Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Ի՞նչ է գրված խաղաղության պայմանագրում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թոողարկման մեջ նշում է. «Մեկ անգամ չէ, որ հիշեցրել ենք 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հավաքված բազմության ծափերի տակ Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ ցանկացած կարևոր փաստաթուղթ, երկրի ներքին, թե երկրից դուրս հարաբերությունների վերաբերյալ, ընդունելուց առաջ կանցկացնի հանրաքվեի միջով։ Ինչ վերաբերում է Արցախին, ինչ փաստաթուղթ էլ լինի, կհավաքվեն այդ հրապարակում, որոշում կկայացնեն։ Իհարկե՝ հետագայում ու հենց այդ հրապարակում հավաքվողներ շատ եղան, նույն Արցախի թեմայով, բայց ոստիկանությունը ծեծուջարդ էր կազմակերպում, որովհետև այդ հավաքները Արցախը չհանձնելու պահանջով էին։ Իսկ 18-ին ասում էր՝ եթե կարգավորման տարբերակ լինի, որ հավատանք, վստահենք, հո ձեզնից թաքուն չե՞մ որոշում ընդունելու, էլ չեմ ասում ստորագրելու կամ որևէ գործողություն անելու, կգամ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, դուք կորոշեք։
Հիմա, անցել է 5 տարի, ու էսքան բան ասողը հիմա ասում է՝ դե որ ինձ ձայն են տվել, ուրեմն համաձայն են ինչ անում եմ։ Այսինքն՝ ես ինչ որոշում եմ, հաշվեք հրապարակում ենք որոշել։
Եթե առաջ ասում էին բոլորս միասին կորոշենք, հիմա ասում են՝ թող ընդդիմադիր մի քանի հոգին գան ԱԳ նախարարության շենք, ծանոթանան փաստաթղթին, թե ինչեր ենք հանձնելու, բայց ոչ մեկի չասեն։ Ընդդիմադիրներն էլ գնացել, ծանոթացել են ու ասում են՝ շատ վտանգավոր բան է։
Բանակցությունների մի քանի փուլ է եղել, մի 5-6 անգամ կետեր են իրար փոխանցել։ Փաշինյանը երեք սկզբունք է ուղարկել, Ալիևը 2-ը ավելացրել է ու հետ ուղարկել։ Պատգամավորները գնացել ծանոթացել են դրանց, ասում են՝ խայտառակություն է։ Ու դա պետք է ստորագրվի։ Հայաստանի ղեկավարության սկզբունքները հետևյալն են՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղն էլ մեջը, Ադրբեջանը ճանաչում է 29,800 քառ. կմ Հայաստան։ Դելիմիտացիայի հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, քարտեզագրումը 1975 թվականի քարտեզներով, բայց դե, ասում են, մեզ համար սկզբունքային չէ, թե որ թվի քարտեզով կանենք։ Երրորդ սկզբունքն էլ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումն է երկրների ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։ Ալիևը հայտնել է Ադրբեջանի 5 սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ուժի չկիրառում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում ու հարաբերությունների կարգավորում։ Սրանք բոլորը շատ տարողունակ են, մի մասը՝ խիստ վտանգավոր և շատ տարողունակ, դրանց տակ լիքը բան կա վստահաբար։ Օրինակ՝ այն հողերից, որ կորցրել ենք, պետք է լրիվ հրաժարվենք ու պետք է հայ չապրի։ Ադրբեջանն ասում է՝ եթե պետք է արցախցիները վերադառնան Արցախ, ուրեմն ադրբեջանցիներն էլ պետք է գան Հայաստան․ ասում է եթե ձերոնք ուզում են գան իրենց հղի