Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Մենք ու մեր խնդիրները Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ
6
Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Հայաստանը երևանյան գագաթնաժողովից ոչինչ չի ստանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով Գալու է ստի վերջը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը... երևի Մակրոնի ու Հայաստան եկած եվրոհյուրերի «խաթեր համար» Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան Մենք ու մեր խնդիրները Ինչպես Արցախին «օգնեցին» և հայաթափեցին, այդպես էլ Հայաստանին են ցանկանում «օգնել» (տեսանյութ) Քըլըչ. «Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս». տեսնես ի՞նչ նկատի ունի «նույն մշակույթ ասելով Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ներքին Չարբախում դաշտից գողացել են 224 ոչխար Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ Փաշինյանի ու ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանից «փորձագետներ» են մասնակցում «Երևանյան երկխոսությանը» Վթարի պատճառ դարձած 19-ամյա երիտասարդի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Խորեն Լևոնյանը փակագծեր է բացել, թե ինչու է հեռացել Հանրային հեռուստաընկերությունից Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակտիվ գրառումներ է անում Երևանից Արայիկի քինախնդիր վախերը Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար

Գյումրուց Երևան եկած հաջողակ խոպանչիները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդման այս թողարկման մեջ նշում է. «Նորիկը մի 10-12 տարի առաջ խոպան էր գնացել․ լավ չէին ապրում․ երկու տարի ո՛չ եկավ, ո՛չ փող ուղարկեց, մտածում էին՝ էնտեղ բույն ա դրել․ մեկ էլ մի օր վերադարձավ, միանգամից հարստացած։ Շատ անակնկալ ինչ-որ մի ձև փոխվել էր կյանքը․ չէր պատմում, թե ոնց, բայց հաստատ ասֆալտ փռելուց չէր։ Փողին փող չէր ասում․ իր ապրելակերպը փոխել էր էնպես, ասես անցյալից վրեժ լուծեր։ Հաբրգել էր։ Ասենք՝ պետք է խանութ մտներ, ջիփը կանգնեցնում էր փողոցի հենց մեջտեղում։ Գյուղում համարյա ոչ մի բան չէր փոխվել․ Նորիկն էր փոխվել։ Խոպանչի Նորիկին հիշեցի, երբ տեսա ամենագնացների շարասյունով Գյումրի շտապող, միանգամից հարստացած Նիկոլին ու իր խմբին։ ՔՊ-ականները գնացել էին Գյումրի ժողովի։
5 տարի 7 ամիս առաջ էդ էս սաստավը Գյումրուց դուրս եկավ քայլելով։ Մի հատ հիշեք իրենց վիճակը․ կարող եք բացել տեսանյութերը, վերհիշել․ համեմատեք՝ ինչ արտաքին վիճակով էնտեղից դուրս եկան, ոտքով, ընդամենը ուսապարկերով, մաշած կոշիկներով ու հիմա վերադարնում են ամենագնացների հսկա շարասյունով։ 8 հոգով քայլելով դուրս եկան, 18 ամենագնացով հետ եկան։  
Երեկ հերթական տեսանյութը դիտեցի, նույն Գյումրուց, որը տակնուվրա անող էր․ 85 տարեկան միայնակ տատիկը, հազիվ էր քայլում, Գյումրու ցրտերին համեմատ շատ թեթև հագնված, մի ձեռքին ձեռնափայտ, մյուսին՝ սղոց, գնացել էր տանից հեռու ինչ-որ տեղից վառելիք գտնելու։ Գտել էր փայտը, բայց ոչ կարողացել էր տեղաշարժել, ոչ էլ կտրել։ Դա Նիկոլի՝ շարասյունով Գյումրի այցի օրն էր։ Ըստ երևույթին Նազիկ տատը Նիկոլ է ընտրել, որովհետև տարեցների սրտից էր խոսում, ջահելների սրտից էլ էր խոսում, աղքատների սրտից