ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Աննախադեպ որոշում․ 30 տարի էսպիսի բան չի եղել. «Կարճ ասած» (տեսանյութ)

«Երևան թուդեյ» գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, որ դեկտեմբերի 17-ին կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց Հայաստանի 30 տարվա անկախ պատմության ընթացքում․ երկրի մի տարածքից գործարան տեղափոխեց մյուս տարածք՝ Ադրբեջանի պահանջով։ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ին Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղում պողպատի գործարանի կառուցման թույլտվություն տրվեց։ Հիմնավորման մեջ լիքը բան են գրել՝ ինչքան կարևոր ներդրում է, ռազմավարական նշանակություն ունի, ամրաններ է արտադրելու, Հայաստանը աշխարհագրական հարմար դիրք ունի, շուրջ 30 մլն դոլար ներդրում է, շուրջ 500 աշխատատող կունենան և այլն։ Տեղն էլ ընտրել են Երասխ համայնքին մերձակա տարածքներից մեկը, որը հարմար է։ Այսքանը։ Ամենակարևորը չեն նշել․ այդ գործարանը կառուցվել էր Երասխում․ բայց հունիս ամսից Ադրբեջանն ասաց թույլ չեմ տալու, սկսեց կրակել գործարանի վրա։ Որպես հարցի լուծում, սրանք հայտարարեցին, որ մենք էլ գործարանի վրա կդնենք ԱՄՆ դրոշը, քանի որ ամերիկյան ներդրողներ էին, դե հո Ալիևը Ամերիկայի վրա չի՞ կրակի։ Արևմուտքի համար կյանքը տվող Արամ Զավենի Սարգսյանը վազեց եթերներ ու հայտարարեց, թե՝ այ կտեսնեք, հենց Ամերիկայի դրոշը դրեցին, էլ Ադրբեջանը չի կրակի։ Գոնե սպասեր դնեին նոր իր՝ երբեք չկատարվող կանխատեսումներն աներ։ Լոպազ-լոպազ խոսեց, հաջորդ օրը տարան դրոշը դնելու, Ադրբեջանը կրակեց, միջոցառումը տապալեց։
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը․ ասում է՝ ինձնից պետք է թույլտվություն ստանաք։ Ո՞նց էր Նիկոլին ասում ինձնից պետք է թույլտվություն ստանաս Ղարաբաղ գնալու համար ու Նիկոլի ոտքը էլ Ղարաբաղ չմտավ դրանից հետո, նույն էլ սա էր, ինձնից պտի թույլտվութուն ստանաս, որ քո երկրում գործարան բացես։ Չմոռանամ ասել, որ եվրադիտորդներն էլ հատուկ գործարանի անվտանգությունն էին հսկում։ Բայց․․․ Գործարանը, միևնույն է, տեղափոխեցին։
Սա մեր պետության համար ողբերգական է։ Չէ, ինձ սխալ չհասկանաք, նոր չէ, որ իմ համար ողբերգական է, շուտվանից է, բայց եթե որոշների համար ինչ-որ պատրանքներ կային, դրանք պետք ա որ հօդս ցնդեն՝ վերջնակնապես հասկանալու համար, թե իրականում ինչի մեջ ենք։  