վրա ապրեն, որը մեզ եք նվիրել, մենք էլ պետք է գանք ձեր հողի վրա ապրենք։ Փաշինյանն ու Ալիևը հայաթափեցին Արցախը, որպեսզի այսօր նման ըննտրության առաջ կանգնեցվի։ Այս ամենից տեղյակ են նաև քպականները, դրա համար էլ նախկին հանրապետական, այժմ ՔՊ փոխնախագահ Պապոյանն ասում է՝ լավագույն լուծումը էն ա, որ մնա էնպես, ինչպես կա․ սա համարում են լավագույն լուծում։ Ես էլ հարցնում եմ, իսկ որ 21 ու 22 թվին մտել են ու դիրքավորվել, օրինակ Իշխանասարում, Ջերմուկի գլխին նստել ու դրոշները տնկել են, տենց էլ պետք է մնա՞, թե՞ դրա շուրջ կարողացել եք պայմանավորվել, որ հետ գնան։ Ինչու՞ դրա մասին չեք խոսում, միայն թվերով եք ներկայացնում, ինչոր քարտեզների տարեթվեր եք ասում, որը ոչ մեկ չի տեսել։ Կոնկրետ այդ հարց եմ տալիս՝ Իշխանասարից ու Ջերմուկից հետ քաշվե՞լու են։ Դեռ այս երկուսը ես եմ ասում, դեռ շատ հարցեր էլ կան, որոնք հավատացեք, շատ կարևոր են, քան այդ կիլոմետրերի քանակները, որը պարզ չէ՝ ոնց ու որտեղով է անցնելու, քանի գյուղ, սար, դաշտ, կոմունիկացիա, հանգույց է մեջը մտնելու կամ շրջանցելու, ու՞ր են դրա մանրամասները, թե՞ դրա մասին միայն Ալիևը գիտի իր մտքում, դուք էլ սպասում եք, թե նա ոնց կորոշի։ Որովհետև եթե որևէ խաղաղության պայմանագիր ես ստորագրում, բայց թշնամին մեր հողում է կանգնած ու չի հեռացել, էդ խաղաղության պայմանագիր կարող եք ճմրտել ու գիտեք ինչ անեք։
Կետերից մեկը հաղորդակցությունների բացումն է․ ի՞նչ կա սրա տակ, ուղղակի սահման են բացո՞ւմ, թե՞ միջանցք էլ են տալիս, տո Մեղրին էլ հետը։ Կարող ա՞ պայմանագիր ստորագրեք ու հետո պարզվի՝ հաղորդակցությունների բացում ասելով նկատի ունեք լավ լեն միջանցքի տրամադրում նաև։ Մի կարճ օրինակ բերեմ․ ՔՊ-ն որոշել է թանկացնել Երևանում կարմիր գծերը․ հարցնում են՝ բայց դուք էդպիսի խոստում չեք տվել, պատասխանում են՝ ուշադիր կարդացեք, մենք ասել ենք՝ Կենտրոնի բեռնաթափում։ Դե մենք տենց ենք բեռնաթափում։ Հիմա էդ կոմունիկացիաների բացում, որ գրել եք, տակը ի՞նչ կա։
Ղարաբաղը հանձնած ղարաբաղցի Արմեն Գրիգորյանն ասում է՝ չի կարծում, որ էդ պայմանագիրը վատ հետևանքներ կունենա, Հայաստանի շահերով է։ Ստեղ ո՞րն է Հայաստանի շահը։ Նիկոլն ասում է՝ Հայաստանի շահը էն ա, որ հանձնենք Արցախը, էն մեկն ասում է՝ Հայաստանի շահն էն ա, որ հանձնենք անկլավերը, երրորդ ՔՊ-ականի համար Հայաստանի շահն է, որ Թուրքական ապրանքը ավելի հեշտ Հայաստան մտնի, չորրորդի համար ռուսական ռազմաբազան հանելն է, հինգերորդ ՔՊ-ականի համար կամ բոլոր ՔՊ-ականների համար գուցե սեփական բարեկեցությունն է Հայաստանի շահը․ բայց ո՞վ է որոշում որն է Հայաստանի շահը, Պապոյան Գևորգը՞, թե՞ կա ռազմավարություն։ Ո՞նց է հնարավոր արցախցիների՝ Արցախ չվերադառնալը Հայաստանի շահ լինի։ Խնդրում եմ, մի հատ էլ կարդանք էլի ու ուշադրություն դարձնենք, այդ իրենց մեջբերածները հաստա՞տ Հայաստանի շահն է, թե՞ Ադրբեջանի, Թուրքիայի, թուրքերի, մի խոսքով։ Կարդում եմ, ուշադիր լսեք․
