, որոնք չէին կայանում, և, ըստ էության, որոշում չկայացվեց պարոն Քոչարյանի ելքը թույլատրելու հետ կապված։ Համաձայնություն է ձեռք բերվել կլինիկայի հետ, որպեսզի հունվարին անցներ հետազոտություն, ընդ որում այնպիսի ամսաթվերի, որոնց շրջանակներում կրկին դատական նիստ տեղի չէր ունենալու, սակայն դատարանը մեզ դրեց ընտրության առջև։ Այս գործը ավարտելու պարոն Քոչարյանի դիրքորոշումը եղել է բացառապես այն հանգամանքով պայմանավորված, որ այլընտրանք չի եղել իր առողջությամբ զբաղվելու համար։ Դատարանը մեզ այլ ելք չի տվել, քան պարտադրված գործի վարույթը կարճել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>