Նիկոլն ասում էր՝ Ղարաբաղը հեչ, ես Հայաստանի 29,800-ի տերն եմ, պարզվում ա՝ դրա տերն էլ չէ, 29,800-ից 200-ն էլ արդեն տվել ա, մնացածի վրա էլ իր խոսքը չի անցնում, այլ թշնամունը։ Էդ 29,800-ի վրա մի տեղ գործարան պետք է բացեն, դա էլ չենք կարողանում։ Ասենք վաղը մի ներդրող ուզում է դրսից փող բերի գործարան բացի, նա տեսնելու է, որ այս երկիրը լրիվ ինքնիշխանությունը կորցրել է, թշնամի պետություններն են թելադրում ինչ անել, անվտանգություն չկա, ներդրումները երաշխավորված չեն, ի՞նչ է անելու, մտածելու է՝ ավելի լավ չէ՞ Հայաստանի փոխարեն գնամ Ադրբեջան, եթե Ադրբեջանն է Հայաստանին թելադրում։ 
Բայց, ախր էս մարդիկ են չէ՞, առավոտից իրիկուն իրենց պատռում ինքնիշխանությունից խոսելով։ Ժողովուրդ, էլի ասեմ, իրենք ինչից խոսում են, ուրեմն հակառակ իրականությունն է։ Նիկոլը սիրում է հիշեցնել ՀՀ պետական օրհներգի բանաստեղծությւոնը՝ առանց փոփոխության ու արտասանում է՝ «Մեր հայրենիք թշվառ անտեր, յուր թշնամուց ոտնակոխ»։ Այ էդ թշվառը, անտերը, ոտնակոխը հենց իր պահած երկիրն է։ Եթե ժամանակին մտածել ու փոխել են էդ բառերը, հիմա ազնիվ կլինի՝ հետ փոխեն։
Գործարանի տեղափոխման որոշում կայացրած կառավարությունը մեկ անելիք ունի էս երկրում՝ հրաժարական, ուրիշ էլ անելիք չի կարող ունենալ, վերջացած է, ձախողած է։ Որովհետև եթե փողը կա, ներդրողը կա, աշխատուժը կա, ամեն ինչը կա, ու դու, որպես կառավարություն, ընդամենը պետք է ապահովես քո երկրի տարածքում գործարանի անվտանգություն, դա էլ չես անում, ո՞ւմ ես պետք։ Հլը պատկերացրեք՝ էս վիճակով էլ ուզում է ադրբեջանցիների հետ ախպերություն անի։ Որ նրանց հետ թշնամի եղած ժամանակ ինչ ասում են անում ես, բա իբր բարեկամ եղած ժամանա՞կ ինչեր կանես։ Ունես օրենք սահմանամերձ շրջաններում բիզնեսը հարկերից ազատելու մասին, բայց սահմանամերձ շրջաններում թուրքը կրակում ա, մարդիկ բիզնես չեն կարողանում անել, քեզնից հասնում ա մի հատ անվտանգություն ապահովես, չես կարողանում։
Կարո՞ղ ես մի դեպք հիշել նախկին ժամանակներից, ընդամենը մեկ դեպք, որ մի հատ բան սարքելու համար թուրքի կարծիքը հաշվի առնեին։ Մի դեպք ընդամենը թվարկի, որ դրսի փայտե զուգարան սարքելու լինեին, Ադրբեջանը կրակեր, առնեին փախնեին նապաստակի պես։ Հլը պատկերացրեք էդպիսի բան լիներ ու լուրը հասներ Նիկոլին, ի՞նչ էր կասեր։ Ու ամենածիծաղելին էն ա, որ պատկերավոր հաճախ է ասում՝ մենք ինքնիշխանություն չենք ունեցել, ուրիշը պետք է թույլ տար, որ բանակ ունենայինք, անկախություն ունենայինք, նախկինները վիզը ծռած թույլտվության էին սպասում։ Վիզը ծռածը էս ա, Նիկոլ։ Պետությունդ, պետականություններս մազից ա կախված, դու դեռ խոսում ե՞ս։ Այ էդ գործարանի օրինակով էլ վաղը բնակչությունդ ես տեղափոխելու։ Վարչապետ ես կոչվում, քո երկրում մի ՍՊԸ չես կարողանում ամուր տեղակայես, եսիմինչերից ես խոսում։