Հայաստանի շահը էն ա, որ հանձնենք Արցախը, Հայաստանի շահն էն ա, որ հանձնենք անկլավերը, Հայաստանի շահն է, որ Թուրքական ապրանքը ավելի հեշտ Հայաստան մտնի, Հայաստանի շահն է, ռուսական ռազմաբազան հանելը։ Հը՞, ու՞մ շահն է, ժողովուրդ։ Դուք ստեղ որտե՞ղ տեսաք հայի շահ, ես անկեղծ չտեսա, որքան էլ ուզեցի։
Նաև, այդ ամենը, քանի չենք մարսել, ժողովրդի մեծամասնությունը դեռ գլխի չի ընկել, տարված վռազ-վռազ խաղաղության պայմանագիր ստորագրելով, որ հանուն դրա ամեն ինչի պատրաստ են։ Կարևորը Ադրբեջանը ասի՝ ճանաչում եմ Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրը․ դրանից կարևոր բան չունեն ու ոնցոր չեն էլ պատկերացնում դրանից հետո ինչ է լինելու, որ գոնե դա փորձեն դրական լույսի ներքո ծախեն էս մոլորված ժողովրդին։ Բայց, չէ՞ որ, Ալիևն ասում է ցանկացած պահի, որն ինձ դուր չեկավ, դիմելու եմ ուժի, իմ համար պրոբլեմ չէ Հայաստանը օկուպացնելը, սաղ աշխարհն էլ տեսավ՝ ուժով կարողացա հարցը լուծել, կապիտուլյացիա պարտադրել։ Սրան ոչ միայն չեն արձագանքում, այլև վախեցել են, ասում են՝ եկեք Արցախի իսնտիտուտները վերացնենք, որ չհամարեն ռևանշ, եկեք իրենց ասածներին չհակադարձենք, որ չհամարեն ռևանշ, բանակի վերականգնումը ռևանշ է, զինումը ռևանշ է, Նիկոլի հրաժարականը պահանջելը ռևանշ է, ռուսների սահմանին կանգնած լինելը՝ վտանգավոր է, կարող է ագրեսիայի տպավորություն թողնել։ Ամեն ասածին ենթարկվում ես, որովհետև վախկո՞տ ես, թե՞ հանձնարարությունդ որ պարտավորվել ես, պիտի անես։ Ալեն Սիմոյնանը, ասում է՝ այ Ալիև, նորմալ հարաբերություններ հաստատի քո անմիջական հարևանների, որոնց չես կարող փոխել։ Ձեր օրոք դուք էնպիսի քաղաքականություն եք վարել, որ Ալիևը կարողացել է հարևան փոխել, կլանել։ Դա դուք եք արել, Ալիևը չի արել, կամ արել է, բայց ձեր ձեռքերով։ Տեղի է ունեցել հարևանների փոփոխություն էս ճանապարհով․ նրանց հարևանը Արցախն էր, հիմա Արացախը խժռել են, դուք էլ չեք կարողանում էնպես անել, որ վերադարձնենք, չնայած խոստացել եք։  
Հետաքրքիր է, խաղաղության պայմանագրի 5-6 փաթեթներ են իրար փոխանցել, կետեր են հանել-մտցրել, կա՞ մեկ կետ, որի հարցում Ադրբեջանը փոխզիջման է գնացել․ ո՞ր կետն է դա, եթե կա։ Վստահ եմ՝ չկա, որովհետև ի սկզբանե բանակցողները հավասար դիրքերում չեն, ծնկի եկածն ու ծնկի բերածը հավասար դիրքերում չեն կարող լինել։
Կարճ ասած՝ Ադրբեջանում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների ֆոնին Քաղաքացիական պայմանագիրը ցանկանում է ժեստ անել Ալիևին և նրան նվիրել այդ նոր կապիտուլյացիոն պայմանագիրը։ Զավեշտը գիտե՞ք որն է, Ալիևը ընտրությունների է գնում ու պարզ է, որ հաղթելու է Արցախում հաղթանակի թեզով, իսկ Նիկոլը ընտրություններում հաղթեց Արցախում պարտության թեզով։
Իսկ Հայաստանի ժողովուրդը, որի 95 տոկոսից ավելին դեմ է այս գործընթացին, խաղաղության պայմանագիր կոչված այդ թղթին, ի՞նչ լուծում է տեսնում, բացի իշխանափոխությունից։ Առնվազն, դա է տեսնում, եթե իհարկե այս գործընթացը առհասարակ հետաքրքրում է մեր քաղաքացիներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>