էլ, բոլորի սրտից էլ․ կյանքի վերջին փուլում ապրում է միայնության, աղքատության, ցրտի ու տանջանքների մեջ, որովհետև հավատացել է մի հոգու, որը խոստացել էր իր կյանքը փոխել։ Մենակ չասեք՝ բա նախկինների վախտ․ որովհետև դուք հեղափոխություն արեցիք, որ իբր էդ տատիկը արժանապատիվ ապրի կյանքի մնացած տարիները։ Էդքան ծախս, որ արել էին Նիկոլի՝ մեծ շարասյունով Գյումրի այցի վրա, Գյումրու սաղ միայնակ տարեցներին տարվա վառելիք կտային։ Նիկոլը Գյումրի գնացել էր էն թիմով, որով դուրս էին եկել էդ քաղաքից։ Սաղ իրենց, վստահաբար, դզել-փչել են, տյունինգ են եղել արդեն։ Հիմա էլ, քաղաքական ժողովի էին գնացել։ Հըն ի՞նչ որոշեցիք, 85-ամյա տարեց միայնակները պե՞տք է ապրեն, թե չէ։ Հեծանիվով էր ման գալիս փողոցում, կառավարությունն էլ նկարում գցում էր, թե տեսեք վարչապետը հեծանվով գործի է գնում, էսպիսի բան ո՞ր մի երկրում կար։ Հիմա էդ հեծանիվը փոխվեց 18 ավտոմեքենայից շարասյան, հիմա էլ հարցրեք, թե ո՞ր մի երկրում կա տենց բան։
Էն Գյումրիում, որտեղ ինքը մի հատ բնակելի չի սարքել, որ դեռ հազարավոր դոմիկներ կան, բայց ասում էր հեսա հեսա էդ հարցը լրիվ փակելու ենք։ Հը՛, գյումրեցիներ, հիշու՞մ եք։ Քանի պատրաստ եք դուք ձեր տղերքին նվիրել Նիկոլին, որ տանի գերի հանձնի, երեք տարի հետո կեսին բերի, շնորհակալություն հայտնեք, արժանի չէ՞ մի հատ էլ կալոնայով ման գալուն, հաջորդ անգամ՝ 100 ավտոմեքենայով կգա։ Էդ ամեն մեքենայի գինը հլը հաշվեք, վրան էլ իր զրահապատ Մերսեդեսը ու հասկացեք՝ որքան է մեր ու ձեր վրա նստում ժողվարչապետի ժողով անելը այլ քաղաքում։ Ու եթե դա ձեզ համար նորմալ ա, ժողովուրդ ջան, մի 20 հատ էլ ավտո առեք նվիրեք, թող 40 ամենագնացներով ման գա, պատուհաններն էլ բացի, ձեր փողերը ցփնի դուրս։ Ձեր տղերքն էլ թող շարունակեն գնալ խոպան, որ մի կերպ ապրեք։
Ապարանում 80-անց պապիկը մոտենում է ու ամաչելով թուղթ ա տալիս Նիկոլին, ամաչում է ուզածը բարձր ասի։ Նիկոլն ա կարդում ու խնդում է՝ առանց ամաչելու, պապիկը 2 հազար դրամ փող էր ուզում։ Խնդում ա։ Խնդալու չէ, մեզ համար՝ լացելու է, իր համար է խնդալու, որովհետև էդ իր պահած թոշակառուն, որ մուրացկանություն է անում, վստահ եմ, իրեն դեռ մինչ հիմա հավատում է․ դրա համար ինքը խնդում է, մենք՝ հակառակը։ 3 Հազար դրամով թոշակ ես բարձրացրել, հազար անգամ փիարվել ես։ Էդ քո կալոննայի ամեն ավտոն որ խոդ են տալիս տաքանա, արդեն էդ պապիկի ուզածից 10 պատիկ շատ բենզին է վառում։
Մենք, դուք մի շատ կարևոր բան ենք մոռացել՝ 2018-ի իմաստը։ Դա մի քիչ շատ հիշեք։ Ասում էին վեր կացեք մերժենք Սերժին, որովհետև մարդը սաղ կյանք աշխատում ա, որ գնա թոշակի վայելի ծերությունը, իսկ մեր թոշակառուները ծերության վախտ էլ աշխատում են, որ գլուխները պահեն։ Հիմա նույնը չէ՞։ Ասում էին հեղափոխություն անենք, որ զինվորի ծնողը զինվորին բատինկա չուղարկի։ Զինվորի ծնողը հիմա բատինկա էլ, ֆորմա էլ, փող էլ, անգամ վերմակ ա ուղարկում։ Ու նա բախտավոր է, որովհետև շատ ծնողներ ծաղիկներով գալիս են իրենց զինվոր տղու շիրիմին այցի։ Ասում էին հելնենք մերժենք, որովհետև պաշտոնյաների որդիները բանակում չէին ծառայում։ Բա հիմա ո՞նց է, հլը գնացեք ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հարցրեք հիմա էդպես չէ՞։ Կառավարության կեսը չծառայած ա։ Ասում էին՝ հելեք հեղափոխություն անենք, որովհետև Սերժը 800 հեկտար հող ա հանձնել։ Նիկոլն ասում էր Սերժը փոխզիջումային տարբերակ է քննարկում, ի՞նչ իրավունք ունի փոխզիջումներից խոսելու։