Ու էս խայտառառակ որոշումը կայացնող կառավարությունը դրանից երկու օր հետո դարի սալյուտն է խփում Հանրապետության հրապարակում։ Շատերն են զարմացել ու հարցնում՝ ինչի՞դ վրա ես սալյուտ խփում, էդ ի՞նչ լուրջ բան ես արել մի տարի շարունակ, որ սալյուտով ամփոփում ես։ Տարին սկսել ես զոհերով, հենց առաջին ամիսը բանակում ունեցել ես զոհեր, շարունակել ես զոհերով, շարունակել ես Արցախը բլոկադայի մեջ, հետո հանձնելով, տարին ավարտում ես քո երկրի ներսում թշնամու պատճառով գործարանի տեղափոխմամբ, բայց նենց սալյուտ ես տալիս, ոնցոր աշխարհը բերել-կպցրել ես Հայաստանին։ Գի՞ժ ենք, ինչ ենք։ Իմաստը կասե՞ս, ինչիդ վրա էր սալյուտը։ Ուռա, Ղարաբաղը հանձնի՞նք։ Ուռա, ղարաբաղցի փախստականներ ենք ընդունել պադվալներու՞մ։ Մի տարվա ընթացքում ի՞նչ ես արել, որ քո երկիրն ավելի ուժեղանա, անկախությունը ամրապնդվի, ինքնիշխանությունը։ Ի՞նչ ես արել մեկ տարում։ Պարտքերը խեղդում են, երկիրդ լցված ա բռնագաղթածներով, պարտքեր չանես, թոշակ չես կարողանում տալ, թուրքը հողիդ մեջ մտած, նախագահները թուրքի բանտում նստած սալյուտ ես խփում, որ ի՞նչ։ Ասա էլի, հասկանանք, ո՞րն է մեր ձեռքբերումը, որ պիտի ուրախ-ուրախ նոր տարի անենք։
Թե բա երեխեքի համար է․ ո՛չ, ամոթ էլ չունեք։ Էդ երեխեքին անվտանգություն տուր, խաղաղություն տուր, հաց տուր, ապագա տուր, դու դրանք ես խոստացել, պարտք վերցրած փողերով սալյուտ չես խոստացել։ 2 ամիս առաջ 1000 զոհ տվեցինք, հլը անթաղ զոհեր ունես, քո երկրի ներսում թշնամու զինվորն ավելի շատ է, քան քոնը, սալյուտդ ո՞ւմ համար է։ Կառավարության էսօրվա նիստում հին անեկդոտներ էր պատմում, ծիծաղում ամեն անիմաստ բանի վրա, իսկ Ալիևը էլի Շուշի էր գնացել, Ստեփանակերտի ստադիոնում ֆուտբոլ էր խաղում։ Էն ստադիոնում, որտեղ մի քանի հարյուր հոգու հարսանիք տեղի ունեցավ, Արցախում կյանքի շարունակման խորհրդանիշ։ Էդ տղերքից քա՞նիսին վարի տվեցիք, ձեր խելքից։ Դրա համար է՞ սալյուտը։ Հասկանում եմ, որ ուրախացել եք, բայց մի քիչ թաքցրեք ձեր երջանկությունը։
Նախորդ տարի, երբ սալյուտ էիր խփում, նոր էր բլոկադան, ՄԱԿ-ի դիմաց նստացույց էր, 50 մետր էս կողմ՝ սալյուտ։ Մի տարի անցավ դրանից, էդ մի տարվա ընթացքում չհասկացաք, որ պիտի խելքի գաք, թե  չէ՝ կկորցնենք։ Ու խելքի չեկաք։ Հիմա էս սալյուտդ ինչի՞ համար էր, էդ կորցրածների՞ թե՞ նրանց, որ կորցնելու ես հաջորդ տարի, եթե մնաս։
Կարճ ասած՝ մեր վիճակը, ժողովուրդ ջան, անպատմելի է, աննկարագրելի է, աշխարհում չկա։ Առաջին անգամ եմ տեսնում ազգի, որ էսպես հանդարտ, էսպես հանգիստ, առանց տրտնջալու, առանց դիմադրելու, սենց գնա կոտորվելու՝ ուրախ, զվարթ, սալյուտներով և իր՝ ամեն բան տապալած, բայց մնացած իշխանության առաջնորդությամբ։ Այլ ազգ չկա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>