Ասում էին հելնենք մերժենք, որովհետև թաղային խուժանները, հեղինակությունները ժողովրդին նեղում են, ընտրություւնների ժամանակ էլ պարտադրում են։ Հիմա նույն մարդկանց արդեն տեսնում ես ՔՊ շտաբում։ Արա, ասում ես, բա ձեր դեմ էր պայքարում Նիկոլը։ Ասում էին՝ դուրս եկեք փողոց, որովհետև լկտիություն է, պաշտոնյայի ախպերը, տղեն հանցագործություն են անում ու չեն պատժվում։ Բա հիմա ո՞նց է։ Իմ հաղորդումների ժամանակ արդեն լիքը չպատժված հեղափոխականների անուններ եմ տվել։
Երևանի թաղապետարանների աշխատողները անընդհատ փողոցներում շրջում են, մի հատ սխալ տեսնում են, վարույթներ են նախաձեռնում, տուգանում են։ Հիմա ի պաշտնե խախտում բռնողը, Էրեբունու թաղապետի տեղակալը, բարձրահարկ շենքին կից իրեն տուն է սարքել, մայթն էլ սարքել է շքամուտք։ Մի հատ ապօրինի բուդկա են տեսնում, Ավինյանն անձամբ բուլդոզերն առնում գնում ա քանդելու․ բա ձերոնց տներին ե՞րբ ես մոտենալու։ Հիմա ես գնամ թաղապետարան, ասեմ թույլ տցվեք ես մեր բնակելի շենքի պատին կպած ինձ մի հատ տուն սարքեմ, կասեն հա՞։ Նիկոլն ասում էր փռեք ասֆալտին նրանց, ովքեր ուղեկցորդներով են ման գալիս։ Օլիգարխիդ տեսել ե՞ս շքախմբով երթևեկելիս ու զբոսնելիս։
Մեկը մի վատ բան անում էր, մենք՝ լրագրողներս, հրապարակում էինք, Նիկոլենք ու իրենց աջակից այսպես ասած քաղհասարակութունը տասնապատիկ գունագեղ ներկայացնում էր, դուք արդարացիորեն բողոքում էիք, ասում էիք էսինչ թաղապետը վատն ա, էսինչը թալանչի ա, էն մեկել պաշտոնյան գողական ա գնում, նրա ախպերը բիզնեսմեն ա, էն մեկն էլ պաշտոնյա է, ախպորն էլ է դարձրել պաշտոնի, էն պաշտոնյան դղյակ ա սարքում։ Ու հիմա ստացվում է, որ դուք, որ բողոքում էիք, ընդամենը ուզում էիք, որ դուք լինեք այդ բոլորը, դուք խախտեք, դուք ձեր բարեկամին նշանակեք, դուք, էդ բիզնեսով զբաղվեք ու տան պատով մայթը զավթեք ու դեռ մի բան էլ ավելի․ այսինքն՝ բողոքում էին, որովհետև էդ ամենը դուք չէիք կարողանում անել։ Եթե ուրիշն էր անում, վատ էր, անթույլատրելի, եթե իրենք են անում, ընտիր ա։
Խոպանչի Նորիկին ինչի՞ հիշեցի խոսքիս սկզբում, որովհետև սա էլ սրանց խոպանն է, խոպանչու համար սովորաբար մեկ է, չէ՞, թե այդ երկրում ինչ կլինի, ինքը իր ժամանակավոր աշխատանքի է եկել, գործերը լավ լինի՝ էդ ա։ Սա էլ սրանց ժամանակավոր խոպանն է։ Մեռան ասելով նախկին-նախկին։ Արդեն համարյա 6 տարի իշխանության ես, 4 տարի հետո էլ քո 10 տարինա լրանում, ի՞նչ ես արել։
Կարճ ասած՝ եթե ամենայն բացասականը մեր երկրում էլ ավելի է խորացել, քան 2018-ին, եթե դուք ձեր ձևակերպած, ներկայացրած դևին խփեցիք ու ինքներդ դարձաք երեքգլխանի դև, նշանակում է՝ լրիվ մարդկանց իրավունք եք տվել անելու այն, ինչ անում էիք դուք 2018 թվականին։ Դու էլ, ժողովուրդ ջան, պետք է ի վերջո կողմնորոշվես, դու դեմ ես թալանի՞ն, քեզ աղքատացնելո՞ւն, թե դեմ ես, եթե դա անում է պողոսը, բայց կողմ ես եթե դա անում ա պետրոսը։ Եթե քեզ համար նշանակություն ունի ոչ թե թալան երևույթը, այլ թալանողի անձը, ուրեմն իմացիր, որ էլ ավելի վատ բաներ ես դեռ տեսնելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>